Բոլոր շներն ընկնում են դրախտ

Բոլոր շներն ընկնում են դրախտ (անգլ.՝ All Dogs Go To Heaven), 1989 թվականին United Artists ստուդիայի ստեղծած իռլանդական-ամերիկյան մուլտֆիլմ։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 1989 թվականի նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ում։

Բոլոր շներն ընկնում են դրախտ
անգլ.՝ All Dogs Go to Heaven
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրբադի մուվի, երաժշտական ֆիլմ[1], հումորային դրամա, դրամա[2][1], ֆենթեզի ֆիլմ[1] և արկածային ֆիլմ
Գործողության վայրՕռլեան շրջան
ՌեժիսորԴոն Բուլթ[2][3][4][…]
ՍցենարիստԴևիդ Ն. Ուայս[5]
ՀնչյունավորումԲերթ Ռեյնոլդս[1][6][3][…], Դոմ Դելուիզ[1][6][3][…], Ջուդիթ Էվա Բարսի[6][3], Վիկ Թեյբեք[6], Charles Nelson Reilly?[6], Քեն Փեյջ[6], Melba Moore?[6][3] և Լոնի Անդերսոն
ՊրոդյուսերԴոն Բուլթ[5], Գարի Գոլդման[5] և John Pomeroy?[5]
Գործադիր պրոդյուսերGeorge Walker? և Morris Sullivan?
Բեմադրող նկարիչԴոն Բուլթ
ԵրաժշտությունRalph Burns? և Չարլզ Սթրաուզ
Երկիր Միացյալ Թագավորություն,  ԱՄՆ և  Իռլանդիա
Լեզուանգլերեն
ԸնկերությունSullivan Bluth Studios? և Goldcrest Films
ԴիստրիբյուտորUnited Artists, Նեթֆլիքս, Մետրո Գոլդվին Մայեր և Rank Organisation?
Տևողություն85 րոպե
ՍիկվելԲոլոր շներն ընկնում են դրախտ 2
Թվականնոյեմբերի 17, 1989[7], նոյեմբերի 2, 1990[8] և մարտի 29, 1990[9]
Բյուջե14 000 000 $
Շահույթ27 100 027 $
mgm.com/view/Movie/46/All-Dogs-Go-To-Heaven/

Աղջնակ-դերասանուհի Ջուդիթ Բարսիի համար Էնն-Մարի կերպարի հնչյունավորումը եղավ վերջինը. պրեմիերայից մեկ տարի առաջ՝ 1988 թվականի հուլիսի 25-ին 10-ամյա Ջուդիթը և նրա մայրը գնդակահարվեցին հոր կողմից։ «Love Survives» երգը, որի մեղեդին հանդիսանում էր ամբողջ մուլտֆիլմի լեյտմոտիվը, նվիրված է աղջկան։

Սյուժե խմբագրել

Գործողությունը տեղի է ունենում 1939թվականին Նոր Օրլեանում։ Ամեն ինչ սկսվում է նրանից, որ Չարլին և նրա հավատարիմ ընկեր Իտչին փախչում են շների կացարանից։ Հաջող փախուստից հետո նրանք գնում են խաղատուն, որը պատկանում էր Չարլիին և նրա օգնական Կարֆեյսին։ Ինչպես պարզվում է հետագայում, հենց Կարֆեյսի պատճառով էր Չարլին հայտնվել կացարանում։ Կարֆեյսը մտադրվում է սպանել Չարլիին, որպեսզի միանձնորեն տիրի այն ամենին, ինչը նա այժմ ստիպված պետք է կիսի նրա հետ։

