Եղիսաբեթ Պատկանյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պատկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Եղիսաբեթ Հովհաննեսի Պատկանյան (մարտի 6, 1862(1862-03-06), Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 4, 1942(1942-03-04), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Եղիսաբեթ Հովհաննեսի Պատկանյան
Ծնվել է1862 մարտի 6
ԾննդավայրԹիֆլիս
Վախճանվել էմարտի 4, 1942(1942-03-04) (տարիքը 79)
Մահվան վայրԹբիլիսի
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմանկար
նատյուրմորտ
ՀայրՀովհաննես Պատկանյան
ԱզգականներԳաբրիել Պատկանյան

Կենսագրություն խմբագրել

Եղիսաբեթ Պատկանյանը ծնվել է Թիֆլիսում գեղանկարիչ Հովհաննես Պատկանյանի ընտանիքում։ Եղիսաբեթի առաջին ուսուցիչը եղել է հայրը։ 1880-ական թվականներին սովորել է Պետերբուրգի Ալեքսանդրյան իգական ուսումնարանում։ Հոր հետ նկարազարդել է Վարշավայի և Գորու հայկական եկեղեցիները։ 1900 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան։ Դասավանդել է գեղանկարչություն։ Հետագայում տեղափոխվել է Թիֆլիս և դասավանդել հայկական և ռուսական դպրոցներում։

Ստեղծագործել է դիմանկարի և նատյուրմորտի ժանրերում, ձևավորել է գրքեր։ Հայտնի են նրա «Վարդեր» (1914), «Արագածը Լենինականից», «Շուշան Աթաբեկյանի դիմանկարը», «Եֆիմյա Կագրամանի Պատկանյանի դիմանկարը», «Նադեժդա Թոմասի (Թոմասյան) դիմանկարը», «Հայկական տառեր» (1899, Թիֆլիս, գրաֆիկա) և այլ կտավներ[1]։

Ստեղծագործություններից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Եղիսաբեթ Պատկանյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  2. Եղիսաբեթ Պատկանյանի գործերից ՀԱՊ կայքում