Ելենա Ձամաշվիլի

Վրացի դաշնակահարուհի

Ելենա Ձամաշվիլի (վրաց.՝ ელენე ძამაშვილი, փետրվարի 16, 1942(1942-02-16), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 21, 2020(2020-07-21), Կահիրե, Եգիպտոս), վրացի դաշնակահարուհի, դաշնամուրի և կամերային երաժշտության պրոֆեսոր։

Ելենա Ձամաշվիլի
վրաց.՝ ელენე ძამაშვილი
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 16, 1942(1942-02-16)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 21, 2020(2020-07-21) (78 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտությունդաշնակահարուհի
Պարգևներ և
մրցանակներ
 Elena Dzamashvili Վիքիպահեստում

Կյանք և գործունեություն խմբագրել

Ելենա Ձամաշվիլին ծնվել է 1942 թվականի փետրվարի 16-ին Թբիլիսիում։

Մայրը՝ Նինո Ձամաշվիլին, աշխատել է Պետական ռադիոյում՝ որպես երգիչների նվագակցող։ Այս փաստը վճռորոշ ազդեցություն ունեցավ Ելենայի համար։ Ինչպես նշել է եգիպտական «Ալ-Ահրամ» շաբաթաթերթին տված հարցազրույցում, մանուկ հասակում լսում էր ռադիո, այնուհետև դաշնամուրին էր փոխանցում իր սիրելի երգերը՝ անկախ նրանից, թե որքան դժվար էր մեղեդին[1]։

Ձամաշվիլին ընդունվել է Երկրորդ հիմնական երաժշտական դպրոցը` սովորելով Լուսիա Եսայանի դասարանում, ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երկրորդ երաժշտական քոլեջում։ 1961 թվականին ընդունվել Թբիլիսիի պետական կոնսերվատորիա, որտեղ նրա ուսուցիչներն են եղել հայտնի երաժիշտներ Տատյանա Գոլդֆարբը և Թենգիզ Ամիրեջիբին։

14 տարեկանում Ձամաշվիլին առաջին մենահամերգն է ունեցել Կոնսերվատորիայում[2], որտեղ հետագայում՝ 1971-1990 թվականներին, աշխատել է որպես նվագակցող և դարձել վոկալ անսամբլի դասարանի հիմնադիր։ Նա կանոնավոր կերպով ելույթ է ունեցել սիմֆոնիկ նվագախմբի հետ, ինչպես նաև 1978-1991 թվականներին աշխատել է վրացական ռադիո և հեռուստաընկերությունում, որտեղ կատարել է ավելի քան 600 ձայնագրություն[3]։

1990 թվականի հուլիսի 23-ին կառավարության որոշմամբ Ձամաշվիլիին շնորհվել է Վրաստանի վաստակավոր արտիստի կոչում[4]։

Եգիպտոսի և Վրաստանի կոնսերվատորիաների միջև համագործակցության զարգացման արդյունքում 1991 թվականի սեպտեմբերին Ձամաշվիլին հրավիրվեց Կահիրե՝ որպես դաշնամուրի նվագակցող, կարճ ժամանակ անց նա սկսեց դասավանդել դաշնամուր և կամերային երաժշտություն դաշնակահարների, լարային նվագողների և վոկալիստների համար։ Այդ ժամանակից ի վեր նա ամեն տարի ունենում էր մենահամերգներ և ելույթներ տեղի, ինչպես նաև այցելու երաժիշտների համար։ Ձամաշվիլին երաժշտական դուետ է կազմել հայտնի ջութակահար Հասան Շարարայի հետ[5] և պարբերաբար դաշնամուրային քառյակում նվագել եգիպտացի դաշնակահարներ Իման Սամիի, Դինա Էլ Լեյթիի և Իման Ամինի հետ[6]։ Նա նաև նվագել է Եհյա քույրերի հետ[7]։

Ձամաշվիլին աշխատել է Կահիրեի Ամերիկյան համալսարանում և Օպերային թատրոնում ստեղծված «Տաղանդների զարգացման կենտրոնում» (TDC): Նրան աշակերտել են բազմաթիվ նշանավոր երաժիշտների, որոնց թվում են միջազգային ճանաչում ունեցող Մոհամեդ Շամսը և Վաել Ֆարուկը։

Նա սերտ համագործակցում էր Ալեքսանդրիայի օպերայի հետ՝ մասնակցելով տարբեր երաժշտական միջոցառումների, որոնք նման էին 2017 թվականին տեղի ունեցած համերգին, երբ Օպերայի լարային նվագախումբը նշում էր իր 14-ամյակը[8]։

Ֆրեդերիկ Շոպենը Ձամաշվիլիի կատարումների ցանկում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել դեռևս վաղ տարիներից։ 2010 թվականին կազմակերպել է միջոցառումներ՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 200-ամյակին[9]։ Չորս տարի անց նրա երկու ուսանողները Շոպենի դաշնամուրային մրցույթի երեք հաղթողների թվում էին[10]։ Առաջին տեղին արժանացած Ձամաշվիլիի աշակերտներից Աբդել-Ռահման Բահելդինը հարգանքի տուրք մատուցեց ուսուցչուհուն՝ հարցազրույցում ասելով.

  Ես շատ եմ գնահատում նրա փայլը... և դաշնամուրի դասավանդումից դուրս նրա նվիրվածությունն ու ազնվությունը[11]  

Իր հայրենի երկրից հեռու լինելով՝ Ձամաշվիլին կազմակերպեց դասական երաժշտության մի քանի համերգներ վրացի և եգիպտացի կոմպոզիտորների մասնակցությամբ՝ այս կերպ նպաստելով երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը[12]։

Ձամաշվիլին մահացել է Կահիրեում 2020 թվականի հուլիսի 21-ին[13]։ Թաղվել է Մար Գիրգիս պատմական տարածքում գտնվող հունական ուղղափառ գերեզմանատանը՝ Սուրբ Գեորգ եկեղեցու մոտ։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Elena Dzamashvili: If I'm born ten times, each time I'll be a pianist». 2015 թ․ մարտի 21.
  2. «О КАИРСКИХ ДЕЛАХ И НЕ ТОЛЬКО». Русский клуб. 2015.
  3. ლეკა ძამაშვილი. ქართული მუსიკის ენციკლოპედიური ლექსიკონი (2015 ed.). თბ. էջ 552.
  4. «საქართველოს სსრ უმაღლესი საბჭოს უწყებები» (PDF) (N7 (600)). 1990: გვ.13–14. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. «The concert in Cairo». wantedinafrica.com. 2007.
  6. «Egyptian Piano Quartet at Cairo Opera House». cairo360.com. 2014.
  7. «Flute, Viola and Piano Trio Perform Magic». AUC. 2009 թ․ հոկտեմբերի 20.
  8. «A concert at Alexandria Opera House». egypttoday.com 12 Sept 2017.
  9. «Celebrating the 200th anniversary of Chopin's birth». Cairoliveeventsguide, 2010. 2010 թ․ փետրվարի 25.
  10. «All you need to know about Chopin Piano Competition Egypt». al-Ahram, 2014.
  11. «Student Spotlight». AUC. 2019.
  12. Embassy of Georgia to Egypt (2014 թ․ մայիսի 2). «Art Alert: An evening of classical compositions from Georgia and Egypt».
  13. al-Ahram (2020 թ․ հուլիսի 21). «Egypt-based Georgian pianist and music professor Elena Dzamashvili dies in Cairo».