Պունտա դելլա Դոգանա
Պունտա դելլա Դոգանա (իտալ.՝ Punta della Dogana), արվեստի թանգարան Վենետիկի անցակետի հին շենքերից մեկում (Դոգանա դա Մար): Այն նաև կոչվում է Վենետիկի եռանկյուն տարածաշրջան, որտեղ Մեծ ջրանցքը հանդիպում է Ջուդեկա ջրանցքի հետ, և որտեղ գտնվում են Սանտա Մարիա դելլա Սալյուտե եկեղեցին, Վենետիկի հայրապետական ճեմարանը և եռանկյան ծայրում Դոգանա դա Մարը:
Պունտա դելլա Դոգանա իտալ.՝ Punta della Dogana | |
---|---|
Տեսակ | Պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վենետիկ |
Վայր | ![]() |
Հիմնադրված է | 2009 թվականի հունիսի 6 |
Կայք | palazzograssi.it |
![]() | |
![]() |
Աշխարհագրություն և պատմությունԽմբագրել
Պունտա Դելլա Դոգանան գտնվում է Դորսոդուրոյի շրջանում կղզու վերջնակետի վրա գտնվող Մեծ ջրանցքի և Ջուդեկա ջրանցքի միջև։ Կողք կողքի գտնվում են Դոգանա դա Մարը, Վենետիկի հայրապետական ճեմարանը և Սանտա Մարիա դելլա Սալյուտե եկեղեցին։ Պունտա դելլա Դոգանայի անկյունագծով ընկած է Սուրբ Մարկոսի հրապարակը։
Այդ տարածքում դեռևս 15-րդ դարի սկզբին գտնվել են եղել նավահանգիստներ և մաքսակետեր։ Ժամանակավոր շինություններ, որոնք կառուցվել են ապրանքների պահպանման համար, և մաքսակետերը փոխարինվել են Պունտա դելլա Դոգանայով, որի շինարարությունը սկսվել է 1677 թվականին[1][1][2][3][4]։
Դոգանա դա ՄարԽմբագրել
Արվեստի թանգարանը գտնվում է Դոգանա դա Մար շենքում և դրանից դուրս: Այն կառուցվել է 1678 և 1682 թվականների միջև՝ որպես մաքսատուն: Նրա արկադների ոճերը արտացոլում են տարբեր դարաշրջաններ, երբ դրանք կառուցվել են։ Շենքի գագաթին գտնվում են Ատլասի արձանները, որոնք խորհրդանշում են Վենետիկի հանրապետության գերազանցությունը։ Երկու ստրուկները պահում են Ոսկե գնդակը, որի վրա կանգնած է ճարտարապետ Ջուզեպպե Բենոնիի աշխատանքի Բախտը: 17-րդ դարի այս արձանը պտտվում է քամու օգնությամբ։ Շենքի վերջին վերանորոգումը կատարվել է 1838 թվականին Ալվիզե Պիգացիի կողմից։
ՊատկերասրահԽմբագրել
Պունտա դելլա Դոգանայի գագաթը Մեծ ջրանցքի և Ջուդեկա ջրանցքի հատման վայրում:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Arte e Storia di Venezia. — Bonechi, 2007. — С. 103.
- ↑ Ceresoli Jacqueline (2013-07-20)։ «Punta della Dogana e delle meraviglie» [Punta della Dogana and its wonders]։ Exibart։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-23-ին։ Վերցված է 2019-01-04
- ↑ Vogel Carol (2013-05-02)։ «‘Boy With Frog’ to Be Removed in Venice»։ The New York Times։ Վերցված է 2019-01-04
- ↑ Jäger, Frank Peter Old and New: Design Manual for Revitalizing Existing Buildings. — Birkhäuser Architecture, 2010. — С. 68—71.
ԳրականությունԽմբագրել
- Jodidio, Philip Tadao Ando Venice: The Pinault Collection at the Palazzo Grassi and the Punta Della Dogana. — Rizzoli Libri, 2010.
- Romanelli, Giandomenico; Hocquet, Jean Claude; Rossi, Paola Dogana da Mar. — Arnoldo Mondadori Editore, 2010.
- Jodidio Philip (սեպտեմբերի 28, 2010)։ Tadao Ando Venice: The Pinault Collection at the Palazzo Grassi and the Punta Della Dogana։ Skira Rizzoli
- Romanelli Giandomenico, Hocquet Jean Claude, Rossi Paola (դեկտեմբերի 16, 2010)։ Dogana da Mar։ Mondadori Electa
Արտաքին հղումներԽմբագրել
Պունտա դելլա Դոգանա Վիքիպահեստում |
- Tonchi Stefano (2009-05-18)։ «The Other Biennale | Punta della Dogana»։ T Magazine։ Վերցված է 2019-01-04