Դուբրավնի (Ադլերի շրջան)

գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում

Դուբրավնի (ռուսերեն՝ Дубравный), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, Կուդեպստա գետի աջ ափին։ Գտնվում է Ադլեր շրջկենտրոնից 15 կմ հյուսիս-արևմուտք, իսկ Սոչիի կենտրոնից 16 կմ արևելք, ծովի մակարդակից 210 մ բարձրության վրա։

Գյուղ
Դուբրավնի
ռուս.՝ Дубравный
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՍոչիի քաղաքային օկրուգ
ԲԾՄ210 մ
Պաշտոնական լեզուռուսերեն[1]
Բնակչություն335 մարդ (2010[2])
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 8622
Փոստային դասիչ354387
ՍՎՏԲՀԴ03 426 904 004
Դուբրավնի (Ադլերի շրջան) (Ռուսաստան)##
Դուբրավնի (Ադլերի շրջան) (Ռուսաստան)
Դուբրավնի (Ադլերի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)##
Դուբրավնի (Ադլերի շրջան) (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչությունը խմբագրել

Համաձայն 2010 թվականի տվյալների, գյուղում ապրում էր 335 մարդ, հիմնականում հայեր և ռուսներ։

Գյուղն ունի տարրական դպրոց, ակումբ և բուժկայան։ Խորհրդային տարիներին այն անտառտնտեսություն էր, որտեղ աճեցնում էին հիմնականում խցանածառ և նվենի (էվկալիպտ)։

Պատմությունը խմբագրել

Գյուղի հայերը եկել են շրջակա գյուղերից` 1930 թվականին։ Գյուղից հարավ կա ոչ մեծ, փայտաշեն եկեղեցի։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 458