Դմիտրի Ուլյանով
Դմիտրի Իլյիչ Ուլյանով (ռուս.՝ Дмитрий Ильич Ульянов, օգոստոսի 4 (16), 1874, Ուլյանովսկ - հուլիսի 16, 1943, Գորկի Լենինսկիե, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանյան հեղափոխական շարժման գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1903 թ.-ից, հեղափոխական շարժմանը մասնակցել է 1894 թ.-ից։ Վ․ Ի․ Լենինի կրտսեր եղբայրը։ 1901 թ.-ին ավարտել է Յուրևի (Տարտու) համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1902 թ.-ից, որպես բժիշկ աշխատել է Ռուսաստանի հարավային շրջաններում։ 1903 թ.-ին հեղափոխական աշխատանքներ է կատարել Տուլայում, եղել է ՌՍԴԲԿ 2-րդ համագումարի պատգամավոր, ապա ՌԱԴԲԿ գործակալը Կիևում։ Բազմիցս ձերբակալվել է։ 1905-1907 թթ.-ի հեղափոխության տարիներին որպես բժիշկ աշխատել է Սիմբիրսկում, եղել է Ռսդբկ տեղի կոմիտեի անդամ։
Դմիտրի Ուլյանով Дмитрий Ульянов | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4 (16), 1874 |
Ծննդավայր | Ուլյանովսկ |
Մահացել է | հուլիսի 16, 1943 (68 տարեկան) |
Մահվան վայր | Գորկի Լենինսկիե, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Դորպատի կայսերական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, հեղափոխական, լրագրող, հիշատակագիր, քաղաքական գործիչ և combat medic |
Աշխատավայր | Ի․Վ․ Ստալինի անվան Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարան, Crimean truth?, Յա․ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարան և Lenin Museum in Moscow? |
Ծնողներ | հայր՝ Իլյա Ուլյանով, մայր՝ Մարիա Ալեքսանդրովնա Ուլյանովա |
Զբաղեցրած պաշտոններ | Prime Minister of Crimea? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | All-Union Society of Old Bolsheviks? |
Երեխաներ | Olga Ulyanova? |
Dmitry Ulyanov Վիքիպահեստում |
Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին որպես զինվորական բժիշկ ծառայել է Սևաստոպոլում, Օդեսայում, ռոմեական ռազմաճակատի սանվարչությունում, միաժամանակ կատարել է հեղինակ աշխատանք։ Մասնակցել է Ղրիմում սովետական իշխանության համար պայքարին։ 1917 թ.-ի դեկտեմբերից՝ ՌՍԴԲ(բ) կ Տավրիկյան կոմիտեի անդամ։ 1918-1919 թթ.-ին եղել է Ղրիմի կուսակցական ընդհատակում։ 1919 թ.-ին՝ ՌԴԲԿ Եվպատորիայի կոմիտեի, հեղկոմի անդամ, Ղրիմի ԺԿԽ նախագահի տեղակալ։ 1920-1921 թթ.-ին՝ ՌԴԲԿ Ղրիմի մարզկոմի և հեղկոմի անդամ։ Ուլյանովմսա Ուլյանով 1921 թ.-ից աշխատել է Մոսկվայում՝ առողջապահության ժողկոմատում, Ցա. Մ․ Սվերդլուլի անվանում կոմունիստական համալսարանում, 1933 թ.-ից՝ Կրեմլի սանվարչության պոլիկլինիկայի գիտական բաժանմունքում։ Աշխատել է նաև Վ․ Ի․ Լենինի կենտրոնական թանգարանում։ 1941-1942 թթ.-ին ապրել է Ուլյանովսկում, ապա՝ Մոսկվայում։ Կուսակցության 1994-19 համագումարների պատգամավոր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Ուլյանով» հոդվածին։ |