Դրոկիա (մոլդ.՝ Drochia), քաղաք Մոլդովայում։ Դրոկիայի շրջանի կենտրոնն է։

Բնակավայր
Դրոկիա
ռումիներեն՝ Drochia
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄոլդովա Մոլդովա
Հիմնադրված է1889[1] թ.
Առաջին հիշատակում1895[2]
ԲԾՄ226 մետր
Բնակչություն13 150 մարդ (2014)[3]
Հեռախոսային կոդ252
Փոստային դասիչMD-5202
Ավտոմոբիլային կոդDR
Պաշտոնական կայքprimariadrochia.md
Դրոկիա (Մոլդովա)##
Դրոկիա (Մոլդովա)

Անվան ստուգաբանություն խմբագրել

Քաղաքի անվանումն առաջացել է «dropie» բառից, որը նշանակում է նշանակում է արոս։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ Դրոկիայի մասին հիշատակվել է 1777 թվականին։

1830 թվականին Դրոկիան փոքր բնակավայր էր, որտեղ ապրում էր 25 ընտանիք։ 1847 թվականին այս բնակավայրում կառուցվում է առաջին արդյունաբերական ձեռնարկությունը՝ խաղողի վերամշակման գործարանը։ 1875 թվականին կառուցվեցին երկու ջրաղաց, որոնք աշխատում էին գոլորշիով։ Դրոկիայում արդյունաբերությունն առավել ընդլայնվեց 19-րդ դարի վերջին, երբ կառուցվեց Բելցի-Օկցինա երկաթուղին։

1954 թվականի սեպտեմբերի 3-ին Դրոկիան դարձավ քաղաքատիպ ավան, իսկ 1973 թվականի դեկտեմբերի 28-ին ստացավ քաղաքի կարգավիճակ՝ դառնալով ԽՍՀՄ-ի 2000-րդ քաղաքը[4]։

1991 թվականին այստեղ ապրում էր 21,9 հազար բնակիչ։

Քաղաքի օրը նշվում է ամեն տարվա օգոստոսի 28-ին։

Ըստ 2014 թվականի տվյալների՝ այսօր Դրոկիայում բնակիչների թիվը կազմում է 13 150 մարդ[5]։

Տնտեսություն խմբագրել

Այսօր քաղաքում կան սննդի արդյունաբերության (պանիր, յուղ) և շինանյութերի գործարաններ։ Քաղաքի ծայրամասում կա շաքարի գործարան, որը պատկանում է գերմանական «Sudzuker-Moldova» կոնցեռնին։

Աստվածածնի վերափոխման տաճար խմբագրել

Աստվածածնի վերափոխման տաճարը Մոլդովայի սուրբ վայրերից է։ Տաճարի որմնանկարները ստեղծել է ռումինացի նկարիչ Պետրե Ակիտենեն։ Տաճարը կառուցվել է 1988 թվականին․ շինարարությունը տևել է չորս տարի։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ladaniuc V., Țopa T. G. Localitățile Republicii Moldova: itinerar documentar-publicistic ilustrat. Volumul 6: Dre-G (ռումիներեն)Chișinău: Draghiștea, 2006. — P. 47. — 776 p. — ISBN 9975-9868-2-X
  2. Nicu V. Localitățile Moldovei în documente și cărți vechi: îndreptar bibliografic. Volumul 1: A-L (ռումիներեն)Chișinău: Universitas, 1991. — 508 p. — ISBN 5-362-00841-2
  3. 2014 Moldovan census — 2017.
  4. «Дрокия — 2000-й город бывшего Советского Союза». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  5. Rezultatele Recensămîntului Populației și al Locuințelor din 2014: «Caracteristici - Populație (populația pe comune, religie, cetățenie)» (XLS). Biroul Național de Statistică. 2017. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.

Գրականություն խմբագրել

  • Veaceslav Ioniță. Igor Munteanu, Irina Beregoi: Ghidul orașelor din Republica Moldova - Chișinău,: TISH, 2004 (F.E.-P. Tipografia Centrală). 248 p. ISBN 9975-947-39-5

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրոկիա» հոդվածին։