Դորիս Ռեյնոլդս

բրիտանացի երկրաբան

Դորիս Լիվիսի Ռեյնոլդս, նաև Դերիս Հոլմս (անգլ.՝ Doris Reynolds, հուլիսի 1, 1899(1899-07-01)[1][2], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 10, 1985(1985-10-10), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երկրաբան, որը հայտնի է ժայռերի մեջ մետասոմատոզների վերաբերյալ աշխատանքի և «Գրանիտային հակասություն» ունեցած իր դերի համար։ Նա առաջին կինն էր, որն ընտրվել է Էդինբուրգի թագավորական ընկերության անդամ[4]։

Դորիս Ռեյնոլդս
Ծնվել էհուլիսի 1, 1899(1899-07-01)[1][2]
Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 10, 1985(1985-10-10) (86 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություներկրաբան
Հաստատություն(ներ)Լոնդոնի համալսարանի քոլեջ, Դարհեմի համալսարան և Էդինբուրգի համալսարան
Գործունեության ոլորտերկրաբանություն
ԱնդամակցությունԷդինբուրգի թագավորական ընկերություն
Ալմա մատերԲեդֆորդ քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Ազդվել էCatherine Raisin?
Պարգևներ
Ամուսին(ներ)Arthur Holmes?

Կենսագրություն խմբագրել

Դորիս Լիվիսի Ռեյնոլդսը ծնվել է 1899 թվականի հուլիսի 1-ին Մանչեստրում՝ Ալֆրեդ Ռեյնոլդսի և Լուիսա Լիվիսիի ընտանիքում[5]։ Նախքան նրա ծնվելը, ծնողները Մանչեստեր էին տեղափոխվել Բելֆաստից[6]։ Ռեյնոլդսը սովորել է Էսեքսի դպրոցում, այնուհետև՝ Բեդֆորդ քոլեջում՝ 1920 թվականին ստանալով երկրաբանի որակավորում[5]։ Բեդֆորդում նա սովորել է ժամանակի ամենահայտնի երկու կին երկրաբանների` Քեթրին Ռեյզինի և Գերտրուդ Էլլիսի մոտ, որոնք նրա մեջ հետաքրքրություն են սերմանել պետրոլոգիայի հանդեպ[4][7]։

Ավարտելուց հետո Ռեյնոլդսը դասավանդել է Լոնդոնի համալսարանական քոլեջում, այնուհետև 1921-1926 թթ.՝ Բելֆաստի թագուհու համալսարանում որպես Արթուր Դվերիհաուսի և Ջոն Քեյ Չարլսուորթիի օգնական[6]։ Նրա վաղ աշխատանքը կենտրոնացած է եղել Հյուսիսային Իռլանդիայի երկրաբանության վրա, մասնավորապես, հյուսիսարևելքի արիասային ավազաքարերի վրա, որտեղ նա հայտնաբերել է կալիումային դաշտային սպաթներ։ Նա նաև աշխատել է ալբիտ-թերթաքարերի հետ՝ հայտնաբերելով ալբիտի մետասոմատիկ ծագումը։ Ռեյնոլդսի աշխատանքը կենտրոնացած է եղել գեոքիմիական և կառուցվածքային պայմանների վրա, որոնք մետասոմատոզի միջոցով նպաստում են ժայռերի ձևավորմանը։ Կոլոնսի կղզում դաշտային աշխատանքների ժամանակ Ռեյնոլդսը հայտնաբերեց, որ հորնբլենդիտում քվարցիտի տեղական քսենոլիթները փոխակերպվում են միկրոգրաֆիկ հյուսվածքների[4]։ Իր կենդանության օրոք Ռեյմոնդսը հաճախ էր ամուսնու հետ ճամփորդում Իռլանդիայում[8]։ 1926 թվականին նա սկսել է դասավանդել Բեդֆորդ քոլեջում, 1927 թվականին ստացել է գիտությունների դոկտորի կոչում[6]։

