Պեդրո դե Սան Խոսե Բետանկուր

(Վերահղված է Եղբայր Պեդրոից)

Պեդրո դե Սան Խոսե Բետանկուր (իսպ.՝ Pedro de San José Betancur, մարտի 21, 1626(1626-03-21)[1], Vilaflor, Santa Cruz de Tenerife, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա - ապրիլի 25, 1667(1667-04-25)[1][2], Անտիգուա Գվատեմալա, Գվատեմալա), իսպանացի միաբան, Ֆրանցիսկյան միաբանության անդամ, Հռոմի կաթոլիկ եկեղեցու սուրբ, միսիոներ։ Կանարյան կղզիների, Գվատեմալայի և Կենտրոնական Ամերիկայի առաջին սուրբն է[3]։

Պեդրո դե Սան Խոսե Բետանկուր
Sanhermanopedro.JPG
Ծնունդմարտի 21, 1626(1626-03-21)[1]
ԾննդավայրVilaflor, Santa Cruz de Tenerife, Սանտա Կրուս դե Տեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա
Վախճանապրիլի 25, 1667(1667-04-25)[1][2] (41 տարեկան)
Վախճան վայրԱնտիգուա Գվատեմալա, Գվատեմալա
ԵկեղեցիՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Կռոնական կազմակերպությունOrder of the Brothers of Bethlehem?
Սրբացված կարգսուրբ և կաթոլիկ սուրբ
Հիշատակության օրԱպրիլի 24
Աշխատանքմիսիոներ և հոգևորական
Ապրելաձևմիստիցիզմ
ԵրկիրԻսպանիա

Կյանքը և գործունեությունըԽմբագրել

Ծնվել է գյուղացու ընտանիքում և հոգևոր կյանք ներգրավվել է մանկուց[3]։ 23 տարեկանում թողել է տունը և դարձել միսիոներ Գվատեմալայում, հիվանդանոցներում բուժել հիվանդներին։ Նրա բարեգործական աշխատանքի մասին պատմությունները շուտով արագ տարածվում են Կենտրոնական Ամերիկայում։ Մահացել է 1667 թվականի ապրիլի 25-ին։

2002 թվականին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը նրան սուրբ է հայտարարել։ Կանարյան կղզիների, Գվատեմալայի և Կենտրոնական Ամերիկայի առաջին սուրբն է համարվում։ Հիշատակը նշվում է ապրիլի 24-ին[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել