Ելենա Միքայելյան

երգչուհի

Ելենա Հակոբի Միքայելյան (ապրիլի 12, 1925(1925-04-12), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 2017(2017-03-09), Երևան, Հայաստան), հայ երգչուհի (սոպրանո), ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1969)։

Ելենա Միքայելյան
Ծնվել էապրիլի 12, 1925(1925-04-12)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայկական ԽՍՀ
Մահացել էմարտի 9, 2017(2017-03-09) (91 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնսոպրանո
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Երգչուհի Հասմիկ Հացագործյանի մայրը։

Կենսագրություն խմբագրել

Ելենա Միքայելյանը ծնվել է 1925 թվականի ապրիլի 12-ին Լենինականում։ Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է 1953 թվականին։ Նույն թվականին դարձել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի. դերերգերից են՝ Անուշ (Ա. Տիգրանյանի «Անուշ»), Աիդա, Լեոնորա (Ջ. Վերդիի «Աիդա», «Տրուբադուր»), Մարո (Ա. Բաբաևի «Արծվաբերդ»), Տատյանա (Պ. Ի. Չայկովսկու «Եվգենի Օնեգին») և այլն։ Հանդես է եկել համերգներով, եղել է մի շարք հայ կոմպոզիտորների (Հ. Ստեփանյան, Գ. Արմենյան և ուրիշներ) երկերի առաջին կատարողը։

Ելենա Միքայելյանը մահացել է 2017 թվականի մարտի 9-ին Երևանում։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։