Բորիս Ալեքսեևիչ Կուֆտին, (Борис Алексеевич Куфтин, հունվարի 21 (փետրվարի 2), 1892, Սամարա, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 2, 1953(1953-08-02)[1], Յուրմալա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հնագետ և ազգագրագետ, 1946 թվականից՝ Վրացական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս։

Բորիս Կուֆտին
Борис Куфтин
Ծնվել էհունվարի 21 (փետրվարի 2), 1892
Սամարա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 2, 1953(1953-08-02)[1] (61 տարեկան)
Յուրմալա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմարդաբան, հնագետ և ազգագրագետ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան և Վրաստանի Սիմոն Ջանաշիայի թանգարան
Գործունեության ոլորտհնագիտություն և ազգագրություն
ԱնդամակցությունՎրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Պարգևներ
Ստալինյան մրցանակ

1919 թվականից՝ Մոսկվայի համալսարանի դասախոս, 1938-1953 թվականներին՝ Վրաստանի Պետական թանգարանի աշխատակից։ Ուսումնասիրել է ՌԽՖՍՀ և ՈւԽՍՀ ժողովուրդների հնագիտությունն ու ազգագրությունը, իսկ 1933 թվականից՝ գլխավորապես Վրաստանի հնագիտական հուշարձանները։ Պեղումներ է կատարել հիմնականում Թրիալեթում և արդյունքներն ամփոփել «Հնագիտական պեղումները Թրիալեթում» աշխատության մեջ, որը 1942 թվականին ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ։ Կուֆտինը Հայկական լեռնաշխարհի և հարևան երկրների մ.թ.ա. III հազարամյակի մշակույթը պայմանականորեն անվանել է «Կուր-Արաքսյան էնեոլիթ»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Куфтин Борис Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 37