Դև Պատել (անգլ.՝ Dev Patel, ապրիլի 23, 1990(1990-04-23)[1], Harrow, Հարրոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), հնդկական արմատներով բրիտանացի դերասան, որը հայտնի դարձավ Ջամալի դերով «Միլիոնատերը հետնախորշերից» ֆիլմի շնորհիվ և Անվարի դերով «Ծծկերները» սերիալից։ 2008 թվականին BAFTA մրցույթին ստացել է տղամարդու լավագույն դերասան անվանակարգը՝ «Միլիոնատերը հետնախորշերից» ֆիլմի համար[3]։

Դև Պատել
անգլ.՝ Dev Patel
Ծնվել էապրիլի 23, 1990(1990-04-23)[1] (34 տարեկան)
ԾննդավայրHarrow, Հարրոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
ԿրթությունWhitmore High School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[2]
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասան, թեքվանդոյի մարզիկ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ
ԸնտրանիԱռյուծ, Տարերքների տիրակալը, Դեյվիդ Կոպպերֆիլդի կյանքը, Միլիոնատերը ետնախորշից, Հյուրանոց «Մերիգոլդ»: Լավագույնն էկզոտիկներից, Հյուրանոց «Մերիգոլդ»․ Բնակեցումը շարունակվում է, The Man Who Knew Infinity և Դեռ երեկ
Համատեղ ապրող(ներ)Ֆրիդա Պինտո[2]

Կենսագրություն խմբագրել

Դերասանը ծնվել է Անգլիայում՝ Հարրոուում, Լոնդոն։ Նա ոչ միայն դերասան է, այլև մարտական արվեստի վարպետ։ Նրա ծնողները Քենիայից եկվորներ են, սակայն արմատներով Հնդկաստանից։

Դևը իր կարիերան սկսել է 2006 թվի վերջին, երբ նկարահանվեց «Ծծկերները» հեռուստասերալում (2007—2008)։ Սակայն առավել հայտնիություն ձեռք բերեց Դենի Բոյլի «Միլիոնատերը հետնախորշերից» ֆիլմում Ջամալ Մալիկի դերով (2008)։ Այս դերի համար Դև Պատելը ստացել է ներքոհիշյալ պարգևները՝ «BAFTA», «Black Reel», «Image Award»: Ինչպես նաև պարգևատրվել է «British Independent Film Award», «Critics Choice Award», «CFCA Award», «NBR Award» և «PFCS Award» հեղինակավոր պարգևներով։

 
Դև Պատելը 2008 թվականին

Դերասանն ինքը խոստովանում է, որ մայրն իրեն մարտական արվեստի դասերին է տվել, որպեսզի նրանից դուրս գա բուռն էներգիան՝ առավել բարի դառնալու համար։ Դև Պատելը պրոֆեսիոնալ մարզիկ է, որը շատ մրցանակային տեղեր է զբաղեցրել բազմաթիվ միջազգային մրցույթներում և ունի թեյքվանդոյից սև գոտի։

Անձնական կյանք խմբագրել

2009-ից 2014 թվականներին հանդիպել է «Միլիոնատերը հետնախորշերից» ֆիլմից իր կոլեգա դերասանուհի Ֆրիդա Պինտոյի հետ[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը
2007 «Ծծկերները. Գաղտնի երեկույթ» Skins: Secret Party Անվար Կխարալ
2007 «Ծծկերները (հեռուստասերիալ)» Skins Անվար Կխարալ
2008 «Միլիոնատերը հետնախորշերից» Slumdog millionare Ջամալ
2009 «Պարոն Տասնմեկերորդը» Mister Eleven Հյուրանոցի մատուցողը
2010 «The Last Airbender (համակարգչային խաղ)» The Last Airbender Արքայազն Զուկոյի ձայնը
2010 «Տարերքի տիրակալը» The Last Airbender Արքայազն Զուկո
2010 «Ուղևորը» The Commuter Ուղևոր
2012 «Հյուրանոց «Մերիգոլդ». լավագույնը տարաշխարհիկներից» The Best Exotic Marigold Hotel Սոննի Կապուր
2012 «Չերրի» About Cherry Էնդրյու
2012 «Նորություններ (հեռուստասերիալ)» The Newsroom Նիլ Սեմպետ
2014 «Ներքին ճանապարհ» The Road Within Ալեքս
2015 «Հյուրանոց «Մերիգոլդ». բնակեցումը շարունակվում է» The Second Best Exotic Marigold Hote Սոննի Կապուր
2015 « Չապի անունով ռոբոտը» Chappie Դեոն Ուիլսոն
2015 «Մարդը, որը ճանաչում է անսահմանությունը» The Man Who Knew Infinity Սրինիվասա Ռամանույան
2015 «Առյուծը» Lion Սարու Բրայերլի

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դև Պատել» հոդվածին։