Դյորդ Ֆալուդի (հունգ.՝ Faludy György, 22 սեպտեմբերի, 1910, Բուդապեշտ, Հունգարիա1 սեպտեմբերի, 2006, Բուդապեշտ), հունգարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։ Տորոնտոյի համալսարանի պատվավոր դոկտոր (1978)[5], Կոշութի մրցանակի դափնեկիր (1994)։

Դյորդ Ֆալուդի
հունգ.՝ Faludy György
Ծնվել էսեպտեմբերի 22, 1910(1910-09-22)[1]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էսեպտեմբերի 1, 2006(2006-09-01)[2][3][1] (95 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարիա
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և գրող
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա և  Կանադա[4]
ԿրթությունՎիեննայի համալսարան (1930), HU Berlin (1931) և Ֆաշորիի գիմնազիա
Պարգևներ
 György Faludy Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դյորդ Ֆալուդին ծնվել է 1910 թվականի սեպտեմբերի 22-ին Բուդապեշտում, հրեայի ընտանիքում։ Հայրը եղել է պրոֆեսոր համալսարանում։ 1928-1933 թվականներին սովորել է Վիեննայի, Բեռլինի ու Գրացի համալսարաններում[6]։ 1938 թվականին մեկնել է Ֆրանսիա, այնտեղից տեղափոխվել է Մարոկկո, ապա՝ ԱՄՆ։ Հրատարակել է ամսագիր, 1943-1945 թվականներին ծառայել է ամերիկյան բանակում[5]։

1946 թվականին վերադարձել է Հունգարիա։ Մոտ է եղել սոցիալ-դեմոկրատների հետ, ղեկավարել է երիտասարդ բանվորների խումբը, որ քանդել է հրեատյաց եպիսկոպոս Օտոկար Պրոխազկայի հուշարձանը։ 1949 թվականին ձերբակալվել է Մատյաշ Ռակոշիի վարչակարգի կողմից և երեք տարի անցկացրել Ռեչկ հարկադիր աշխատանքի ճամբարում։ Վերադարձից հետո զբաղվել է թարգմանությամբ։ 1956 թվականին կրկին արտագաղթել է. ապրել է Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Իտալիայում, Մալթայում, 1967 թվականին հաստատվել է Կանադայում։ Որպես հրավիրված պրոֆեսոր աշխատել է Կոլումբիայի, Ֆիլադելֆիայի և այլ համալսարաններում։ 1976 թվականին ստացել է Կանադայի քաղաքացիություն, 1978 թվականին ընտրվել է Տորոնտոյի համալսարանի պատվավոր դոկտոր։ 1989 թվականին վերադարձել է Հունգարիա[5]։

Դյորդ Ֆալուդին մահացել է 2006 թվականի սեպտեմբերի 1-ին Բուդապեշտում[5]։

Ստեղծագործություն խմբագրել

Բանաստեղծություններից բացի Դյորդ Ֆալուդին հրատարակել է Հայնրիխ Հայնեի, Ֆրանսուա Վիյոնի, Ֆրանսուա Ռաբլեի ստեղծագործությունների թարգմանությունները։ Առավել հայտնի է ճամբարային կյանքին նվիրված նրա ինքնակենսագրությունը՝ «Իմ երջանիկ օրերը դժոխքում» (անգլ.՝ My Happy Days in Hell), որ հրատարակվել է անգլերենով 1962 թվականին (Իվան Դենիսովիչի մեկ օրը ստեղծագործությունից առաջ), թարգմանվել է ֆրանսերեն և գերմաներեն։ Հունգարերենով լույս է տեսել 1987 թվականին (ինքնահրատարակություն)։

Ճանաչում խմբագրել

1994 թվականին Հունգարիայում Դյորդ Ֆալուդին արժանացել է Կոշութի մրցանակի։ Տորոնտոյում նրա անունով է կոչվում այն տան դիմացի այգին, որտեղ նա ապրել է ավելի քան 20 տարի։

Ստեղծագործություններ խմբագրել

  • 1938 – A pompeji strázsa, բանաստեղծություններ
  • 1947 – Őszi harmat után, բանաստեղծություններ
  • 1957 – Tragödie eines Volkes; Ungarns Freiheitskampf durch die Jahrhunderte, էսսե
  • 1961 – Emlékkönyv a rőt Bizáncról, ընտրյալ բանաստեղծություններ
  • 1962 – My Happy Days in Hell, ինքնակենսագրություն
  • 1966 – Karoton, վեպ
  • 1970 – Erasmus of Rotterdam, կենսագրություն
  • 1975 – Levelek az utókorhoz, բանաստեղծություններ
  • 1978 – East and West, բանաստեղծություններ
  • 1980 – Faludy György összegyűjtött versei, բանաստեղծությունների ժողովածու
  • 1983 – Learn this poem of mine by heart, վաթսուն բանաստեղծություն
  • 1983 – Twelve sonnets, բանաստեղծություններ
  • 1983 – Börtönversek 1949-1952, բանաստեղծություններ, որ գրվել են ազատազրկության տարիներին
  • 1985 – Ballad for Isabelle, բանաստեղծություններ
  • 1985 – Selected poems, 1933-1980
  • 1987 – Hullák, kamaszok, tücsökzene, բանաստեղծություններ
  • 1987 – Pokolbéli víg napjaim, ինքնակենսագրություն (ինքնահրատարակություն)
  • 1988 – Notes from the Rainforest, էսսե (Էրիկ Ջոնսոնի հետ համահեղինակությամբ)
  • 1990 – 200 szonett, 200 սոնետ
  • 1990 – Erotikus versek, սիրային քնարերգություն
  • 1992 – Dobos az éjszakában, ընտրյալ բանաստեղծություններ
  • 1994 – Jegyzetek a kor margójára, թերթերում տպագրված հոդվածներ
  • 1995 – 100 könnyű szonett, 100 սոնետ
  • 1995 – Összegyűjtött versek, բանաստեղծությունների ժողովածու
  • 1998 – Vitorlán Kekovába, բանաստեղծություններ
  • 2003 – A század vallomása, 1933-2003 թվականներին գրված ընտրյալ երկեր

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Pomogáts B. Faludy György. Budapest: Glória, 2000.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյորդ Ֆալուդի» հոդվածին։