Դմիտրի Անուչին
Դմիտրի Նիկոլաևիչ Անուչին (ռուս.՝ Дми́трий Никола́евич Ану́чин, օգոստոսի 27 (սեպտեմբերի 8), 1843 կամ սեպտեմբերի 8, 1843[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 4, 1923[2][3][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս աշխարհագրագետ, մարդաբան, ազգագրագետ, հնագետ, թանգարանագետ, Մոսկվայի Պետական Համալսարանի աշխարհագրության, մարդաբանության և ազգագրագիտության գիտական ուսումնասիրությունների հիմնադիրն է։ 1902 թվականին տերմինաբանության մեջ մտցրեց անթոպոսֆերա տերմինը։ Հեղինակ է էթնիկ մարդաբանության և անթրոպոգենեզի, ազգագրագիտության, նախնադարյան հնագիտության, ընդհանուր ֆիզիկական աշխարհագրության և պատմական գիտությունների։
Մոսկվայի հնագիտական ընկերության նախագահության անդամ է։ 1896 թվականին ընտրվել է Սանկտ Պետերբուրգի Կայսերական ակադեմիայի կենդանաբանության ամբիոնի իսկական ակադեմիկոս։ Փարիզի մարդաբանական միության թղթակից անդամ (1879), Իտալական մարդաբանության և աշխարհագրության միության իսկական անդամ (1880), Ամերիկյան մարդաբանության հասարակական կազմակերպության թղթակից անդամ Վաշինգտոնում (1883), Լոնդոնի Արքայական մարդաբանության ինստիտուտի պատվավոր անդամ (1897), Ռուսական լեռնային միության անդամ 1897)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Анучин Дмитрий Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Անուչին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 464)։ |