Ռեհան բուրավետ

բույսերի տեսակ
(Վերահղված է Եղեգ հարավայինից)
Ռեհան
Ռեհան
Ռեհան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Կատվադաղձայիններ (Nepetoideae)
Ցեղ Ռեհան (Ocimum)
Տեսակ Ռեհան (O. basilicum)
Միջազգային անվանում
Ocimum basilicum

Ռեհան բուրավետ (լատին․՝ Ocimum basilicum), բուրավետ կամ քաղցր բազիլ, Lamiaceae կամ դաղձազգիների ընտանիքի ազգին պատկանող խոհանոցային համեմունք և դեղաբույս։ Կոչվում է նաև մեծ բազիլ կամ Սուրբ Հովսեփի բույս։

Նկարագրություն խմբագրել

Արմատը ճյուղակալվում է, գտնվում է մակերևույթին։

Ցողունն ուղղաձիգ է, քառանիստ, ուժեղ ճյուղավորված, բարձրությունը՝ 50—70 սմ, լավ տերևակալված։

Տերևները՝ կարճացողուն, երկարավուն–ձվաձև, նոսրատամնավոր։ Ցողունը, տերևնեև և գավաթիկները խավոտ են։

Ծաղիկները՝ երկշուրթ, սպիտակ, գունատ–վարդագույն, երբեմն՝ մանուշակագույն։

Պտուղը կազմված է չորս մուգ ընկուզիկներից, որոնք հասունացումից հետո անջատվում են միմյանցից։ 1000 սերմի զանգվածը՝ 0,5—0,8 գրամ։

Սերմերը պահպանում են ծլարձակման ընդունակությունը չորսից մինչև հինգ տարի շարունակ։

Տարածվածություն խմբագրել

Վայրի վիճակում աճում է Իրանում, Հնդկաստանում, Չինաստանում, Հայաստանում և մի շարք այլ երկրներում։ Վայրենացած վիճակում հանդիպում է Ասիայի հարավում, Աֆրիկայում, Ամերիկայի արևադարձային գոտում, Ռուսաստանում, Միջին Ասիայում և Կովկասում։ Ըստ որոշ տեղեկությունների, իբր, հայրենիքը Աֆրիկան է[1].

Ռեհանը Եվրոպա են տարել Ալեքսանդր Մակեդոնացու Ասիական արշավանքներից վերադարձած հույն զինվորները[2]։

Միայն քսաներկու դար հետո՝ XVIII դարում այդ բույսը հայտնվել է նաև Ռուսաստանում և առաջին հերթին օգտագործվել որպես դեղաբույս[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ըստ GRIN կայքի տեղեկությունների (տե՛ս բույսի քարտը)
  2. 2,0 2,1 {{«Ամեն ինչ մեր մարգերի դեղաբույսերի մասին»։ Ռուսերեն՝ «Всё о лекарственных растениях на ваших грядках»։ Սանկտ Պետերբուրգ, 2010, СПб., 2010․ Ս․ Ռադելովայի խմբագրությամբ։ Под ред. Раделова С. Ю.։ Հրատարակիչ՝ издательство ООО «СЗКЭО»