Եկատերինա Ալեքսեևա Ավդեևա (ծննդյամբ՝ Պոլևայա, նոյեմբեր 1789[1], Կուրսկ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 21 (օգոստոսի 2), 1865[1], Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս գրող, ռուսական ազգային հեքիաթների հրատարակիչ, տնավարության վերաբերյալ գրքի հեղինակ։

Եկատերինա Ավդեևա
Ծննդյան անունռուս.՝ Екатерина Алексеевна Полевая
Ծնվել էնոյեմբեր 1789[1]
ԾննդավայրԿուրսկ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհուլիսի 21 (օգոստոսի 2), 1865[1] (75 տարեկան)
Վախճանի վայրՏարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանՌաադիի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն

Ն. Ա. Պոլևոյի և Կ. Ա. Պոլևոյի քույրն է։

Կենսագրություն Խմբագրել

Ապրել է Իրկուտսկում։ Սիստեմատիկ կրթություն չի ստացել։ 14 տարեկանում ամուսնացել է իրկուտսկեցի վաճառականի հետ, որի հետ տեղափոխվել է Կյախտա, որտեղ երիտասարդները ապրել են մոտ1 տարի։ Գրեթե ողջ երիտասարդությունն անցել է Սիբիրի[2] տարբեր տեղերում ճամփորդելով։

1815 թվականին այրիացել է։ Տեղափոխվել է Կուրսկ (1820 թվական), հետո՝ Մոսկվա, իսկ ավելի ուշ՝ Օդեսա։ Որոշ ժամանակ ապրել է Տարտու, որտեղ համալսարանի պրոֆեսորն իր փեսան էր, 1841 թվականից՝ Սանկտ Պետերբուրգում, 1863 թվականից՝ Նովգորոդում, որտեղ փորձել է վարձակալած հողի վրա օրինակելի ֆերմա վարել։ 1861 թվականից մինչև կյանքի վերջը թոշակ է ստացել Գրական ֆոնդի կողմից։

Թաղված է Տարտու քաղաքի Ռաադի գերեզմանատանը։

Գրական գործունեություն Խմբագրել

 
«Գրառումներ և դիտողություններ Սիբիրի մասին: Հին ռուսական երգերի հավելվածով» գրքի շապիկը

Գրել և հրապարակել ուշ է սկսել։ Նրա առաջին աշխատանքը՝ «Գրառումներ և դիտողություններ Սիբիրի մասին։ Հին ռուսական երգերի հավելվածով»-ը (Մոսկվա, 1837 թվական) լույս է տեսել Կ. Ա. Պոլևոյի նախաբանով, թարգմանվել է չեխերեն, գերմաներեն, անգլերեն և Ա. Ն. Պիպինի կողմից կոչվել է «բուն ազգագրական» գրքերից մեկը Ռուսաստանում։ Նրա «Հին և նոր ռուսական կենցաղի մասին գրությունները» (Սանկտ Պետերբուրգ, 1842 թվական) կազմված է 5 ակնարկներից, որ հրատարակված են «Հայրենական գրառումներ» ամսագրում և տարբեր տեսակի ժողովածուներում, նույնպես կրում են ազգագրական բնույթ։

Ավդեևան հեղինակ է «Ռուս փորձառու կնոջ ձեռքի գիրքը» (Սանկտ Պետերբուրգ, 1842 թվական, բազմիցս վերահրատարակվել է մինչև 1877 թվականը), «Գրպանի խոհանոցային գիրք» (Սանկտ Պետերբուրգ, 1842 թվական. 1871 թվականի 9-րդ հրատարակությունը), «Ամբողջական տնտեսական գիրք... տնային բժշկարանի և քարտուղարի ավելացմամբ» ( Սանկտ Պետերբուրգ, 1851 թվական) հայտնի գրքերի։ Այս և նմանատիպ այլ հրատարակությունների առևտրային հաջողությունը նրա անվան տակ նմանատիպ կեղծ գրքերի[3] թողարկում է առաջացրել։ Թողարկել է նաև «Ռուս երգիչ կամ ամենալավ և ամենասիրված երգերի, սիրերգերի և հայտնի գրողների վոդեվիլային քառյակների հավաքածու» գիրքը (Սանկտ Պետերբուրգ, 1848 թվական

«Հայրենական գրառումներ» հանդեսում հրապարկված են Ավդեևայի վիպագրական երկեր «Ռուսական ավանդություն. կին զինվորը» (1847 թվական), «Սարսափելի ամպրոպ» (1848 թվական

Ավդեևան հրապարակել է «Դայակ Ավդոտե Չերեպեվո Ստեփանովնայի՝ երեխաների համար պատմած ռուսական հեքիաթներ» (Սանկտ Պետերբուրգ, 1844 թվական, ութերորդ հրատարկությունը՝ 1881 թվական)։ Այս հրատարակության մեջ գրված և ներառված 7 ռուսական ժողովրդական հեքիաթները («Գայլը և այծը», «Գայլը և աղվեսը», «Գնդահացը», «Կատուն, աղվեսը և աքաղաղը» և այլն) ամուր մտել են սկզբնական մանկական ընթերցանության ցանկը։ Ավդեևայի գրած հեքիաթներ ներառվել են Ա. Ն. Աֆանասևիչի և Վ. Յ. Պրոպի «Ժողովրդական հեքիաթներ»-ում՝ կոչվելով «առաջին իսկական գրառումը ժողովրդի բերանից»։

Մատենագիտություն Խմբագրել

  • Գրառումներ և դիտողություներ Սիբիրի մասին // Իրկուտսկի բնակիչների գրառումները / Մ. Դ. Սերգեևի ծանոթագրությունները, Իրկուտսկ. Արևելյան Սիբիր, գրքի հրատարակչություն, 1990 թվական, տպաքանակը՝ 50 000 օրինակ։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Авдеева, Екатерина Алексеевна (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1896. — Т. 1. — С. 30—31.
  2. Կաղապար:ВТ-РБС
  3. Похлёбкин В. В. Моя кухня и моё меню. — М.: Центрполиграф, 2002. — (Классики кулинарного искусства). — ISBN 5-227-00916-3. — С. 474—475.

Գրականություն Խմբագրել

  • Очерки русской литературы Сибири. Т. 1. Дореволюционный период. — Новосибирск: Наука, 1982. — С. 288, 290—292, 300, 304, 312, 313.
  • Похлёбкин В. В. Моя кухня и моё меню. — М.: Центрполиграф, 2002. — (Классики кулинарного искусства). — ISBN 5-227-00916-3. — С. 467—476.
  • Кайдаш С. Н. Авдеева Екатерина Алексеевна // Русские писатели 1800—1917. Биографический словарь / П. А. Николаев (гл. ред.). — М.: Сов. энциклопедия, 1989. — Т. 1: А—Г. — С. 15—16.
  • Сергеев М. Д. Екатерина Алексеевна Авдеева-Полевая // Записки иркутских жителей. — Иркутск: Вост.-Сиб. кн. изд-во, 1990. — 50 000 экз. — (Литературные памятники Сибири). — ISBN 5-7424-0216-3. — С. 507—512.