Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվինի ճակատամարտ (այլ կիրառումներ)

Դվինի պաշարում կամ Դվինի ճակատամարտ (արաբ․՝ مدينة الحصار‎‎), ճակատամարտ, որը տեղի է ունեցել 640 թվականի դեկտեմբերի 6-ին Մարզպանական Հայաստանի և Հայկական լեռնաշխարհ ներխուժած արաբների միջև։

Դվինի պաշարում
Թվական640, դեկտեմբերի 6
Մասն էԱրաբական արշավանքները Հայաստան
ՎայրԴվին, Արևմտյան Հայաստան
Արդյունքհայ-արաբական պայմանագրի կնքում
Հակառակորդներ
Մարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան Արաբական խալիֆայություն
Հրամանատարներ
Թեոդորոս ՌշտունիՕմար խալիֆ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Հայկական զորքերը գլխավորում էր հայոց սպարապետ և Հայաստանի մարզպան Թեոդորոս Ռշտունին, ով իր բանակով փորձում էր կասեցնել արաբական ուժերի ներթափանցումը Պարսկաստանից Հարավային Կովկաս։

Նախապատմություն

խմբագրել

7-րդ դարի առաջին կեսին արաբական նվաճումների արդյունքում պատմության թատերաբեմում հայտվում է մի նոր պետություն, որտեղից էլ սկզբնավորվում է իսլամի գաղափարախոսությունը։ Նոր ձևավորված պետությունը կարճ ժամանակամիջոցում կարողանում է կարևոր նվաճումների հասնել և ընարձակել երկրի արտաքին սահմանները։

Այն բանից հետո, երբ արաբական հեծելազորը նվաճեց Պարսկաստանը և վճռական ճակատամարտում հաղթեց Բյուզանդական կայսրությանը, անխուսափելի դարձավ նաև հայ-արաբական բախումը։

634 թվականին Թեոդորոս Ռշտունին, ով Հայոց սպարապետն էր, դարձավ Հայաստանի մարզպան՝ Արևելյան և Արևմտյան Հայաստանների միացյալ զորքերը գլխավորող անձ։ Փաստացիորեն, արաբական արշավանքների նախօրեին Արևելյան և Արևմտյան Հայաստանների ղեկավարությունը գտնվում էր հմուտ քաղաքական և պետական գործիչ Թեոդորոսի ձեռքերում։ 640 թվականին արաբները արշավանք են կազմակերպում դեպի Հայաստան։ Օմար խալիֆի հրամանով Իյադ իբն Ղանմին արաբական զորքերին առաջնորդում է գրավելու Ասորիքը, ապա նաև գրավելով Վերին Միջագետքը հաստատվել հարակից տարածքներում։

639 թվականին արաբական զորքերը անցնում են Եփրատը և գրավելով բազում քաղաքներ հասնում են Հայաստանի մատույցներին։

640 թվականին արաբական զորքերը գրավելով Արզանն ու Բաղեշը, Աղձնիքից ներխուժեցին Հայաստան։ Հայաստանը այս տարիներին հյուծված էր, որի պատճառը Հայաստանի տարածքում ընթացող պարսկա-բյուզանդական պատերազմներն էին։ Առաջին արշավանքի ընթացքում արաբները ծանր պարտություն են կրում Տարոնում, սակայն առաջ անցնելով գրավում են Բզնունյաց երկիրը, Կարինը, Աղձնիքը, Ձորան և այլն։

Հանգրվանելով Խլաթում, նրանք բանակցությունների միջոցով պայմանագիր են կնքել Խլաթի կուսակալ Պատրիկի հետ, որը նրանց համար հնարավորություն է ստեղծում գրավելու Կարինը։

Դվինի պաշարում և ավերում

խմբագրել

Ձորան և շրջական բնակավայրերը գրավելուց հետո արաբական զորքերը շարժվեցին ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող Դվին բերդաքաղաք։

Արաբական ներխուժման լուրը ստացած Թեոդորոս Ռշտունին վաղուց իր զորքերով Աղթամարից տեղափոխվել էր Ձորա, սակայն քաղաքը տեսել էր թալանված և կողոպտված։

Դվին ներխուժելու ճանապարհին արաբները հանդիպեցին լուրջ դիմադրության Թեոդորոս Վահնունի, Խաշյան, Առավեյան և Շապուհ Ամատունի իշխանների կողմից։ Արաբների առաջխաղացումը կանխելու նպատակով իշխանները ավերում են Դվին տանող Մեծամորի կամուրջը։ Միևնույն ժամանակ քաղաքի բնակչությունը տարհանվում է։

Դվինի ուղղությամբ շարժվող հայոց մարզպանական զորքերը հանգրվածում են Նախիջևանում։ Ի պատասխան դրան, արաբները սկսում են Դվին ներթափանցելու գործընթացը։ Դվինը գրոհելու ժամանակ արաբները փորձադրեցին իրենց ամբողջ ռազմավարական կարողությունները, որոնք ձեռք էին բերել Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի դեմ մղված մարտերում։ Արաբները շարունակում էին ռմբակոծել Դվինի դարպասները։ Վիրավորելով քաղաքի հայ պաշտպաններին ի վերջո արաբները կարողացած սանդուղքների միջոցով ներթափանցել քաղաք։

640 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ուրբաթ, արաբները արդեն ներխուժել էին քաղաք։ Համառ դիմադրությունից հետո քաղաքը ընկավ։ Արաբները կողոպուտի ենթարկեցին քաղաքի եկեղեցիները և մտան Դվինի գանձարան։ Դվինի պաշարման և գրավման արդյունքում զոհվեցին ավելի քան 12 հազար մարդիկ, իսկ 35 հազարը գերեվարվեցին։

Թեոդորոս Ռշտունին իմանալով այդ մասին և տեղյակ լինելով արաբական զորքերի հետադարձ երթուղու վերաբերյալ, դարանակալում է նրանց Կոգովիտ գավառում։ Այս քայլով Հայաստանի մարզպանը հույս ուներ հանկարծակի հարձակումով ազատագրել Դվինը և Հայաստանը, ինչպես նաև ազատել հայ գերիներին։

Սակայն հայերի հարձակումը ձախողվեց և արաբական բանակը վերադարձավ Վերին Միջագետք, իր հետ տանելով հայ գերյալներին, ովքեր հետագայում վաճառվում են Բաղդադի և այլ քաղաքների շուկաներում որպես ստրուկներ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արաբական երկրների պատմություն» Արխիվացված 2016-03-23 Wayback Machine, Հատոր I, Արաբները VII դարից մինչև 1516 թ., Երևան, 2003, էջ 76-78