Դմիտրի Կոզակ
Դմիտրի Կոզակ (ռուս.՝ Дмитрий Николаевич Козак, նոյեմբերի 7, 1958[1][2], Բանդուրովո, Գայվորոնի շրջան, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական գործիչ, 2008 թվականի հոկտեմբերի 14-ից Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահի տեղակալ։
Դմիտրի Կոզակ | |
Կուսակցություն՝ | Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1985) և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն՝ | իրավաբան, քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | նոյեմբերի 7, 1958[1][2] (66 տարեկան) |
Ծննդավայր | Բանդուրովո, Գայվորոնի շրջան, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Պարգևներ | |
Ռուսաստանի Դաշնության Տարածքային զարգացման նախարար (2007-2008 թթ), Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ Հարավային դաշնային օկրուգում (2004-2007 թթ)։
Կենսագրություն
խմբագրել1976-1978 թվականներին զինվորական ծառայության է անցել Խորհրդային բանակում։ 2006 թվականի նոյեմբերի 12-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը Վեստի շաբաթ ծրագրին տված հարցազրույցում հայտնել է, որ հեռուստադիտողներին պատրաստ է բացահայտել «գաղտնիքը»․ Կոզակը ժամկետային զինծառայող է եղել ԽՍՀՄ Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության Հատուկ նշանակության զորքերում[3]։ Տեղեկատվություն Հատուկ նշանակության զորքերում իր ծառայության մասին, ինքը Կոզակը հաստատել է, 2011 թվականին «Metro Մոսկվա» թերթի թղթակցին տված հարցազրույցում, նշելով, որ «դեսանտի ծառայությունը դա հաճելի է և հետաքրքիր ծառայություն էր, հատկապես երիտասարդների համար»[4]։
Համալսարանի ավարտից հետո․
- 1985-1989, դատախազ, Լենինգրադի դատախազության ավագ դատախազ
- 1989, Մոնոլիտ-Կիրովոստրոյ կոնցեռնի Ծովային առևտրային նավահանգիստների ասոցիացիայի իրավաբանական բաժնի պետ, իրավախորհրդատու։
- 1990-1991, Լենգորիսպոլիկոմ իրավաբանական վարչության պետի տեղակալ, ապա քաղխորհրդի իրավաբանական վարչության պետ։
- 1994 թվականի սեպտեմբեր, Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի իրավաբանական կոմիտեի նախագահ, Սանկտ Պետերբուրգի կառավարության անդամ
- 1996, քաղաքապետի ընտրություններում Անատոլի Սոբչակի պարտությունից հետո պահպանեց նախագահի պաշտոնը և 1998 թվականին փոխմարզպետ։
- 1998 դեկտեմբեր, նահանգապետ Վլադիմիր Յակովլևի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով ազատվել է
- 1999 թվականի հունվար-օգոստոս, աշխատել է «Группа ЮСТ» իրավաբանական ֆիրմայում։ 1999 թվականի օգոստոս, Ռուսաստանի Դաշնության Կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ և Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։
- 1999-2000, Ռուսաստանի Դաշնության Կառավարության աշխատակազմի ղեկավար՝ Ռուսաստանի դաշնության նախարար։
- 2000 թվական, Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
- 2003 թվականի հոկտեմբեր, Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։
- 2004 թվականի մարտի 9, Ռուսաստանի Դաշնության Կառավարության աշխատակազմի ղեկավար
- 2004 թվականի սեպտեմբերի 13-2007 թվականի սեպտեմբերի 24, Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ Հարավային դաշնային օկրուգում, «Հյուսիսային Կովկասի համար հատուկ դաշնային հանձնաժողովի» ղեկավար։
- 2007 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային զարգացման նախարար[5]։ 2008 թվականի մայիսի 7-ից մինչև 12՝ նախարարի պաշտոնակատար։
- 2007 թվականի նոյեմբերից՝ Սոչի քաղաքը որպես լեռնակլիմայական առողջարանային զարգացման և օլիմպիական օբյեկտների կառուցման Պետական կորպորացիայի դիտորդական խորհրդի նախագահ։
- 2008 թվականի մայիսի 12-ից Վ. Պուտինի կառավարությունում տարածքային զարգացման նախարար[6]։
- 2008 թվականի հոկտեմբերի 14-ից, Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահի տեղակալ, 2014 թվականին Սոչիում տեղի ունեցած Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման պատասխանատու[7]։ 2014 թվականի մարտի 23-ից Ռուսաստանի կառավարությունում վերահսկում է ՌԴ նոր սուբյեկտների հետ կապված հարցերը՝ Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի[8]։ 2018 թվականի մայիսի 18-ից նրա պատասխանատվության ոլորտում ընդգրկվեց Վառելիքի արդյունաբերությունը։
Գնահատականներ
