Եմելիան Նեստերի Բուկով (ռումիներեն՝ Emilian Radu Bucov, հուլիսի 26 (օգոստոսի 8), 1909, Կիլիյա (քաղաք, Ուկրաինա), Izmailsky Uyezd, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 17, 1984(1984-10-17), Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի արձակագիր ու բանաստեղծ։ Մոլդավիայի ԽՍՀ ժողովրդական գրող։ Կոմունիստական կուսակցության անդամ է եղել 1950 թվականից։

Եմելիան Բուկով
ռումիներեն՝ Emilian Radu Bucov
Ծնվել էհուլիսի 26 (օգոստոսի 8), 1909
ԾննդավայրԿիլիյա (քաղաք, Ուկրաինա), Izmailsky Uyezd, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 17, 1984(1984-10-17) (75 տարեկան)
Վախճանի վայրՔիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Գրական անունRadu Emilian[1]
Մասնագիտությունարձակագիր, բանաստեղծ
Լեզումոլդովերեն
Ազգությունմոլդովացի
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԿրթությունԲուխարեստի համալսարան
ԺանրերՊրոլետկուլտ
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներ«Зиле де азь, зиле де мыне» («Ընթացիկ օր, գալիք օր»)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ և Union of Communist Youth?
ՊարգևներՍոցիալիստական աշխատանքի հերոս (1979)
Լենինի երկու շքանշան
Աշխատանքային Կարմիր դրոշի երկու շքանշան[2]
Մոլդավիայի ԽՍՀ պետական մրցանակ (1966)
Մոլդավիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1982)
 Emilian Bucov Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Եմելիան Բուկովը ծնվել է 1909 թվականի հուլիսի 26-ին (օգոստոսի 8) Բեսարաբիայի հարավում գտնվող Նոր Կիլիա քաղաքում (ներկայում՝ Ուկրաինայի Օդեսայի շրջանում)։

1931-1936 թվականներին սովորել է Բուխարեստի համալսարանի գրական-փիլիսոփայական ֆակուլտետում։

Եղել է Ռումինիայի կոմունիստ երիտասարդների միության անդամ, մասնակցել է ընդհատակյա հեղափոխական աշխատանքներին։ Համագործակցել է ռումինական ամսագրերի հետ։ Հրատարակել է բանաստեղծությունների հետևյալ ժողովածուները՝ «Աշխատանքը եռում է» (1932), «Արևի խոսքը» (1937), «Չինաստան» (1938), որոնցում սուր քննադատության է ենթարկվում բուրժուական հասարակությունը և գեվերգվում է հեղափոխական պայքարը։ 1940 թվականին Բեսարաբիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո Եմելիան Բուկովն ապրել է Մոլդավիայի ԽՍՀ-ում։ Հրատարակել է «Ես տեսնում եմ քեզ, Մոլդովա» (1942), «Գարունը Դնեստրի վրա» (1944), «Երկիր իմ» (1947), «Աճում են հարկերը» (1952), «Բանաստեղծություններ» (1954) բանաստեղծական ժողովածուները, «Ռեուտ քաղաքը» (1956) չափածո վեպը և այլ ստեղծագուծություններ։

Եմելիան Բուկովը գրել է նաև «Անդրիեշ» չափածո հեքիաթը, որի հիման վրա Սերգեյ Փարաջանովը նկարահանել է համանուն ֆիլմը, «Սրտի կայծեր» (1965) պատմվածքների ժողովածուն, «Երիտասարդության երգ» (1969) պոեմը, «Մայրուղի» (1969) վեպը։

Բուկովի «Դունայ՝ անհանգիստ ջրեր» (1956) պիեսը նվիրված է ռումինական շրջափակման ժամանակ Դունայի ձկնորսների ելույթներին։ Գործողությունները տեղի են ունենում 1925-1926 թվականներին։ Պիեսը 1957 թվականին բեմադրվել է «Փոթորկվող Դանուբը» վերնագրով։

Եմելիան Բուկովը եղել է Տարաս Շևչենկոյի ստեղծագործությունների «Ընտիր երկեր» (Քիշնև, 1961, 1964) ժողովածուի խմբագիրն ու մոլդովերեն թարգմանության հեղինակը։ Նա ուկրաինացի բանաստեղծի մասին գրել է նաև հոդվածներ։

Եմելիան Բուկովը եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 2-3-րդ նստաշրջանների դեպուտատ (1946-1954)[3]։

Եմելիան Բուկովը մահացել է 1987 թվականի հոկտեմբերի 17-ին Քիշնևում։

  • 1970-1973 թվականներին լույս է տեսել Եմելիան Բուկովի ընտրյալ ստեղծագործությունների ժողովածուն հինգ հատորով։
  • 1971 թվականին ռեժիսոր Պետրու Ունգուրյանուն նկարահանել «Եմելիան Բուկով» վավերագրական ֆիլմը՝ նվիրված գրողի ստեղծագործությանը։

Պարգևներ և կոչումներ

խմբագրել
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (1979)
  • Լենինի երկու շքանշան
  • Աշխատանքային Կարմիր դրոշի երկու շքանշան[2]
  • Մոլդավիայի ԽՍՀ պետական մրցանակ (1966) «Зиле де азь, зиле де мыне» («Ընթացիկ օր, գալիք օր») բանաստեղծությունների ու պոեմների ժողովածուի համար
  • Մոլդավիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1982)
  • Опере алесе. — Кишинэу, 1954.
  • Поезий. — Кишинэу, 1958.
  • Зиле де азь, зиле де мыне. — Кишинэу, 1965.
  • Версурь. — Кишинэу, 1966.
  • Стихотворения и поэмы. — М., 1955.
  • Избранные стихи и поэмы. — М., 1960.

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Чиботару С. Емилиан Буков. — Кишинёв, 1959.
  • Коробан В. Емилиан Буков // Литература советикэ молдовеняскэ (очеркул). — Кишинэу, 1960.

Արտաքին հղումներ

խմբագրել

  Եմելիան Բուկով «Երկրի հերոսներ» կայքում

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եմելիան Բուկով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 606