Եղեգնաձորի պատկերասրահ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եղեգնաձորի պատկերասրահ, ՀԱՊ-ի «Եղեգնաձորի պատկերասրահ» մասնաճյուղը հիմնադրվել է 1978 թվականին։
Եղեգնաձորի պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Եղեգնաձոր |
Հիմնադրվել է | 1978 |
Կայք | gallery.am/hy/Branches/YeghegnadzorGallery/ |
![]() | |
![]() |
Ցուցադրություն
խմբագրելՊատկերասրահում տարբեր տարիների կազմակերպվել են հայ և արտասահմանյան նկարիչների աշխատանքների ցուցադրություններ։ Վերանորոգումից հետո մասնաճյուղի վերաբացումը համընկել է XIII դարի վերջ XIV դարի I կեսերի գրիչ, մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկ Վարդապետի (1260-1333/1339 թվականներ) ծննդյան 750-ամյակին նվիրված տոնակատարությունների հետ, և պատկերասրահում ցուցադրվել է նաև Մոմիկի և իր ժամանակակիցների աշխատանքները։
Պատկերասրահում ներկայացված են Անատոլի Պապյանի, Վլադիմիր Սահակյանի, Հակոբ Անանիկյանի, Բաբկեն Քոլոզյանի, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի, Հովհաննես Շարամբեյանի, Մանուկ Ղրդյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Փարավոն Միրզոյանի, Հենրիկ Սիրավյանի, Զաքար Խաչատրյանի, Ա. Խանզատյանի և ուրիշների աշխատանքները։
Հասցե
խմբագրելՊատկերասրահը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի 1 հասցեում։