Եղիսաբեթ Ախաշյան

հայ դերասանուհի

Եղիսաբեթ Խաչատուրի Ախաշյան (սեպտեմբերի 15, 1868(1868-09-15), Ստավրոպոլ, Ռուսական կայսրություն - հունվարի 19, 1951(1951-01-19), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Եղիսաբեթ Ախաշյան
Ծնվել էսեպտեմբերի 15, 1868(1868-09-15)
ԾննդավայրՍտավրոպոլ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 19, 1951(1951-01-19) (82 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի

Գործունեություն խմբագրել

Եղիսաբեթ Ախաշյանը ծնվել է Ստավրոպոլում։

1885 թվականից խաղացել է Նոր Նախիջևանի թատրոնում, 1889-1891 թվականներին Մոսկվայում, 1889-1891 թվականներին Մոսկվայում աշակերտել է Ա. Յուժին-Սումբատովին, հետևել Փոքր թատրոնի ներկայացումներին։ 1892-1898 թվականներին խաղացել է Թիֆլիսում, Անդրկովկասում և Հյուսիսային Կովկասում (Հովհաննես Աբելյանի խմբերում), 1908 թվականին՝ Բաքվում։

Ախաշյանին բնորոշ են եղել կերպարի ներքին ապրումները դրսևորելու մեծ տաղանդը, մշակված առոգանությունը, հարուստ տեխնիկան[1][2]։

Դերեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Եղիսաբեթ Ախաշյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղիսաբեթ Ախաշյան» հոդվածին։