Իվան Դրաչ
Իվան Ֆեոդորովիչ Դրաչ (ուկրաիներեն՝ Іва́н Фе́дорович Драч, հոկտեմբերի 17, 1936[1][2], Տելիժինցի, Տետիևի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 19, 2018[3][1], Կիև, Ուկրաինա), ուկրաինացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, քաղաքական գործիչ, քննադատ։ ԽՄԿԿ անդամ (1959-1990):
Իվան Դրաչ ուկրաիներեն՝ Іван Федорович Драч | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1936[1][2] |
Ծննդավայր | Տելիժինցի, Տետիևի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունիսի 19, 2018[3][1] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինա |
Մասնագիտություն | սցենարիստ, բանաստեղծ, քաղաքական գործիչ, գրական քննադատ, արձակագիր, դրամատուրգ, կինոսցենարիստ և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Կիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետ |
Ժանրեր | բանաստեղծություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն, Ուկրաինայի IV գումարման Գերագույն ռադա և Ուկրաինայի 3-րդ գումարման Գերագույն Ռադա |
Կուսակցություն | Ուկրաինայի ժողովրդական կուսակցություն և ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Զավակներ | Mar'yana Drach? |
Ivan Drach Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1936 թվականի հոկտեմբերի 17-ին Կիևի մարզի Տելիժենցի գյուղում։ 1956-1958 թվականներին ծառայել է բանակում։ 1959-1963 թվականներին սովորել է Կիևի համալսարանում, որից հեռացվել է քաղաքական հայացքների պատճառով։ Ավարտել է ԽՍՀՄ Պետկինոյին կից բարձրագույն սցենարական դասընթացները։ 1990-1992 թվականներին նախագահել է Ուկրաինայի ժողովրդական ՌՈՒԽ-ը։ 1990-1994 թվականներին եղել է ժողովրդական պատգամավոր։ 1991 թվականից «Ուկրաինա» միության նախագահն է։
Իվան Դրաչի բանաստեղծությունների առաջին ժողովածուն տպագրվել է 1962 թվականին։ Հեղինակել է «Առօրեական բալլադներ», «Խոհ ուսուցչի մասին», «Դեպի ակունքներ», «Կիևի երկինքը», «Արմատներ ու սաղարթ», «Արև և Բառ» և այլ գրքեր։ 1976 թվականին արժանացել է Ուկրաինայի Տ. Շևչենկոյի անվան պետական մրցանակին, իսկ 1989 թվականին՝ ԽՍՀՄ պետական մրցանակի։
1996 թվականից Ուկրաինայի մտավորականների կոնգրեսի նախագահն է։
Դրաչի պոեզիային բնորոշ են գեղարվեստական մտածողության մասշտաբայնությունը, գեղագիտական խիստ չափորոշիչները, նուրբ ճաշակը և աշխույժ ոճը[4]։
Իվան Դրաչը հայերեն
խմբագրել- Բալլադ արևածաղկի մասին; Միայնակ ծիծեռնակը; Խոհերից քո անծիր, իմ միակ; Աշխարհն առանց քեզ՝ խոր խավար; Գոյի առեղծվածը։ Ուկրաինա։ Բանաստեղծություններ, Ե., ԵՃՇՊՀ, 2012, էջ 49-65։ Թարգմ.՝ Լիլիթ Սեյրանյան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Ukrainian National News
- ↑ Ուկրաինա։ Բանաստեղծություններ, Ե., ԵՃՇՊՀ, 2012, էջ 47։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Դրաչ» հոդվածին։ |