խմբագրելԴմիտրի Կոզակը համարվում է նախագահ Վլադիմիր Պուտինի թիմի առանցքային դեմքերից մեկը։ 2004 թվականին գլխավորել Է Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբը[9]։ Նրան հանձնարարված էր համապատասխանեցնել տարածաշրջանային և դաշնային օրենսդրությունը, վերաբաշխել լիազորությունները կենտրոնի և տարածաշրջանների միջև, տեղական ինքնակառավարման բարեփոխումը, վարչական բարեփոխումը[10]։
2003 թվականի նոյեմբերին Մոլդովայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը։ Մոլդովայի և Մերձդնեստրի միջև հակամարտության կարգավորման և վերամիավորման նրա առաջարկած ծրագիրն ընդունվել է ինչպես Մերձդնեստրի կառավարության, այնպես էլ Մոլդովայի նախագահ Վորոնինի կողմից, սակայն ԱՄՆ-ի դեսպանի ճնշման տակ Վորոնինը հրաժարվել է ծրագրից[11]։
Հարավային դաշնային օկրուգում կես ներկայացուցչի պաշտոնում Կոզակը փաստացի մտցված նախագահական ուղղակի վարչության ուղեկցորդն էր։
Պատժամիջոցներ
խմբագրել- 2014 թվականի ապրիլի 28-ին ԱՄՆ-ի կողմից սահմանափակող պատժամիջոցներ են սահմանվել[12]։
- 2014 թվականի ապրիլի 29-ին ԵՄ-ն սահմանափակող պատժամիջոցներ է սահմանել[13]։
Սեփականություն և եկամուտներ
խմբագրելՊաշտոնական տվյալների համաձայն՝ 2011 թվականի ընթացքում Կոզակի եկամուտը կազմել է 3,0 մլն ռուբլի, կնոջ եկամուտը՝ 6,97 մլն ռուբլի։ Ընտանիքին են պատկանում 2 հողամաս՝ 70 ակր ընդհանուր մակերեսով, 2 բնակարան, 2 մեքենա-տեղ, բնակելի տուն՝ 782,4 մ² մակերեսով և Audi մարդատար ավտոմեքենա[14]։ Կոզակի ընտանիքի համախառն եկամուտը 2010 թվականին կազմել է 20,38 մլն ռուբլի[15]։
Անձնական կյանք
խմբագրելԵրկու անգամ ամուսնացել է։
Մրցանակներ
խմբագրել- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշան (2014 թվականի մարտի 24)՝ Սոչիում 2014 թվականի 22-րդ Օլիմպիական և XI Պարալիմպիկ ձմեռային խաղերի նախապատրաստման և անցկացման կազմակերպման գործում ունեցած մեծ ավանդի և Ռուսաստանի հավաքական թիմերի հաջող ելույթների ապահովման համար[17];
- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշան (2008 թվականի նոյեմբերի 6)՝ երկարամյա բեղմնավոր պետական գործունեության համար[18];
- Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալություն (2002 թվականի մայիսի 20)՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2002 թվականի ուղերձի նախապատրաստմանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին ակտիվ մասնակցության համար[19];
- Ոսկե Օլիմպիական շքանշան (2014 թվական)[20];
- Ահմադ Կադիրովի շքանշան (Չեչնիայի Հանրապետություն, 2007)՝ տնտեսության և սոցիալական ոլորտի վերականգնման գործում անձնական ներդրման, ինչպես նաև պետականության զարգացման, Հյուսիսային Կովկասի ժողովուրդների միջև խաղաղության, օրինականության, բարեկամության և համագործակցության զարգացման գործում ակնառու վաստակի համար[21];
- Կաբարդինո-Բալկարիային մատուցած ծառայությունների համար պատվո նշան (Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետություն, 2008)՝ Կաբարդինո-Բալկարիայի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար[22];
- Ադիգեայի փառք մեդալ (Ադիգեայի Հանրապետություն, 2007)[23];
- Ստավրոպոլի երկրամասին մատուցած ծառայությունների համար մեդալ (2007);
- Անդրեյ Պերվոզվաննայի Հավատքի և հավատարմության համար (Անդրեյ Պերվոզվաննայի հիմնադրամ) միջազգային մրցանակի դափնեկիր՝ ռուսական պետականության ամրապնդման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար[24];
- Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (2010)՝ բազմամյա բեղմնավոր պետական գործունեության համար[25];
- Ղրիմի Հանրապետության շքանշան Պարտքի հավատարմության համար (2015 թվականի մարտի 13)՝ արիության, հայրենասիրության, հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության, միասնության ամրապնդման, Ղրիմի Հանրապետության զարգացման և բարգավաճման գործում անձնական ներդրման և Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման օրվա կապակցությամբ[26]։
Դասային աստիճան
խմբագրել- Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի գործող պետական խորհրդական (2000)[27]
Գրականություն
խմբագրել- Козак Дмитрий Николаевич // Кто есть кто в Санкт-Петербурге: Биографический ежегодник. Вып. 11/В. К. Васильев, О. С. Кузин, Ю. И. Светов, В. Б. Угрюмов.—СПб.: Издательский дом «Кто есть кто в Санкт-Петербурге», 2006. С.195—196. ISBN 5-9900701-1-X
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 MAK (польск.)