Կարֆեյսը խաբեությամբ մեքենայով հարվածում է հարբած Չարլիին, և նրա հոգին մահից հետո գնում է դրախտ։ Դրախտում Չարլին հանդիպում է Անաբելին,ով բացատրում է, որ նա մահացել է։ Չարլին, վրդովված այդպիսի շրջադարձից, որոշում է վրեժ լուծել Կարֆեյսից. նա վերսկսում է իր կյանքի ժամերը և ուղևորվում է երկիր, թեև Անաբելը նրա հետևից գոռում էր, որ եթե ժամացույցը կոտրվի, նա նորից կմահանա, բայց արդեն երբեք չի կարող հայտնվել դրախտում։ Հայտնվելով երկրում, Չարլին գտնում է Իտչիին, պատմում է իր վրեժի ծրագրի մասին, բայց Իտչին վախեցած ասում է, որ Կարֆեյսի մոտ՝ խաղատանը, բնակվում է ինչ-որ հրեշ։ Չարլին և Իտչին հայտնվում են խաղատանը և իմանում են, որ «հրեշը» Էնն-Մարի անունով մի որբ աղջիկ է։ Աղջիկը կարողանում է խոսել կենդանիների հետ և օգնում է Կարֆեյսին իմանալ վազքամրցույթի հաղթողներին։ Էնն-Մարիի միջոցով հարստանալու որոշում կայացնելով՝ Չարլին նրան վերցնում է իր հետ՝ խոստանալով գտնել աղջկա ծնողներին։

Առաջին խաղադրույքը կատարելու համար Չարլին մի երիտասարդ ամուսնական զույգից դրամապանակ է գողանում և խաղադրույք է անում ձիարշավարանում՝ Էնն-Մարիից իմանալով հաղթողին։ Հետագայում էլ լինում են շատ հաղթանակներ, և Չարլին այդկերպ արագ հարստանում է։ Ստացված գումարներով Չարլին և Իտչին կառուցում են իրենց սեփական խաղատունը։ Այդ ընթացքում Էնն-Մարին սկսում է հասկանալ, որ Չարլին չի պատրաստվում գտնել իր ծնողներին և օգնել աղքատներին, այլ ուղակի օգտագործում է իրեն, ինչպես դա անում էր Կարֆեյսը, և պատրաստվում է հեռանալ։ Չարլին որոշում է խորամանկության դիմել՝ նրան տանելով սոված շնիկներ պահող միայնակ Ֆլոյի մոտ։ Չարլին կեր էր բերում շնիկերին, և Էնն-Մարին որոշ ժամանակ դադարում է կասկածել նրան, մինչ կգտներ գողացված դրամապանակը։ Հաջորդ օրը Էնն-Մարին ինքն է գնում երիտասարդ ամուսինների մոտ՝ վերադարձնելու գողացված դրամապանակը։ Այդ ժամանակ Կարֆեյսը շատ զայրացած է, քանի որ իմացել էր, որ Չարլին ոչ միայն ողջ է, այն նաև օգնագործում է իրեն «պատկանող» Էնն-Մարիին։ Չարլին գնում է Էննի Մարիի հետևից, բայց տեսնում է, որ այդ ամուսնական զույգը ընդունել են նրան, ինչպես հարազատ աղջկա, և Էնն-Մարին հիմա երջանիկ ապրում է նրանց հետ։ Կրկին խաբեությամբ Չարլին համոզում է աղջկան գնալ իր հետ։ Երբ նրանք անցնում էին շուկայով, նրանց հանդիպում է Կարֆեյսը՝ իր հանցագործների հետ, և փորձում է սպանել։ Չարլինն և Էնն-Մարիին հաջողվում է փախչել և թաքնվել զգեստավորված խանութում։ Անսպասելիորեն հատակը բացվում է, և նրանք հայտնվում են կոյուղում, որտեղ նրանք գերի են ընկնում առնետների ցեղին։ Հետո առնետները փորձում են իրենց գերիներով կերակրել ալիգատորին։ Երբ ալիգատորը առաջինը Չարլիին դնում է իր երախի մեջ, Չարլին վախից ոռնում է։ Ալիգատորը, գնահատելով Չարլիի օպերան, որոշում է չուտել գերիներին, այլ բաց թողնել։ Այդ ժամանակ էնն-Մարին հիվանդանում է (նրա մոտ թոքաբորբ է սկսվում), և Չարլին տանում է նրան Ֆլոյի մոտ։

