Դմիտրի Լեկգեր
Դմիտրի Միկոլայովիչ Լեկգեր (ուկրաիներեն՝ Лекгер Дмитро Миколайович, դեկտեմբերի 25 1896 (հունվարի 6 1897), Կրասնոուֆիմսկ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 11, 1980, Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), գերմանական ծագմամբ ուկրաինացի ջութակահար և երաժշտության ուսուցիչ, Լվովի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Լվովի ջութակի դպրոցի հիմնադիրներից։
Դմիտրի Լեկգեր | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25 1896 (հունվարի 6 1897) Կրասնոուֆիմսկ, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 11, 1980 (83 տարեկան) Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Յանիվսկու գերեզմանատուն |
Մասնագիտություն | ջութակահար և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Լվովի Նիկոլա Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ակադեմիա, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան |
Կրթություն | Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՀոր մահից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Պոլտավա, որտեղ Դմիտրոն միաժամանակ սովորել է ռեալական և երաժշտական ուսումնարանում։ Նրա ջութակի ուսուցիչը եղել է հայտնի ուսուցիչ Յակով Հեգները՝ հայտնի Լեոպոլդ Աուերի աշակերտը։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ Դմիտրոն ջութակի դասեր է առել պրոֆեսոր Միխայլո Պրեսից՝ հայտնի ուսուցիչ Իվան Գրժիմալայի աշակերտից։
Դմիտրիի թոքերի հիվանդության պատճառով ընտանիքը 1913 թվականին տեղափոխվել է հարավ, և երիտասարդ ջութակահարը Օդեսայի կոնսերվատորիում հանձնել է ընդունելության քննություններ։ Ուսման տարիներին հանդես է եկել որպես մենակատար, նվագել է սիմֆոնիկ նվագախմբում։ 1917 թվականին ավարտելով Օդեսայի կոնսերվատորիան և աշխատել որպես Յալթայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար և կոնցերտմայստեր։
1918 թվականից աշխատել է Բաթումում, 1920 թվականին տեղափոխվել է Վլադիկավկազ, որտեղ դասավանդել է «Ժողովրդական կոնսերվատորիայում», միաժամանակ՝ Քութայիսիի երաժշտական դպրոցում, ունեցել է համերգներ և հյուրախաղեր։
1927-1944 թվականներին աշխատել է Երևանի կոնսերվատորիայում։ Հայաստանում գտնվելու տարիներին աշխատել է նաև Ա. Սպենդիարյանի անվան, Ռ. Մելիքյանի անվան ուսումնարաններում, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, եղել է նույն դպրոցի ջութակահարների անսամբլի հիմնադիրը[2]։ 1934 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման։ Մասնակցել է ՀԽՍՀ նոր երաժշտական կրթօջախների և նվագախմբերի ստեղծմանը, հանդես է եկել որպես մենակատար, նաև կոնսերվատորիայի լարային քառյակում, համագործակցել է հայ կոմպոզիտորների հետ, եղել նրանց ստեղծագործությունների առաջին կատարողն ու տարածողը։ Նրա երկացանկում եղել են Չայկովսկու, Պագանինիի, Շոպենի, Բախի, Բեթհովենի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։
Լեկգերի սաներից են են եղել Հրաչյա Բոգդանյանը, Զոյա Պետրոսյանը[3], Զարեհ Սահակյանցը, Լևոն Մամիկոնյանը և ուրիշներ[4]։
1948–1973 թվականներին դասավանդել է Լվովի կոնսերվատորիայում, եղել է լարային, փողային և ժողովրդական գործիքների ամբիոնի վարիչ, մշակել է ջութակի ուսուցման մեթոդներ, 1961 թվականին արժանացել է Ուկրաինայի տարվա լավագույն մանկավարժի կոչմանը։
Պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով։
Դմիտրի Լեկգերը մահացել է 1980 թվականի մայիսի 11-ին Լվովում։ Թաղված է Յանիվսկու գերեզմանատանը։
Գրականություն
խմբագրել- Будагян А., Дмитрий Николаевич Лекгер, Е., 2012
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Учені вузів Української РСР / В. М Попов та ін. — К.: Видавництво Київського університету, 1968. — с. 255
- ↑ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
- ↑ Талант моей ученицы Зои Петросян — совершенно выдающееся явление на фоне музыкальной культуры Армении.
- ↑ Բաբլումյան, Սերգեյ (20190715T0824+0400). «Գերմանական ճշտապահությամբ, ռուսական անձնագրով երևանցի մաեստրոն. ինչպես նրան չաքսորեցին». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |