Եմիմա Ավիդար-Չերնովիչ (եբրայերեն՝ ימימה אבידר-טשרנוביץ‎, հոկտեմբեր, 1909, Վիլնո, Լիտվա - 20 մարտի, 1998, Երուսաղեմ), իսրայելցի գրող, ում ստեղծագործությունները դարձել են եբրայերեն ժամանակակից մանկական գրականության դասական նմուշներ[3]։

Եմիմա Ավիդար-Չերնովիչ
եբրայերեն՝ ימימה אבידר-טשרנוביץ
Ծնվել էհոկտեմբերի 8, 1909(1909-10-08)[1]
ԾննդավայրՎիլնյուս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 20, 1998(1998-03-20) (88 տարեկան)
Վախճանի վայրԵրուսաղեմ
ԳերեզմանՀար Հայմենխոտ
Մասնագիտությունգրող և մանկագիր
Քաղաքացիություն Իսրայել[2]
ԿրթությունՀերցլիյա հրեական գիմնազիա
Ժանրերմանկական գրականություն
Պարգևներ
 Yemima Avidar Tchernovitz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Եմիմա Ավիդար-Չերնովիչը ծնվել է 1909 թվականի հոկտեմբերին Վիլնոյում (ներկայում՝ Վիլնյուս)։ 1921 թվականին, երբ նա 12 տարեկան էր, տեղափոխվել է Պաղեստին[3]։

1925 թվականին Եմիմա Ավիդար-Չերնովիչն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Թել Ավիվ։ Այնտեղ նա սովորել է Հերցլիի գիմնազիայում, որն ավարտել է 1928 թվականին։ Նույն թվականին նրա մայրը մահացել է. երկար ժամանակ նա տառապել է թոքերի հիվանդությունից։ Դրանից մեկ կամ մեկուկես տարի անց մալարիայից մահացել է Եմիմա Ավիդար-Չերնովիչի հայրը։

Դպրոցն ավարտելուց հետո Եմիմա Ավիդար-Չերնովիչը հրատարակել է Ցից անունով մանկական բրոշյուրներ, մասնակցել է Ցվի Ֆրիդլանդի (1898-1967) ղեկավարությամբ գործող մանկական թատերական ստուդիայի աշխատանքներին, գրել է պիեսներ այդ ստուդիայի համար։ 1931 թվականից մինչև 1932 թվականը նա սովորել է Բեռլինի և Վիեննայի համալսարաններում՝ կրթությունն ավարտելով Բեռլինում։ Վիեննայում նա ծանոթացել է Յոսեֆ Ռոխելի հետ (1906-1995), ով այդտեղ բուժվում էր զորավարժությունների ժամանակ նռնակի պայթյունի հետևանքով աջ ձեռքից զրկվելուց հետո։ 1932 թվականին նրանք ամուսնացել են և Պաղեստին վերադառնալուց հետո բնակվել Թել Ավիվում։

Պաղեստինում Եմիմա Ավիդար-Չերնովիչն աշխատել է որպես ուսուցիչ ու դպրոցի տնօրեն, մանկական ռադիոյի եթերում հաղորդումներ է վարել լրագրող Կոլ Յերուշալաիմի հետ, նախդպրոցական ուսումնական հաստատություններում աշխատել է որպես դաստիարակ, աշխատել է Dvar HaPo’elet ամսագրի խմբագրությունում։ 1953 թվականից Եմիմա Ավիդար-Չերնովիչն ապրել է Երուսաղեմում, որտեղ էլ մահացել է 1998 թվականի մարտի 20-ին։

Ստեղծագործություն խմբագրել

Եմիմա Ավիդար-Չերնովիչն սկսել է ստեղծագործել դեռ վաղ տարիքում։ Նրա մահից հետո իր հարազատները գտել են եբրայերենով գրված վեց օրագրեր, որ գրվել են 1919 թվականին, երբ նա եղել է տասը տարեկան։ Այդ օրագրերում հանդիպում են առակների ու այլ գրական երկերի ստեղծման փորձեր։ Երբ Եմիմա Ավիդար-Չերնովիչը եղել է տասնչորս տարեկան, Իդեն մանկական թերթում տպագրվել է նրա «Ձիթենյաց լեռա վրա» պատմվածքը։

Մանկապարտեզում որպես դաստիարակ աշխատելու ընթացքում Եմիմա Ավիդար-Չերնովիչը գրել է իր առաջին մանկական պատմվածքները («Պատմություններ Ռամայի համար», «Անհնազանդ Մուկին», «Կուշին ու Նուշին»)։ Նրա մանկական գրքերը գրված են հիմնականում Sippurei havurah ժանրով և հիմնված են երեխաների առօրյա կյանքի դիտարկումների վրա[3][4]։ Եմիմա Ավիդար-Չերնովիչը նաև գրական ստեղծագործություններ է թարգմանել եբրայերեն։

Պարգևներ խմբագրել

Եմիմա Ավիդար-Չերնովիչը արժանացել է Իսրայելի մրցանակի մանկական գրականության բնագավառում (1984) և Յակիր Յերուշալաիմի մրցանակի (Yakir Yerushalaim) (1992)[3][5][6]:

Հրատարակություններ[7] խմբագրել

Եբրայերեն գրքեր խմբագրել

  • Պատմություններ Ռամայի համար (Sipurim Le-Rama), Stybel, 1936
  • Դալիա, Hatkufah, 1940
  • Անհնազանդ Մուկին (Muki HaShovav), Massada, 1943
  • Գարնանային զարթոնք (Ura Ma`ayan), Yavne, 1943
  • Ծիծեռնակն ասաց ինձ (HaSnunit Mesaperet), Massada, 1944
  • Ութը մեկին հետապնդելիս (Shmonah BeIkvot Ehad), Twersky, 1945; Keter, 1996
  • Նա կտանի նրանց (Hu Yavi Otam), Twersky, 1945
  • Մի զույգ կոշիկ (Zug Na`alaim), Twersky, 1945
  • Լուսին պաիկը (Saba Yareah), Yavne, 1945
  • Մեզնից մեկը (Ehad MiShelanu), Twersky, 1947
  • Մանկապարտեզի երգեր (Gan Gani Alef, Three volumes, with Levin Kipnis), Twersky, 1947-1952
  • Խաղալիքների այցելություն (Bikur HaTza`atzuim), Massada, 1949
  • Երկու ընկեր ճանապարհին (Shnei Re`im Yatzu LaDerech), Twersky, 1950
  • Կախարդական շղթա (Sharsheret HaKesamim), Newmann, 1952
  • Ոլորապտույտ արահետ (BaShvil HaMitpatel), Twersky, 1955
  • Կուշին ու Նուշին (Kushi Ve- Nushi), Massada, 1955
  • Գաղտնի շրջան (BeMa`agal HaStarim), Dvir Li- Yladim, 1955
  • Տուն (Habaita), Am Oved, 1960
  • Պատմություններ Նիվիի համար (Sipurim LeNivi), Massada, 1962
  • Տատիկի աղավնին (HaYonah Shel Savta), Massada, 1963
  • Դուստրը (HaBat), Massada, 1966
  • Նունու, Twersky, 1967
  • Աշտարակներ Երուսաղեմում (Migdalim B`Yerushalayim), Massada, 1968
  • Ջանասեր աղջիկներ (Yeladot Harutzot), Yizre՝el, 1968
  • Օպերացիա 52 (Mivtzah 52), Massada, 1971
  • Միխալի (Michali), Massada, 1974
  • Իսկապե՞ս (BeEmet?), Sifriat Poalim, 1978
  • Fire Chariot (Rechev Esh), Lichtenfeld-Bronfman, 1979
  • Տանտանը գալիս է այցելության (Tantan Ba LeHitareah), Massada, 1979
  • Մուկին զայրացել է մայրիկի վրա (Muki BeRogez Al Ima), Massada, 1980
  • Տատիկի Թեդի րջուկը գնում է հյուսիս (Duby Shel Savta Yotze LaTzafon), Sifriat Poalim, 1982
  • Երեք ջանասեր ազջիկներ (Shalosh Yeladot Harutzot), Domino, 1983
  • Բարև, տատիկ, ես եմ խոսում (Hallo Savta, Zo Ani Medaberet), Keter, 1984
  • Հայրիկի դեսանտավորի կոշիկները (Na`alei HaTzanhanim Shel Aba), Lichtenfeld, 1984
  • Մայրիկ, ես ձանձրացա (Ima, Mesha`amem Li!), Keter, 1986
  • Տատիկը հագնում է մարզահագուստ (Savta Be Training), Massada, 1988
  • Դու չես պահի ինձ տանը (Oti Lo tashiru BaBait), Keter, 1988
  • Փոքր երգեր (Shkarim Ktanim), Keter, 1990
  • Ո՞վ է առևանգել Բոազին (Mi Hataf Et Boaz?) Keter, 1992
  • Պատմություններ Ռոեի համար (Sipurim LeRoee), Keter, 1993
  • Եմիմա Ավիդար-Չերնովիչի մեծ գիրքը (HaSefer HaGadol Shel Yemima Avidar-Tchernovitz), Am Oved, 1995
  • Տատիկը պատուհանից այն կողմ (Savta Yatza MeHaHalonot), Keter, 1997

Թարգմանություններ խմբագրել

  • Մանկապարտեզի երգեր — անգլերեն՝ Tel Aviv, Twersky, 1957.
  • Իսրայելցի սզջկա օրագիրը - Ramat Gan, Massada Press, 1969.
  • Տուն - իսպաներեն՝ Buenos Aires, Editorial Israel, 1961.
  • Մեզնից մեկը - իսպաներեն՝ Buenos Aires, Editorial Israel, 1953.
  • Երկու ընկեր ճանապարհին - ռուսերեն՝ Иерусалим, Алия, 1993.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Bibliothèque nationale de France Record #14548467q // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Zuta, Rama. «Yemima Tchernovitz-Avidar». Jewish Women: A Comprehensive Historical Encyclopedia. Jewish Women's Archive.
  4. Mashiach, Celina. «Children's Literature in Hebrew». Jewish Women: A Comprehensive Historical Encyclopedia. Jewish Women's Archive.
  5. «Israel Prize recipients in 1984 (in Hebrew)». Israel Prize Official Site.
  6. «Yakir Yerushalaim recipients in 1992 (in Hebrew)». The Jerusalem Municipality website.
  7. «Yemima Avidar-Tchernovitz». The Institute for the Translation of Hebrew Literature. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.

Գրականություն խմբագրել

  • Ofek, Uriel. "Yemima Tchernovitz-Avidar, " Children’s Hebrew Literature 1900—1948 (Hebrew), Vol. 2, 512—519. Tel Aviv: 1988;
  • "Yemima Tchernovitz-Avidar, " In The Ofek Lexicon of Children’s Literature (Hebrew), Vol. 1, 294—296. Tel Aviv: 1985;
  • Ministry of Education, Israel Prize for 1984, the program of prize recipients (1984); Shavit, Ya’akov, et al. (eds.),
  • "Avidar-Tchernovitz, Yemima, " In Personalities in Eretz-Israel, 1799—1948: A Biographical Dictionary (Hebrew), 246—247. Tel Aviv: 1983; * Ofek, Uriel. "Yemima Tchernovitz-Avidar, " In A Young World: Encyclopedia of Children’s Literature (Hebrew), 336—338. Ramat Gan: 1970;
  • Ofek, Uriel. From Tarzan to Hasamba: How Children’s Adventure Stories Were Written (Hebrew). Tel Aviv: 1969;
  • Ofek, Uriel. Give Them Books: Selected Children’s Literature (Hebrew). Tel Aviv: 1978; Tsur, Jacob. Yesterday’s Dawn (Hebrew). Tel Aviv: 1965.

Արտաքին հղումներ խմբագրել