- ↑ 2,0 2,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ Место срочной службы Дмитрия Козака в Псковской области
- ↑ Святослав Тарасенко. Фитнес и армейские будни для вице-премьера // Metro Москва. — 2011. — № 90 за 21 ноября. — С. 7.
- ↑ Указ Президента Российской Федерации от 24.09.2007 № 1258(չաշխատող հղում)
- ↑ «Указ Президента РФ от 12.05.2008 № 742». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Козак стал вице-премьером, отвечающим за проведение Олимпиады-2014
- ↑ Курировать Крым в правительстве России будет вице-премьер Козак | РИА Новости
- ↑ «Предвыборный штаб Владимира Путина возглавил Дмитрий Козак». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Дмитрий Козак назначен ответственным за единство исполнительной власти». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Зверев Никита (09.09.18). «Дмитрий Козак: в 2003-м Воронин уговаривал Путина поскорее приехать и подписать меморандум с Приднестровьем!». Комсомольская Правда.
- ↑ США ввели новые санкции против семи граждан РФ и 17 российских компаний NEWSru, 28 апреля 2014.
- ↑ COUNCIL IMPLEMENTING DECISION 2014/238/CFSP of 28 April 2014
- ↑ «Сведения о доходах, об имуществе и обязательствах имущественного характера, представленные членами Правительства Российской Федерации за отчетный финансовый год с 1 января 2011 года по 31 декабря 2011 года». Интернет-портал Правительства Российской Федерации. 12.4.2012. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Сведения о доходах, об имуществе и обязательствах имущественного характера, представленные членами Правительства Российской Федерации за отчетный финансовый год с 1 января 2010 года по 31 декабря 2010 года». Интернет-портал Правительства Российской Федерации. 11.4.2011. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ 16,0 16,1 16,2 16,3 «Высокопоставленные наследники». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Награждённые государственными наградами Российской Федерации
- ↑ Указ Президента Российской Федерации от 6 ноября 2008 года № 1586 «О награждении орденом „За заслуги перед Отечеством“ II степени Козака Д. Н.» Արխիվացված 2015-09-24 Wayback Machine//Собрание законодательства РФ. 2008. № 45. Ст. 5200
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 20 мая 2002 года № 222-рп «О поощрении активных участников подготовки Послания Президента Российской Федерации Федеральному Собранию Российской Федерации на 2002 год»(չաշխատող հղում)
- ↑ «IOC President says Thank You to Sochi». olympic.org. 2014 թ․ փետրվարի 24. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Дмитрий Козак награждён орденом имени Ахмата Кадырова». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Кабардино-Балкария: Главу Минрегиона Дмитрия Козака награди за заслуги перед Кабардино-Балкарией». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Дмитрий Козак награждён медалью «Слава Адыгеи».(չաշխատող հղում)
- ↑ «Награда «За веру и верность» вручается самым достойным». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Кавалеры ордена Св. Анны 2-й степени». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Указ Главы Республики Крым № 69-У от 13 марта 2015 г. «О награждении государственными наградами Республики Крым»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Указ Президента РФ от 23.12.2000 г. № 2040 «О присвоении квалификационного разряда федеральным государственным служащим Администрации Президента Российской Федерации»(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Послужной список Дмитрия Козака на сайте «Архив журналиста». Արխիվացված 2019-01-03 Wayback Machine
- Место срочной службы Дмитрия Козака в Псковской области.
- Дмитрий Козак. Досье с пристрастием.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Կոզակ» հոդվածին։ |