Եգիպտական թռչող շնիկ
Եգիպտական թռչող շնիկ
Եգիպտական թռչող շնիկ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Ձեռնաթևավորներ (Chiroptera)
Ընտանիք Թևոտուկազգիներ (Pteropodidae)
Ենթաընտանիք Pteropodinae
Ցեղ Rousettus
Ենթացեղ Rousettus
Տեսակ Եգիպտական թռչող շնիկ (R. aegyptiacus)
Միջազգային անվանում
Rousettus aegyptiacus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Եգիպտական թռչող շնիկ (լատին․՝ Rousettus aegyptiacus), չղջիկի տեսակ։

Բնութագիրը խմբագրել

Եգիպտական թռչող շնիկը չղջիկների փոքրի տեսակ է, որի երկարությունը հասնում է մինչև 17 սմ-ի։ Ունեն թևերի լայն բացվածք։ Արուները ավելի մեծ են և ունեն տեսանելի պարկ, որով տարբերվում են էգերից։ Նրանց մարմինը բաց դարչնագույն է, իսկ թևերի մասը՝ մուգ դարչնագույն։ Ականջները երկար են և սուր, աչքերը մեծ են և մուգ։ Մորթին փափուկ է։ Թռչող շնիկներն ունեն երկար լեզու։

Տարածումը և բնական միջավայրը խմբագրել

Եգիպտական թռչող շնիկները տարածված են Եիգպտոսից մինչև Արաբական թերակղզի։ Ապրում են հարթավայրերում, լեռներում։ Հեշտությամբ ադապտացվում են միջավայրի պայմաններին։

Վարքը խմբագրել

Հիմնականում ապրում են խմբերով և ակտիվ են գիշերվա ընթացքում։ Ի տարբերություն այլ չղջիկների, Եգիպտական թռչող շնիկներն օգտագործում են իրենց ձայնի արձագանքը։ Թռիչքի ժամանակ մթության մեջ նրանք բարձր ձայներ են արձակում և արձագանքով կողմորոշվում տվյալ տարածքում։

Սննդակարգը խմբագրել

Սննդակարգի մեծ մասը կազմում է հասուն արևադարձային պտուղները՝ թուզ, նարինջ, արմավ, բանան և այլն։ Սնունդ հայթայթելու համար մեկ գիշերվա ընթացքում կարող են անցնել 40 կմ տարածություն։

Բազմացումը խմբագրել

Բազմացման շրջանը տևում է հուլիս մասից մինչև սեպտեմբեր։ Հղիությունը տևում է 115-120 օր։ Սովորաբար ունենում են մեկ ձագ։ Գրեթե վեց շաբաթ էգը ձագին իր մոտ է պահում, իսկ ավելի ուշ ձագը կախվում է բնի ցցված ժայռերից։ Ձագերը սեռահասուն են դառնում կյանքի 9-րդ ամսում։

Պահպանման կարգավիճակը խմբագրել

Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր գրքում (IUCN) գրանցված է որպես «Քիչ վտանգված» տեսակ (Least Concern): Տեսակի նվազման հիմնական պատճառը գյուղատնտեսության զարգացումն է տվյալ տարածքներում, ինչպես նաև բնական թշնամիները՝ նրանցով են սննվում օձերը, գիշատիչ թռչունները, կզաքիսները և այլն։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտական թռչող շնիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտական թռչող շնիկ» հոդվածին։