Կարֆեյսը, որոնելով Չարլիին, մտնում է նորակառույց խաղատուն, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Իտչին։ Անհաջող հարցուփորձից հետո, Կարֆեյսը դաժանաբար ծեծում է Իտչիին և այրում խաղատունը։ Էնն-Մարիի ինքնազգացողությունը գնալով ավելի է վատանում։ Այս պահին Ֆլոյի տուն վազելով մտնում է Իտչին և պատմում է Չարլիին, թե ինչ է արել Կարֆեյսը։ Իտչին խնդրում է Չարլիին որոշ ժամանակ պառկել հատակին, բայց Չարլին չի համաձայնում, որին ի պատասխան Իտչին ասում է, որ նա կապվել է Էնն-Մարիին։ Որպես արդարացում՝ Չարլին ասում է, որ ինքն անտարբեր է Էնն-Մարի հանդեպ, և որ ինքը նրան ուղղակի օգտագործում է։ Դժբախտաբար այդ ամենը լսում է Էնն-Մարին և վիրավորված փախչում է։ Այդ պահին նրան բռնում է Կարֆեյսը։ Չարլին գնում է Կարֆեյսի խաղատուն, որպեսզի փրկի աղջկան, և ընկնում է Կարֆեյսի պատրաստած թակարդը։ Ինչ-որ պահի Չարլիի թաթը կծում են, որից նա կրկին ոռնում է։ Դա լսում է ալիգատորը և գնում է Չարլիին օգնելու։ Կարֆեյսը և Չարլին սկսում են վիճել, որի արդյունքում Կարֆեյսը ընկնում է ջուրը, և ալիգատորը ուտում է նրան։ Էնն-Մարին նույնպես ընկնում է ջուրը, նրան օգնելու համար Չարլին նետվում է նրա հետևից։ Ցավոք, կյանքի ժամացույցը, որով Չարլին կառչած էր կյանքից, ընկնում է ջուրը, և ժամացույցի մեխանիզմի մեջ սկսում է ջուր լցվել։ Չարլին ստիպված է ընտրել՝ փրկել ժամացույցը կամ Էնն-Մերիին։ Նա ընտրում աղջկան։ Երբ ժամացույցը կանգ է առնում, Չարին մահանում է։ Որոշ ժամանակ անց Չարլիի հոգին գալիս է քնած Էնն-Մարիի մոտ, որպեսզի հրաժեշտ տա և խնդրի նրան խնամել Իտչիին։ Դրանից հետո նա պատրաստվում է Վիշապի հետ հանդիպմանը, որպեսզի սա իրեն տանի դժոխք, բայց անսպասելի հանդիպում է Անաբելը, ով Էնն-Մարիին օգնելու և նրա համար ընտանիք գտնելու համար, որպես պարգև, Չարլիին ուղարկում է դրախտ։ Այստեղ Չարլին թերահավատորեն հետևում է, թե ինչպես է Կարֆեյսը նույն կերպ կյանքի ժամացույց ձեռք բերում՝ Երկիր վերադառնալու և ալիգատորից վրեժխնդիր լինելու համար, իսկ Անաբելն էլ նույն ձևով գոչում է, որ այդ դեպքում նա երբեք չի կարող դրախտ վերադառնալ։

