Դոնա Կարոլ
Ի ծնե անունիսպ.՝ Linda Renée Abadi
Ծնվել էմայիսի 28, 1938(1938-05-28)
Բուենոս Այրես, Արգենտինա
Երկիր Արգենտինա
Մահացել էմարտի 31, 2020(2020-03-31)[1][2] (81 տարեկան)
Բուենոս Այրես, Արգենտինա[3]
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Գործիքներվոկալ
ԱմուսինOscar López Ruiz?

Դոնա Կարոլ (իսպաներեն՝ Donna Caroll․ մայիսի 28, 1938(1938-05-28), Բուենոս Այրես, Արգենտինա - մարտի 31, 2020(2020-03-31)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա[3]), արգենտինացի ջազ երգչուհի և դերասանուհի։

Կյանք և կարիերա

խմբագրել

Դոնա Կարոլը՝ Լինդա Ռենե Աբադին ծնվել է Բուենոս Այրեսում։ Վաթսունականների կեսերին նա հաղթեց Canal 11 -ի կազմակերպած լսումներում և նկարահանվեց Show 90 երաժշտական շոուում, որի շնորհիվ շուտով լայն ճանաչում ձեռք բերեց[4]։ Այն բանից հետո, երբ ամրապնդեց իր համբավը այլ շոուների մասնակցության և Gancia vermouth գինեգործական ընկերության գովազդի համար ձայնագրած շատ սիրված ջինգլի շնորհիվ, 1966 թվականին նա ձայնագրեց իր առաջին ալբոմը՝ Sol de medianoche[5]։ Իր կարիերայի ընթացքում Դոնա Կարոլը երգեր է ձայնագրել իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն ու պորտուգալերեն և ձայնագրել է ալբոմներ Ֆրանսիայում, Իսպանիայում ու Պուերտո Ռիկոյում[6]։ Նա նաև թատրոնի դերասանուհի էր, հիմնականում հանդես էր գալիս երաժշտական կատակերգություններում[7]։ Դոնա Կարոլն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Premio Martín Fierro-ի և Konex -ի[8]։

Արաբ մի գործարարի հետ անհաջող ամուսնությունից հետո[9] նա 1966 թվականից մինչև իր մահն ամուսնացած էր կիթառահար և կոմպոզիտոր Օսկար Լոպես Ռուիսի հետ, ում հետ նա հաճախ համագործակցում էր բեմում և ձայնագրվելիս[6]։

Դոնա Կարոլը մահացել է 81 տարեկան հասակում, սրտի կանգից[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 https://laopinionaustral.com.ar/donna-caroll-fallece-a-los-80-anos/
  2. 2,0 2,1 2,2 https://www.conclusion.com.ar/espectaculos/se-apago-la-personal-y-ductil-voz-de-donna-caroll/03/2020/
  3. 3,0 3,1 3,2 https://pablolayus.com.ar/dolor-por-la-muerte-de-una-recordada-artista/
  4. «Donna Caroll: "Tuve una infancia muy dura"». Clarín (իսպաներեն). 2010 թ․ հունիսի 12. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  5. Giordano, Santiago (2020 թ․ ապրիլի 1). «Murió Donna Caroll». Página 12. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  6. 6,0 6,1 6,2 Giordano, Santiago (2020 թ․ ապրիլի 1). «Murió Donna Caroll». Página 12. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.Giordano, Santiago (1 April 2020). "Murió Donna Caroll". Página 12. Retrieved 6 January 2022.
  7. «Murió Donna Caroll, figura del jazz y la comedia musical». Clarín (իսպաներեն). 2020 թ․ մարտի 31. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  8. «Tangos íntimos en la lengua de Shakespeare». La Nación (իսպաներեն). 2002 թ․ ապրիլի 27. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  9. «Donna Caroll: "Tuve una infancia muy dura"». Clarín (իսպաներեն). 2010 թ․ հունիսի 12. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին."Donna Caroll: "Tuve una infancia muy dura"". Clarín (in Spanish). 12 June 2010. Retrieved 6 January 2022.

Արտաքին հղումներ

խմբագրել