Դմիտրի Ստախիևիչ Մոոր (ռուս.՝ Дмитрий Стахиевич Орлов, նոյեմբերի 3, 1883(1883-11-03)[1][2], Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 24, 1946(1946-10-24)[1][3][2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1932

Դմիտրի Մոոր
ԿեղծանունД. Моор և Дмитрий Моор
Ծնվել էնոյեմբերի 3, 1883(1883-11-03)[1][2]
ԾննդավայրՆովոչերկասկ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 24, 1946(1946-10-24)[1][3][2] (62 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպլակատի նկարիչ, ծաղրանկարիչ, նկարիչ, դիզայներ, գծանկարիչ, վիզուալ արտիստ, նկարազարդող և նկարչության ուսուցիչ
ԹեմաներԿերպարվեստ[4], Ծաղրանկար[4], գրքային գրաֆիկա[4], պլակատ[4] և political poster?[4]
ԱշակերտներՍեմյոն Լազեբա
Պարգևներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Dmitry Moor Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

1908-1917 թվականներին աշխատակցել է «Բուդիլնիկ» երգիծական ամսագրին։ 1918-1920 թվականներին հանդես է եկել հեղափոխական պաթոսով տոգորված պլակատներով («Դու գրվե՜լ ես կամավոր», «Վրանգելը դեռ կենդանի է, խփիր նրան առանց խնայելու», 1920 և այլն)՝ դառնալով սովետական քաղաքական պլակատի նախակարապետներից։ Հետագայում բացի պլակատներից («Օգնի՜ր», 1921, «Դու ինչո՜վ ես օգնել ռազմաճակատին», 1941 և այլն) ստեղծել է նաև ծաղրանկարներ, կատարել գրքերի նկարազարդումներ։ Եղել է «Հոկտեմբեր» միավորման անդամ (1928)։ Մոորիի գործերին բնորոշ է արտահայտչականությունը, երբեմն գրոտեսկը, խիստ ընդգծված հարթ գունաբծերը։ Դասավանդել է Վխուտեմաս-Վխուտեինում (1922-1930), Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտում (1930-32) և գեղարվեստական ինստիտուտում (1939-43)։ Աշակերտներից են Ռեշետնիկովը, Պրորոկովը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Մոոր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 22