Անատոլի Պապյան
Անատոլի Ղազարոսի Պապյան (նոյեմբերի 25, 1924, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 23, 2007, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1983), պրոֆեսոր (1984)։
Անատոլի Պապյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 25, 1924 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 23, 2007 (82 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1950) |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Զավակներ | Վահագն Պապյան |
Կենսագրություն խմբագրել
1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1951-1953 թվականներին կատարելագործվել Մոսկվայում։ 1953 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1962 թվականի՝ ԵԳԹԻ-ում[1]
Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2], Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում և այլուր։
Ստեղծագործական ուղի խմբագրել
Պապյանի դիմանկարներն ու կոմպոզիցիաներն աչքի են ընկնում անմիջականությամբ, ժամանակի (1950-1960-ական թվականներ) անհատի ապրումները, նաև հասարակական գեղագիտական ըմբռնումներն արտահայտելու շեշտված միտումով։ Գունանկարներին բնորոշ են կուռ կառուցվածքը, զուսպ միջոցներով մեծ արտահայտչականության հասնելու վարպետությունը։
- «Մեղեդի», 1960, ՀԱՊ
- «Մեսրոպ Մաշտոց», 1962, ՀԱՊ
- «Առավոտ», 1978, ՀԱՊ
- «Օջախ», 1983, ՀԱՊ
- «Որդիները», 1965, Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարան, Մոսկվա
- «Ռեքվիեմ ըստ Նարեկացու», 1987-2000
- «Գարուն ա, ձուն ա արել», 2000
- «Պար հին ծառերի տակ», 2000, մասնավոր հավաքածու, Փասադենա
Առավել տպավորիչ և հուզական են նրա վերջին շրջանի գործերը՝
- «Ռեքվիեմ ըստ Նարեկացու», 2003, եռապատկեր
- «Առավոտ», 2004
- «Կեսօր», 2004
- «Երեկո», 2004
Ցուցահանդեսներ խմբագրել
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1981, 1999, 2004), Փասադենայում (2000)։
Գրականություն խմբագրել
- Г. Акопян, Анатолий Папян (буклет), Ереван, 1971.
- Ե. Հովհաննիսյան, Անատոլի Պապյան, «Խորհրդային Հայաստան», 1967 թ., №10։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Հովհաննես Ալխազյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում