Արտավազդ Եղիազարյան (գրող)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտավազդ Եղիազարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտավազդ Ազատի Եղիազարյան (մայիսի 3, 1986(1986-05-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արձակագիր, սցենարիստ, խմբագիր։

Արտավազդ Եղիազարյան
Ծնվել էմայիսի 3, 1986(1986-05-03) (38 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և խմբագիր
ԱնդամակցությունՀԳՄ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1986 թվականի մայիսի 3-ին Երևանում։ 2004 թվականից նրա պատմվածքները սկսել են տպագրվել հայկական գրական մամուլում։ 2006 և 2014 թվականներին լույս են տեսել նրա պատմվածքների ժողովածուները («Ժամարություն», «Քաղաքը լուսնի տակ»), 2018 թվականին՝ Եվրամիության ՀՀ պատվիրակության հետ համատեղ, լույս է տեսել նրա «Պատումներ Հայաստանից» ժողովածուն (հայերեն և անգլերեն), իսկ 2020 թվականին, լույս է տեսել նրա ֆենթըզի վեպը՝ «Վիշապաքարի գաղտնիքը» (վերահրատարակվել է 2022 թվականին)։ 2019 թվականին համահեղինակել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» դրամայի սցենարը (համասցենարիստ՝ Մկո Մալխասյան)։

2011 թվականից «Երևան» ամսագրի գլխավոր խմբագիրն է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու, Ե․, 2023, էջ 100։