Դմիտրի Դմիտրիևիչ Մաքսուտով (ռուս.՝ Дмитрий Дмитриевич Максутов, ապրիլի 11 (23), 1896, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 12, 1964(1964-08-12)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային գիտնական, աստղագիտական օպտիկայի մասնագետ։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946 թ.

Դմիտրի Մաքսուտով
Дмитрий Максутов
Ծնվել էապրիլի 11 (23), 1896
Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 12, 1964(1964-08-12)[1] (68 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանPulkovo Observatory cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունաստղագետ, ճարտարագետ և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Պետական օպտիկական ինստիտուտ և Պուլկովոյի աստղադիտարան
Գործունեության ոլորտօպտիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՆիկոլաևյան ինժեներական դպրոց
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԺՏՆՑ ոսկե մեդալ և Ստալինյան մրցանակ
ՀայրQ111635500?
 Dmitry Dmitrievich Maksutov (engineer) Վիքիպահեստում

Ավարտել է Պետերբուրգի Ռազմաինժեներական ուսումնարանը (1914 թ.)։ Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ ռուսական բանակի կազմում մասնակցել է Արևմտյան Հայաստանում թուրքական զորքերի դեմ մղվող մարտերին։ 1930 թվականին Լենինգրադի Օպտիկական ինստիտուտում կազմակերպել է աստղագիտական օպտիկայի լաբորատորիա։ 1952 թվականից աշխատել է Պուլկովոյի աստղադիտարանում։ Աշխատությունները վերաբերում են ստվերային և օպտիկական հետազոտման այլ մեթոդների կատարելագործման օպտիկական խոշոր սարքերի պատրաստման տեխնոլոգիայի հարցերին։ Ստեղծել է մենիսկային համակարգով օպտիկական սարքերը։ Մաքսուտովը գիտական գործարար կապեր է ունեցել Բյուրականի աստղադիտարանի և ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի օպտիկամեխանիկական լաբորատորիայի հետ։ Այստեղ Մաքսուտովի համակարգի դպրոցական աստղադիտակներ են պատրաստվել ՀԽՍՀ և այլ հանրապետությունների ու սփյուռքի դպրոցների համար։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1941 թ., 1946 թ.)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Максутов Дмитрий Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Մաքսուտով» հոդվածին։