Հայրենական գրառումներ (ամսագիր)

ամսագիր

Հայրենական գրառումներ (ռուս. նախահեղ.՝ Отечественныя записки, ռուս.՝ Отечественные записки), 19-րդ դարի ռուս գրական ամսագիր, որը էական ազդեցություն է ունեցել Ռուսաստանի գրական կյանքի հասարակական մտքի զարգացման վրա։ Լույս է տեսել Սանկտ Պետերբուրգում 1818-1884 թվականներին (ընդհատումներով)։

Հայրենական գրառումներ
ռուս.՝ Отечественные записки
Изображение логотипа
Տեսակհանդես
Լեզուռուսերեն
Գլխավոր խմբագիրՊավել Սվինին, Անդրեյ Կրաևսկի, Նիկոլայ Նեկրասով և Միխայիլ Սալտիկով-Շչեդրին
Հիմնադրվել է1818
ՀիմնադիրՊավել Սվինին
ՀրատարակիչՊավել Սվինին և Անդրեյ Կրաևսկի[1]
Երկիր Ռուսական կայսրություն
Հրատարակման վայրՍանկտ Պետերբուրգ
ԳրասենյակՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Լուծարվել է1884
 Otechestvennye Zapiski Վիքիպահեստում

Վաղ շրջան խմբագրել

Ամսագիրը հիմնադրվել է պատմաբան և գրող Պավել Սվինյինի կողմից 1818 թվականին և լրացվել է պատմության, աշխարհագրության Ռուսաստանի կենցաղի և բարքերի մասին հոդվածներով։

1820-ական թվականների սկզբներին ամսագրին միացավ լրագրող, գրող, պատմաբան Նիկոլայ Պոլեվոյը։ Հանդես է եկել մինչ 1831 թվականը, 1838 թվականին վերականգնվել է Սվինինի կողմից և 1839 թվականի հունվարից հանձնվել է վարձակալության Անդրեյ Կրաևսկուն, որը Սվինինի մահից հետո դարձավ սեփականատեր։

Անդրեյ Կրաևսկու ամսագիր խմբագրել

Ամսագրի հրատարակիչ-խմբագիր Կրաևսկին Հայրենական գրառումներ ամսագիրը վերափոխեց դարձնելով ուսումնագրական և քաղաքական մեծ ամսագիր մինչև 40 տպագրված էջ։ Յուրաքանչյուր համար ուներ հետևյալ բաժինները՝ «Ռուսաստանի ժամանակակից պատմություն», «Գիտություն», «Խոսք», «Գեղարվեստ», «Տնային տնտեսվարություն և արդյունաբերությունը ընդհանրապես», «Քննադատություն», «Ժամանակակից մատենագիտական պատմություն», «Քննադատություն», «Խառնուրդ»։

 
«Հայրենական գրառումներ» Վ. Բելինսկի

Ամսագրում ներգրավված էին Վասիլի Ժուկովսկին, Վլադիմիր Օդոևսկին, Դենիս Դավիդովը, պատմաբաններ Միխայիլ Պոգոդինը և Ստեփան Շեվիրյովը, Միխայիլ Դմիտրիևը, լատիներեն լեզվի և փիլիսոփայության պրոֆեսոր Իվան Դավիդովը, հետագայում՝ հայտնի սլավոնասերներ Ալեքսեյ Խոմյակովը, Սերգեյ Ակսակովը, Միխայիլ Լերմոնտովը, Վլադիմիր Սոլոգուբը, Իվան Պանաևը, Ֆյոդր Կորֆը և ուրիշներ։ Քննադատական բաժինը ղեկավարում էր նախ Վասիլի Մեժևիչը, իսկ 1839 թվականից մինչ 1846 թվականը ՝ Վիսարիոն Բելինսկին, այնուհետև Վալերիան Մայկովը, իսկ ավելի ուշ՝ Ստեփան Դուդիշկինը։

Բելինսկին ընդգրկեց նաև իր ընկերներին և համախոհներին՝ Վասիլի Բոտկին, Միխայիլ Բակունին, Տիմոֆեյ Գրանովսկի, Նիկոլայ Կետչեր, Պյոտր Կուդրյավցև։ Ավելի ուշ իրենց մասնակցությունը ունեցան նաև Նիկոլայ Օգարյովը, Ալեքսանդր Գերցենը, Նիկոլայ Նեկրասովը, Իվան Տուրգենևը։ Աստիճանաբար ամսագիրը լքեցին Ժուկովսկին, Վյազեմսկին, Պլետնյովը, Բենեդիկտովը, Մեժևիչը, Խոմյակովը, ինչպես նաև Մոսվիտյանին ամսագրի ապագա աշխատակիցները։ Ամսագիրը պայքարի մեջ էր Բուլգարինի և Գրեչի Հյուսիսային մեղու, Սենկովսկու Ընթերցանության գրադարան Պոգոդինի և Շեվիրյովի Մոսվիտյանին ամսագրերի և սլավոնասերների հետ։