Արտադրություն խմբագրել

Ֆիլմի ամենաառաջին գաղափարը ծագել է Դոն Բլուտի մոտ՝ «Առնետի գաղտնիքը» մուլտֆիլմի աշխատանքները ավարտելուց հետո։ Սկզբնապես սյուժեն շուն-մասնավոր դետեկտիվի մասին էր, և մուլտֆիլմն իրենից երեք պատմություններից բաղկացած կինոալմանախ էր ներկայացնում։ Գերմանական հովվաշների կերպարները հատուկ մտածվել են Բերտ Ռեյնոլդսի համար։ Սակայն Բլուտի առաջին ստուդիան՝ Don Bluth Productions-ը, ֆինանսական դժվարություններ ուներ և ստիպված էր հայտարարել իր սնանկության մասին, այնպես, որ գաղափարը մնաց էսքիզների կարգավիճակում։ Կոնցեպտը վերածնվեց 1987 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Նրանք մուլտֆիլմին վերնագիր մտածեցին՝ «Բոլոր շներն ընկնում են դրախտ». ներշնչվել էին այնպիսի կինոնկարներով, ինչպիսիք էին «Փոքրիկ օրիորդ Մարկերը», «Այս հրաշալի կյանքը» և «Ջո անունով տղան»։ Վերնագիրը վերցվեց այն գրքից, որը Բլուտի համար կարդացել էին չորրորդ դասարանում։ Ռեժիսորը կտրուկ մերժել է այն փոփոխելու առաջարկը՝ պնդելով, որ իրեն դուր է գալիս նմանօրինակ «պրովոկացիոն» վերնագիրը և այն, թե ինչպես են մարդիկ վերաբերում այդպիսի անվանմանը՝ մինչև կդիտեն ֆիլմը։

Գլխավոր դերեր խմբագրել

  • Չարլին Բ. Բարկին (անգլ.՝ Charlie B. Barkin, հնչյունավորում է Բերտ Ռեյնոլդս)՝ խառնածին գերմանական բակապահ հովվաշուն։
  • Իտչի Իտչիֆորդ կամ Չեսուն (անգլ.՝ Itchy Itchiford, հնչյունավորում է Դոմ Դելուիզ)՝ գորշուկաշուն, Չարլիի լավագույն ընկերը։
  • Էնն-Մարի (անգլ.՝ Ann-Marie, հնչյունավորում է Ջուդիթ Բարսի) — վեցամյա որբ աղջիկ
  • Ուիպպետ Անգել (անգլ.՝ Whippet Angel (ռուս.՝ Ангел-Борзая), հնչյունավորում է Մելբա Մուր)՝ Շների դրախտի հրեշտակ, Անաբելը։
  • Ֆլո (անգլ.՝ Flo)՝ սոված շնիկների հետ ապրող կոլլի
  • Կարֆեյս Կարուզերս (անգլ.՝ Carface, հնչյունավորում է Վիկ Տեյբեկ)՝ բուլդոգ, Չարլիի նախկին գործընկերը։
  • Կիլլեր (անգլ.՝ Killer, հնչյունավորում է Չարլզ Նելսոն Ռեյլի)՝ բակապահ շուն. Կարֆեյսի հավատարմ ստրուկը։

Տեսանկարահանում խմբագրել

ԱՄՆ-ում 1990 թվականին մուլտֆիլմը թողարկվել է «MGM/UA Home Video» ընկերության կողմից VHS-ով, ավելի ուշ՝ նաև Laserdisc-ով։ 1996 թվականին մուլտֆիլմը կրկին թողարկվեց «Metro-Goldwyn-Mayer Home Entertainment» ընկերության կողմից։

ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում 1990-ական թվականների առաջին կեսի ընթացքում մուլտֆիլմը տարածվեց ոչ լիցենզիոն տեսաերիզներով՝ Ալեքսեյ Միխայլովի, Վասիլի Գորչակովի, Վարտան Դոխալովի, Սերգեյ Կուզնեցովի և Մաքսիմ Օշուրկովի հեղինակային մենաձայն թարգմանությամբ։ 1990-ական թվականների վերջին մուլտֆիլմը թողարկվեց VHS-ով՝ «Եկատերինբուրգ Արտ» ընկերության դուբլյաժով, ինչպես նաև «ՕՌՏ-Վիդեո» ֆիրմայի կողմից՝ սեփական թարգմանությամբ։ 2003 թվականին մուլտֆիլմը թողարկվեց VHS-ով և DVD-ով, Յուրի Ժիվովի թարգմանությամբ։ 2006 թվականի դեկտեմբերի 7-ին ֆիլմը Ռուսաստանում թողարկվեց լիցենզիոն DVD-ով, «CP-Digital» ընկերության կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Տես նաև խմբագրել