1931 թվականին Արդնամերախան (Ardnamurchan) թերակղզում որոշ ուսանողների հետ ճամփորդական շրջայցի ժամանակ Ռեյնոլդսը հանդիպել է Դարհեմի համալսարանի երկրաբանության պրոֆեսոր Արթուր Հոլմսին։ Ռեյնոլդսն ընդունել է Հոլմսի առաջարկը դասավանդելու Դարհեմի համալսարանում, իսկ Հոլմսի առաջին կնոջ մահից հետո 1939 թվականին նրանք ամուսնացել են[5]։ Երբ 1942 թվականին Հոլմսը դարձավ Էդինբուրգի համալսարանի երկրաբանության պրոֆեսոր, Ռեյնոլդսը դարձավ պատվավոր գիտաշխատող։ 1940-ական թթ. Ռեյնոլդսը մշակել է «գրանիտացիայի» տեսությունը՝ փորձելով բացատրել Երկրի խոռոչում գրանիտի ձևավորումը։ Տեսությունը պնդում է, որ Երկրի ընդերքում գրանիտը ձևավորում է հեղուկներ, որոնք շարժվում են դեպի վեր՝ դրանք քիմիապես վերածելով գրանիտի[9]։ Դա հակասական մի տեսություն էր, որը մինչև 1960-ական թվականներ տարաձայնություններ էր առաջ բերում պետրոլոգիայի բնագավառում և հայտնի դարձավ որպես «Գրանիտային հակասություն»։ Ի վերջո տեսությունը ապացուցվեց որպես սխալ, սակայն ոգեշնչեց հետազոտություններ երկրաբանության նախկինում անտեսված ոլորտում[5]։

1965 թվականին Հոլմսի մահից հետո Ռեյնոլդսը հրատարակեց Հոլմսի «Ֆիզիկական երկրաբանության սկզբունքները» դասական դասագրքի վերանայված տարբերակը[5]։ Ռեյնոլդսը մահացել է 1985 թվականին Հովում[9]։

Անդամակցություն, պարգևներ խմբագրել

Ռեյնոլդսն առաջին կինն էր, որ 1949 թվականին ընտրվել է Էդինբուրգի թագավորական ընկերության անդամ։ 1960 թվականին Լոնդոնի երկրաբանական ընկերության կողմից արժանացել է Լայել մեդալի[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 Dictionary of Irish BiographyRIA.
  3. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Ogilvie, Marilyn Bailey; Harvey, Joy Dorothy (2000). The Biographical Dictionary of Women in Science: L-Z. London: Routledge. էջ 1090. ISBN 9780415920407.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Doris Reynolds». Undiscovered Scotland: The Ultimate Online Guide. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  6. 6,0 6,1 6,2 Wyse Jackson, Patrick N. (2009). «Erratics, Intrusions and Graptolites». In Mulvihill, Mary (ed.). Labcoats and Lace. Dublin: WITS. ISBN 9780953195312.
  7. Burek, Cynthia V. (2007). «The role of women in geological higher education - Bedford College, London (Catherine Raisin) and Newnham College, Cambridge, UK». In Burek, Cynthia V.; Higgs, Bettie (eds.). The Role of Women in the History of Geology. London: Geological Society of London. էջ 32. ISBN 9781862392274.
  8. Higgs, Bettie; Wyse Jackson, Patrick N. (2007). «The role of women in the history of geological studies in Ireland». In Burek, Cynthia V.; Higgs, Bettie (eds.). The Role of Women in the History of Geology. London: Geological Society of London. էջ 149. ISBN 9781862392274.
  9. 9,0 9,1 Ewan, Elizabeth; Innes, Sue; Reynolds, Sian (2006). The Biographical Dictionary of Scottish Women: From the Earliest Times to 2004. Edinburgh: Edinburgh University Press. էջ 302. ISBN 9780748617135.