Դոնաթելա Տեսեի (իտալ.՝ Donatella Tesei, հունիսի 17, 1958(1958-06-17), Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Ումբրիայի նահանգապետ (2019 թվականից)։

Դոնաթելա Տեսեի
Donatella Tesei datisenato 2018.jpg
 
Կուսակցություն՝ Lega Nord?
Կրթություն՝ Պերուջայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 17, 1958(1958-06-17) (63 տարեկան)
Ծննդավայր Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա

ԿենսագրությունԽմբագրել

Դոնաթելա Տեսեին ավարտել է Ֆոլինյոյի Ֆեդերիկո Ֆրեցիի անվան դասական վարժարանը, բարձրագույն իրավաբանական կրթություն է ստացել Պերուջայի համալսարանում։ 1982 թվականից փորձաշրջան է անցել Սպոլետոյում, 1984 թվականին ընդունվել է Սպոլետոյի փաստաբանական կոլեգիա, 1999 թվականից մասնագիտացել է վճռաբեկ դատավարությունում։ 2001-2002 թվականներին եղել է Սպոլետոյի փաստաբանների կոլեգիայի քննական հանձնաժողովի նախագահի տեղակալ[1]։

2009 թվականի հունիսին դարձել է առաջին կինը, ինչպես նաև աջ կենտրոնամետների առաջին ներկայացուցիչը Մոնտեֆալկոյի քաղաքապետի պաշտոնում[2]։

2014 թվականի մայիսի 25-ին վերընտրվել է քաղաքապետ՝ 62,8 % արդյունքով[3]։

2018 թվականի խորհրդարանական ընտրություններում Տեռնիի 2-րդ միամանդատ շրջանից ընտրվել է Սենատում՝ Հյուսիսի լիգայի. «Առա՛ջ, Իտալիա», «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունների և «Մենք Իտալիայի հետ ենք» ցուցակի աջակցությամբ (նրա օգտին քվեարկել Է ընտրողների 38,54 %-ը)[4]։

2019 թվականի հոկտեմբերի 27-ին Ումբրիայի ընտրություններում հաղթել է աջ կենտրոնամետ ցուցակը՝ Տեսեիի գլխավորությամբ, ընդ որում՝ Հյուսիսի լիգայի օգտին քվեարկել Է ընտրողների 36,9 տոկոսը, իսկ Տեսեի դաշինքի օգտին ընդհանուր առմամբ՝ 57,5 տոկոսը (Դեմոկրատական կուսակցությանը պաշտպանել է 22,3 տոկոսը)[5]։

2019 թվականի նոյեմբերի 11-ին պաշտոնապես զբաղեցրել է տարածաշրջանային վարչակազմի ղեկավարի պաշտոնը՝ ստանձնելով Ֆաբիո Պապարելլիի (Fabio Paparelli) լիազորությունները, որը տարածաշրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր Կատյուշա Մարինիի հրաժարականից հետո[6]։ 2019 թվականի դեկտեմբերի 2-ին հրաժարվել է սենատորի մանդատից։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Pronti i candidati della Lega, Briziarelli, Caparvi, Marchetti e Tesei» (իտալերեն)։ Umbria Journal։ 2018-01-28։ Վերցված է 2020-08-09 
  2. Francesco Carlini (2009-11-06)։ «Sorpresa color rosa al Comune di Montefalco» (իտալերեն)։ la Voce։ Վերցված է 2020-08-09 
  3. «Elezioni Montefalco: risultati sindaco 25 maggio 2014» (իտալերեն)։ Perugia today։ 2014-05-26։ Վերցված է 2020-08-09 
  4. «02 - TERNI: maggioritario» (իտալերեն)։ Corriere della Sera։ Վերցված է 2020-08-09 
  5. «Elezioni Umbria, trionfa il centrodestra con 20 punti di vantaggio: Tesei presidente. Lega al 36,9%, il Pd tiene il 22,3%, M5s crolla al 7,4%» (իտալերեն)։ il Fatto Quotidiano։ 2019-10-28։ Վերցված է 2020-08-09 
  6. «Regione, Donatella Tesei si è insediata, giunta pronta entro fine settimana» (իտալերեն)։ la Nazione։ 2019-11-11։ Վերցված է 2020-08-09 

Արտաքին հղումներԽմբագրել

  • «Donatella TESEI» (իտալերեն)։ Senato della Repubblica։ Վերցված է 2020-08-09