Դոմ Դելուիզ (անգլ.՝ Dominick DeLuise, օգոստոսի 1, 1933(1933-08-01)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 4, 2009(2009-05-04)[3][1], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կատակերգակ դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, ինչպես նաև` վարպետ խոհարար։ Առավել հայտնի է Մել Բրուքսի «Համաշխարհային պատմություն, մաս առաջին», «Ռոբին Հուդ, Տրիկոներով տղամարդիկ» և այլ ֆիլմերում խաղացած դերերով։

Դոմ Դելուիզ
անգլ.՝ Dom DeLuise
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1933(1933-08-01)[1][2]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմայիսի 4, 2009(2009-05-04)[3][1] (75 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանCalvary Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԹաֆթսի համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր, հնչյունավորող, ոչ գեղարվեստական գրող, հեռուստատեսային դերասան, գրող, կինոդերասան, կինոպրոդյուսեր և ռադիոհաղորդավար
ԱմուսինՔերոլ Արթուր
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՓիթեր Դելուիզ, Դևիդ ԴեԼուիս և Michael DeLuise?
Կայքdomdeluise.com
 Dom DeLuise Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նյու Յորքում, իտալական ընտանիքում։ Նա եղել է երեք երեխաներից կրտսերը, մեծ եղբոր անունը Նիկոլաս Դելուիզ էր և մեծ քրոջ անունը` Անտուանետա Դելուիզ Դաուրիո[6]։

Որպես կատագերգական դերասան նկարահանվել է մի քանի հեռուստատեսային սերիալներում, կանոնավորապես հայտնվել է լիամետրաժ ֆիլմերում, մասնակցել է բրոդվեյան բեմադրություններին և մուլտֆիլմերի հնչյունավորումներին։

Հետաքրքրվել է խոհարարությամբ, դարձել է շեֆ-խոհարար, վարում էր համապատասխան թոկ-շոու և տպագրել է մի քանի խոհարարական գրքեր։

Նրա որդիները գնացել են հոր հետքերով. Փիթր Դելուիզը ռեժիսոր և դերասան է, Դևիդ և Մայքլ Դելուիզները երկուսն էլ դերասաններ են։

Մահացել է 2009 թվականի մայիսի 4-ին, 75 տարեկան հասակում, երիկամային անբավարարությունից, մինչև այդ շատ տարիներ պայքարել է քաղցկեղի դեմ։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1964 ֆ Անվտանգության համակարգ Fail-Safe սերժանտ Քոլինզ
1970 ֆ Տասներկու աթոռներ The Twelve Chairs Ֆյոդորի հայրը
1975 ֆ Շերլոկ Հոմսի խորամանկ եղբոր արկածները The Adventures of Sherlock Holmes’ Smarter Brother Գամբետտի
1977 ֆ Մեծ հերոս-սիրահարը World’s Greatest Lover Ադոլֆ Զիտս
1980 ֆ Թմբլիկը Fatso Դոմինիկ Դինապոլի
1980 ֆ Ամուսնական վերջին զույգը Ամերիկայում The Last Married Couple In America Ուոլտեր Հոլմս
1980 ֆ Ոստիկանը և ավազակը 2 The Smokey And The Bandit II Դոկ
1981 ֆ Համաշխարհային պատմություն, մաս առաջին History of the World: Part I Ներոն
1981 ֆ Մրցարշավ «Թնդանոթային միջուկ» The Cannonball Run Վիկտոր Պրինզիմ
1982 ֆ Լավագույն բորդելը Տեխասում The Best Little Whorehouse In Texas Մելվին
1986 ֆ Մեղրամիսն ուրվականների հետ Haunted Honeymoon Հորաքույր Քեյթը
1987 ֆ Տիեզերական հավկիթը The Spaceballs Պիցա-Հատ ավազակը
1989 ֆ Բոլոր շներն ընկնում են դրախտ All Dogs Go To Heaven Իտչի Իտչիֆորդ
1990 ֆ Տեղաշարժ տարբերափուլերով Loose Cannons Հարրի Հիտերման
1991 ֆ Խելագար պատմություն Driving Me Crazy Պարոն Բի
1992 ֆ Գրեթե հղի Almost Pregnant Դոկտոր Բեկհարտ
1993 ֆ Ռոբին Հուդ, Տրիկոյով տղամարդիկ Robin Hood: Men In Tights Դոն Ջովաննի
1993 ֆ Խոզապուխտի լռությունը The Silence Of The Hams դոկտոր Անիմալ Կաննիբալ Պիցցա
1995 ֆ Անագե զինվորիկը The Tin Soldier Պարոն Ֆելլոն
1996 ֆ Բոլոր շներն ընկնում են դրախտ 2 All Dogs Go To Heaven 2 Իտչի Իտչիֆորդ
2004 ֆ Կանացի պիես Girl Play Գեբրիել

Խոհարարական գրքեր խմբագրել

  • A Delicious Sampling of Dom’s Recipes from Eat This … It’ll Make You Feel Better: *"Mama’s Italian Home Cooking and Other Favorites of Family and Friends, Simon & Schuster, 1988
  • Eat This … It Will Make You Feel Better: Mama’s Italian Home Cooking and Other Favorites of Family and Friends (հայտնի է նաև Eat This վերնագրով), Simon & Schuster, 1988
  • Eat This Too! It’ll Also Make You Feel Better (հայտնի է նաև Eat This Too! վերնագրով), Atria, 1997

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 https://web.archive.org/web/20090512042255/http://www.boston.com:80/ae/celebrity/articles/2009/05/05/dom_deluise_actor_comedian_and_chef_dies/
  4. https://web.archive.org/web/20110715155800/http://razzies.com/asp/content/XcNewsPlus.asp?cmd=view&articleid=25
  5. Hollywood Walk of Fame — 1958.
  6. «Dom Deluise Biography (1933-)». www.filmreference.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմ Դելուիզ» հոդվածին։