Դորսոդուրո

պատմական շրջան Վենետիկում
(Վերահղված է Դրսոդուրոից)

Դորսոդուրո (իտալ.՝ Dorsoduro՝ «Ուժեղ, դիմացկուն մեջք, կոշտ ողնաշար»[1]), Վենետիկի վեց պատմական շրջաններից մեկը։ Գտնվում է քաղաքի կենտրոնի և ծովածոցի միջև։

Դորսոդուրո
իտալ.՝ Dorsoduro
ԵրկիրԻտալիա Իտալիա
Կարգավիճակսեստիերե
Մտնում էՎենետիկ
Ժամային գոտիUTC+1 և UTC+2

Անվանում խմբագրել

Անունն առաջացել է քաղաքի այս հատվածի կոշտ հողից և համեմատաբար բարձր ափից[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Շրջանի կազմում են նաև Ջուդեկկա և Սակկա Ֆիզոլա կղզիները։ Շրջանի կենտրոնն Անբուժելիների առափնյա փողոցն է, որը ձգվում է Ջուդեկկա ջրանցքի երկայնքով։ Վենետիկի այս հարավային ափը սկսվել է կառուցվել 6-րդ դարից։

19-րդ դարում Մեծ ջրանցքի վրա կառուցված Ակադեմիայի կամուրջը կապեց Դորսոդուրո և Սան Մարկո շրջանները։

Դորսոդուրոն Վենետիկի «արտիստիկ» շրջանն է։ Նրա արևելյան մասում կան արվեստի մի քանի պատկերասրահներ և թանգարաններ, այդ թվում՝ Ակադեմիայի պատկերասրահը և Փեգի Գուգենհայմի հավաքածուն։ Արևմտյան մասում բնակելի թաղամասեր են։

Նշանակալի օբյեկտներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Kaminski, Marion (2013). Art & Architecture: Venice. h.f.ullmann publishing Gmbh. ISBN 978-3-8480-0323-5.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորսոդուրո» հոդվածին։