Ելիզավետա Գեորգիևնա Ալեքսեևա (ռուս.՝ Елизавета Георгиевна Алексе́ева, հունիսի 9 (22), 1901, Մոսկվա, Ռուսական կայսրություն - փետրվարի 21, 1972(1972-02-21) կամ փետրվարի 18, 1972(1972-02-18)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս դերասանուհի, թատերական ռեժիսոր, մանկավարժ։ Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1952)[2]։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971)։

Ելիզավետա Ալեքսեևա
Ծնվել էհունիսի 9 (22), 1901
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 21, 1972(1972-02-21) (70 տարեկան) կամ փետրվարի 18, 1972(1972-02-18)[1] (70 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի և թատերական ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ստալինյան մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Ելիզավետա Ալեքսեևան ծնվել է 1901 թվականի հունիսի 9-ին Մոսկվայում։ Եղբոր՝ Բորիս Դոբրոնրավովի ազդեցությամբ նույնպես որոշում է դառնալ դրամատիկական դերասանուհի։

Սովորել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոցում և Մոսկվայի Ե․ Վախթանգովի անվան դրամատիկական ստուդիայում[3] (1920 թվականից՝ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի 3-րդ ստուդիա), որտեղ 1922 թվականին սկսել է իր բեմական գործունեությունը։ 1926 թվականին ստուդիայի՝ Ե․ Վախթանգովի անվան թատրոնի վերակազմավորվելուց հետո, դարձել է այդ թատրոնի դերասանուհի։

Դերասանուհու խաղում դրամատիկական խառնվածքը համադրված էր կատարման պարզության և փափկության հետ։

Աշխատել է նաև որպես ռեժիսոր։ Ներկայացումներ է բեմադրել Ռուբեն Սիմոնովի հետ համատեղ։ Նկարահանվել է կինոյում։

1930 թվականից դասավանդել է Ե․ Վախթանգովի անվան թատրոնին կից դպրոցում (ներկայումս՝ Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ), 1946 թվականից՝ պրոֆեսոր։

Մահացել է 1972 թվականի փետրվարի 21-ին (այլ տվյալներով՝ փետրվարի 18-ին[4]) Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը (հողակտոր № 3)։

Ընտանիք խմբագրել

  • Եղբայրը՝ Բորիս Դոբրոնրավովը (1896֊1949), Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասան էր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1937)։
  • Զարմուհին՝ Ելենա Դոբրոնրավովան (1932֊1999), Ե․ Վախթանգովի անվան թատրոնի դերասանուհի էր, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1968)։

Գործունեություն խմբագրել

Դերերը թատրոնում խմբագրել

Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում Դեր
1924 Նիկոլայ Գոգոլ Ամուսնություն խնամախոս
1925 Լիդիա Սեյֆուլինա,

Վալերիան Պրավդուխին

Ալեքսեյ Պոպով Վիրինեա Վիրինեա
1927 Լեոնիդ Լեոնով Բորիս Զախավա,

Օսիպ Բասով,

Բորիս Շչուկին

Գորշուկները Նաստյա
1928 Միխայիլ Բուլգակով Զոյկինի բնակարանը մադամ Իվանովա
1929 Յուրի Օլեշա Ալեքսեյ Պոպով Զգացմունքների դավադրություն Վալյա
1932

1951

Մաքսիմ Գորկի Բորիս Զախավա Եգոր Բուլիչովը և այլք Գլաֆիրա
1933 Լև Սլավին Միջամտություն Օռլովսկայա
1935 Նիկոլայ Պոգոդին Արիստոկրատները Սոնյա
1937 Նիկոլայ Պոգոդին Զենքով մարդը Նադեժդա
1939 Նիկոլայ Գոգոլ Բորիս Զախավա Ռևիզոր Աննա Անդրեևնա
1944 Ալեքսանդր Օստրովսկի Ամպրոպ Կատերինա
1958 Ֆեոդոր Դոստոևսկի Ալեքսանդրա Ռեմիզովա Ապուշը Եպանչինա
1959 Ալեքսեյ Արբուզով Իրկուտսկյան պատմություն Սերդյուկի առաջին սեր
1960 Ալեքսանդր Ֆրեդրո Ալեքսանդրա Ռեմիզովա Տիկնայք և գուսարները քաղաքացի Օրգոնովա[5]
1962 Լև Տոլստոյ Կենդանի դիակ Աննա Պավլովնա

Ռեժիսոր խմբագրել

Տարի Հեղինակ Բեմադրիչ Ներկայացում
1961 Անատոլի Սոֆրոնով Ռուբեն Սիմոնով Խոհարարուհին ամուսնացած է
1962 Լև Տոլստոյ Ռուբեն Սիմոնով Կենդանի դիակ

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1925 Ճանապարհ դեպի երջանկություն Նաստյա
1938 Գորկու մանկությունը Վարվառա
1958 Սիրո հիշողությունը դրվագ
1961 Տաս հազար տղաներ Էլլի
1963 Ամառը կորավ շուկայի կինը
1966 Վերջին խարդախը գիտահանրամատչելի շոուի վարող
1970 Ազատագրում ավերված տան գերմանուհին

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. Энциклопедия «Отечество» // АЛЕКСЕЕВА Елизавета Георгиевна
  3. Сайт Театра Вахтангова — Елизавета Алексеева Արխիվացված 2010-11-29 Wayback Machine
  4. «Алексеева Елизавета Георгиевна». bse.sci-lib.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  5. Дамы и гусары
  6. Алексеева Елизавета Георгиевна (1901—1972)