Դոդի Լուկեբակիո Նգանդոլի (հոլ.՝ Dodi Lukebakio Ngandoli,սեպտեմբերի 24, 1997(1997-09-24)[1][2], Asse, Հալլե-Վիլվոորդե, Ֆլամանդական Բրաբանտ, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի և կոնգոլացի ֆուտբոլիստ, «Սևիլյա» ակումբի և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան: 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Դոդի Լուկեբակիո
հոլ.՝ Dodi Lukebakio
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 24, 1997(1997-09-24)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Asse, Հալլե-Վիլվոորդե, Ֆլամանդական Բրաբանտ, Ֆլանդրիա, Բելգիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Լուկեբակիոն «Անդերլեխտի» համակարգում է 14 տարեկանից: 2015/16 մրցաշրջանից սկսած հանդիսանում է հիմնական թիմի խաղացող։ 2015 թվականի հոկտեմբերի 25-ին ժյուպիլեում նորամուտն է նշել «Բրյուգգեի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով 79-րդ րոպեին Յուրի Տիլեմանսի փոխարեն[3]։ Այդ խաղում դարձել է առաջնային խաղացողներից մեկը։ Ընդհանուր առմամբ մրցաշրջանի ընթացքում խաղադաշտ է դուրս եկել 17 հանդիպումներում՝ աչքի ընկնելով միայն մեկ անգամ՝ Լիեժի «Ստանդարտի» դարպասը, ինչով օգնել է հավասարեցնել հաշիվը[4]։

2015 թվականի դեկտեմբերի 7-ին պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել «Անդերլեխտի» հետ հինգ տարի ժամկետով՝ մինչև 2020 թվականը[5]։ 2016 թվականի օգոստոսի 31-ին վարձավճարով տեղափոխվել է ֆրանսիական «Թուլուզ» մինչև 2016/2017 մրցաշրջանի ավարտը[6]։ Վարձակալության ընթացքում Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում, ամեն անգամ փոխարինման է դուրս եկել։

2017 թվականի հուլիսի 2-ին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Շարլերուա»՝ պայմանագիրը հետ գնելու տարբերակով։ 2017/2018 մրցաշրջանի առաջին կեսում թիմի հիմնական խաղացողն էր՝ նրա կազմում անցկացնելով 19 հանդիպում և դառնալով 3 գոլի հեղինակ Բելգիայի առաջնությունում: Հունվարի 29-ին ակումբը Լուկեբակիոյի պայմանագիրը գնել էր 1,5 միլիոն եվրոյով, սակայն հաջորդ օրը այն 4,5 միլիոն եվրոյով վաճառել էր անգլիական «Ուոթֆորդին»[7]։

Ֆուտբոլիստը «Ուոթֆորդի» հետ կնքել է 4.5 տարվա պայմանագիր[8]։ Մրցաշրջանի երկրորդ կեսում միայն մեկ անգամ խաղացել է Անգլիայի Պրեմիեր լիգայում։ 2018 թվականի հուլիսի 23-ին մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալության է տրվել գերմանական «Ֆորտունա» Դյուսելդորֆ ակումբին[9]։ 2019 թվականի օգոստոսի 1-ին տեղափոխվել է Բունդեսլիգայի «Հերտա» ակումբ[10]։

Ելույթներ ազգային հավաքականում

խմբագրել

Լուկեբակիոն ծնվել է Բելգիայում, սակայն նրա ծնողները ծագմամբ Կոնգոյից են։ 2016 թվականին նա հրավեր է ստացել հանդես գալու Կոնգոյի ԴՀ ազգային հավաքականում և հոկտեմբերի 4-ին մասնակցել է Քենիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: 2017 թվականին որոշել է միջազգային ասպարեզում ներկայացնել Բելգիան և սկսել է հանդես գալ այդ երկրի երիտասարդական հավաքականում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Anderlecht - Club Brugge» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին. Վերցված է 2016-06-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Anderlecht - Standard De Liege» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2016-05-12-ին. Վերցված է 2016-06-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «DODI LUKEBAKIO NGANDOLI TEKENT EEN CONTRACT VOOR VIJF SEIZOENEN» (հոլանդերեն) — Официальный сайт ФК «Андерлехт». Արխիվացված է օրիգինալից 2016-07-03-ին. Վերցված է 2016-06-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Dodi Lukebakio, nouvelle recrue du TFC» (ֆրանսերեն). Toulouse Football Club. 2016-09-16. Արխիվացված է օրիգինալից 2016-09-04-ին. Վերցված է 2018-07-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Mahieu, Grégoire. (2018-01-30). «Lukebakio quitte Charleroi et rejoint Kabasele à Watford» (ֆրանսերեն). RTBF. Արխիվացված է օրիգինալից 2018-07-23-ին. Վերցված է 2018-07-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Watford: Belgium Under-21 winger Dodi Lukebakio joins Hornets». BBC Sport (անգլերեն). 2018-01-30. Արխիվացված է օրիգինալից 2018-07-14-ին. Վերցված է 2018-07-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Lukebakio makes Dusseldorf loan» (անգլերեն). Watford Observer. 2018-07-23. Արխիվացված է օրիգինալից 2018-07-23-ին. Վերցված է 2018-07-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Доди Лукебакио перешел в «Герту»» (գերմաներեն). herthabsc.de. 2019-08-01. Արխիվացված է օրիգինալից 2019-08-01-ին. Վերցված է 2019-08-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոդի Լուկեբակիո» հոդվածին։