Բացել գլխավոր ցանկը

Սանտա Մարիա դելլա Սալյուտե

Սանտա Մարիա դելլա Սալյուտե

Սանտա Մարիա դելլա Սալյուտե (իտալ.՝ Basilica di Santa Maria della Salute), տաճար Վենետիկում՝ Դորսոդուրո շրջանի Մեծ ջրանցքի վրա:

Սանտա Մարիա դելլա Սալյուտե
իտալ.՝ Basilica di Santa Maria della Salute
Santa Maria della Salute from Hotel Monaco.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի[1] և votive church?[1]
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունMunicipalità di Venezia-Murano-Burano
ԹեմPatriarchate of Venice?
ՆվիրվածOur Lady of Health?
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետBaldassarre Longhena?
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Կոորդինատներ: 45°25′51.000000098794″ հս․ լ. 12°20′4.0000000983976″ ավ. ե. / 45.43083333336077345° հս․. լ. 12.334444444471778013° ավ. ե. / 45.43083333336077345; 12.334444444471778013

Կառուցվել է 1630-1631 թթ. քաղաքը ժանտախտից ազատելու պատվին: Ժանտախտի համաճարակը խլել է շուրջ 100 000 կյանք, որը կազմում էր քաղաքի բնակչության ավելի քան մեկ երրորդը:

1631 թվականին երիտասարդ ճարտարապետ Բալտասար Լոնգենը սկսել է շինարարությունը Մեծ Խորհրդի և դոժ Նիկոլո Կոտարինիի թույլտվությամբ: Շինարարությունը շարունակվել է ավելի քան կես դար և ավարտվեց 1681 թվականին: Իսկ սրբագործվել է ճարտարապետի մահից հետո:

Ըստ պահպանված տվյալների, եկեղեցու հիմքի համար օգտագործվել է ավելի քան մեկ միլիոն փայտե գերաններ, նրանցից ավելի քան 100000 խփվել է ներքևի մասում, որպես սյուներ:

Նոյեմբերի 21-ին, այն օրը, երբ Կաթոլիկ եկեղեցին նշում է «Սուրբ Աստվածածնի տաճարի մուտքը» տոնը, նշվում է Ֆեստա դելա Սալյուտեյում: Այդ օրը դոժի Պալատից մինչև տաճար ստեղծվում է պոնտոնային կամուրջ:

ՃարտարապետությունԽմբագրել

Բազիլիկը կառուցվել է ութանիստ ձևով: Խորանի վերևում ավելի ուշ կառուցվեց ավելի փոքր չափսերով երկրորդ գմբեթը: Գլխավոր գմբեթը տեղադրվել է 15 շերտերով թմբուկի վրա, որոնցից յուրաքանչյուրում կան զույգ պատուհաններ՝ շրջանակված կամարներով: Տաճարի մուտքը զարդարված է հաղթական կամարներով: Ճակատային մասը զարդարված է Միխայիլ հրեշտակապետի քանդակներով, ով սպանել էր քանդակներին:

2010 թվականի օգոստոսի 30-ին եկեղեցում հրդեհ է բռնկվել, որի ժամանակ ջրի մեջ էր մնացել Տիցիանի «Դավիդ և Գոլիաֆ» նկարը և երկու այլ նկարներ: Նկարը պատկերում է երիտասարդ Դավիթին, սուրը իջեցրած և ձեռքերը դեպի երկինք պարզած՝ Գոլիաֆի անգլուխ մարմնի մոտ[2]:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.
  2. «В Венеции во время тушения пожара пострадала картина Тициана»։ РИА Новости։ 2010-08-30։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 2010-08-30