Նյութակենցաղային խնդիրների պատճառով և գաղափարական բնույթի պատճառով 1846 թվականի ապրիլից Բելինսկին դադարեց աշխատել ամսագրում Կրաևսկին ցածր էր վճարում, միևնույն ժամանակ պահանջելով գրել ծավալով ամենատարբեր թեմաների մասին և 1847 թվականի հունվարից դարձավ Նեկրասովի և Պանաևի Սովրեմեննիկ ամսագրի քննադատը։ Գերցենը նույնպես տեղափոխվեց Սովրեմեննիկ։ Աշխատակիցների մի մասի հեռացումը ազդեց ամսագրի հեղինակության վրա։

1868 թվականին Կրաևսկին ամսագիրը հանձնեց Նեկրասովին։

Նեկրասովի և Սալտիկով Շչեդրինի ամսագիր խմբագրել

Նեկրասովի հետ կնքած պայմանագրի հետ համաձայն Կրաևսկին դեռ համարվում էր ամսագրի պաշտոնական խմբագիրը և պահպանում էր որոշ կենցաղային իրավունքներ, սակայն փաստացի ամսագրի ղեկավարը 1868 թվականին դարձավ Նեկրասովը։ Իր ղեկավարության ժամանակ Նեկրասովը թողնելով իր հետևից ընդհանուր ղեկավարությունը, իրենց շարքերում է ընդգրկում Սալտիկով Շչեդրինին և Գրիգորի Ելիսեևին, համախմբագիրն էր Նիկոլայ Միխայլովսկին։ Ամսագիրը, մասամբ շարունակելով «Սովրեմեննիկ» ամսագրի հեղափոխա-դեմոկրատական գիծը, կրում էր ժողովրդավարական բնույթ։ Իրենց մասնակցությունը ունեին Գլեբ Ուսպենսկին, Նիկոլայ Դեմերտը, Ֆյոդոր Ռեշետնիկովը, Ալեքսանդր Օստրովսկին, Դմիտրի Պիսարևը, Նիկո Նիկոլադզեն, Աֆանասի Շչապովը։ Ամսագրի տպաքանակը աճեց երկուսից մինչը վեց-ութ հազար տպաքանակով և կրկին մեծ ճանաչում ունեցավ։ Հայրենական գրառումներ ամսագրի CCXIV հատորը 1874 թվականի մայիսին ոչնչացվեց գրաքննության կողմից։ 1884 թվականին ամսագիրը փակվեց Ռուսաստանի գլխավոր գրաքննության ղեկավար Եվգենի Ֆեոկտիստովի անմիջական հանձնարարությամբ, ով ժամանակին եղել էր ամսագրի աշխատակից։

Ռուս գրականություն խմբագրել

«Հայրենական գրառումներ» ամսագրում 1840-ական թվականներին տպագրվում էին այնպիսի գրողներ ինչպիսիք էին Դմիտրի Գրիգորովիչը, Վլադիմիր Օդոևսկին, Վլադիմիր Դալը, Վլադիմիր Սոլոգուբը, Գրիգորի Կվիտկա-Օսնովյանենկոն, Նիկոլայ Օգարյովը, Եվգենի Գրեբյոնկան, Իվան Պանաևը, Ալեքսեյ Գալախովը, Ապոլոն Մայկովը, Աֆանասի Ֆետը, Վլադիմիր Յակովլևը, Յակով Բուտկովը։

Ամսագրում առաջին անգամ հրատարակվել են 1840-ական թվականների ռուս գրականության առավել նշանավոր ստեղծագործությունները՝ Միխայիլ Լերմոնտովի պոեմները և բանաստեղծությունները, Կոլցովի բանաստեղծությունները, «Մի երիտասարդի գրառումները» հոդվածը, Գերցենի «Ո՞վ է մեղավոր» վեպի առաջին հատվածը, բանաստեղծություններ,  «Անզգուշություն» և «Անփողը» պիեսները, Տուրգենևի, Նեկրասովի պատմվածքները, Դոստոևսկու ստեղծագործությունները։

Նեկրասովի և Սալտիկով Շչեդրինի ամսագրում համագործակցում էին Գլեբ Ուսպենսկին, Օստրովսկին, Րեշետնիկովը, Վասիլի Սլեպցովը,  Վսևոլոդ Գարշինը։

Տարբեր ժամանակներում իրենց հոդվածները ամսագրում տեղադրում էին  Նիկոլայ Ալբերտինին, Նիկոլայ Զիբերը, Իվան Լավրովը, Վլադիմիր Լեսևիչը, Նիկո Նիկոլադզեն, Վասիլի Պոկրովսկին, Աֆանասի Շչապովը, Սերգեյ Յուժակովը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Егоров Б. Ф. Краевский // Краткая литературная энциклопедияMoscow: Советская энциклопедия, 1966. — Vol. 3.
  2. «Отечественные Записки». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն խմբագրել

  • История русской журналистики XVIII—XIX веков. Москва: Высшая школа, 1966. С. 252—267, 437—446.

Արտաքին հղումներ խմբագրել