Դմիտրի Ախշարումով (ուտոպիստ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դմիտրի Ախշարումով (այլ կիրառումներ)
Դմիտրի Դմիտրիի Ախշարումով (մայիսի 14, 1823 - հունվարի 6, 1910), ուտոպիստ-սոցիալիստ, գրող, բժիշկ։ Ծագումով հայ, Դմիտրի Ի. Ախշարումովի որդին։
Դմիտրի Ախշարումով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1823 |
Վախճանվել է | հունվարի 6, 1910 (86 տարեկան) |
Մասնագիտություն | գրող և հիգիենիստ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ (1846), Տարտուի համալսարան և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա (1862) |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր (1866) |
Անդամակցություն | Պետրաշևականներ |
Ներշնչվել է
| |
Դմիտրի Ախշարումով Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
1846 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելագիտական ֆակուլտետը։ 1848 թվականին անդամագրվել է պետրաշևականների խմբակին և դարձել Ռուսաստանի ուտոպիստ–սոցիալիստական շարժման նշանավոր դեմքերից։ Ախշարումովը Շ. Ֆուրիեի գաղափարների հետևորդ էր, միաժամանակ, հեղափոխական–դեմոկրատ։
Կողմնակից էր ժողովրդի ստորին խավերին քաղաքական պայքարի մեջ ներգրավելուն։ 1849 թվականին բանտարկվել և դատապարտվել է գնդակահարության, սակայն վճիռը փոխվել է։ Ախշարումովը աստիճանազրկվել ու մյուս պետրաշևականների հետ աքսորվել է Կովկաս։ 1856 թվականին ազատվել է զինվորական ծառայությունից և իրավունք ստացել ապրելու Ռուսաստանի կենտրոնական քաղաքներում։
1862 թվականին ավարտել է Բժշկա-վիրաբուժական ակադեմիան։ Հրատարակել է բազմաթիվ հոդվածներ ու գրքեր խոլերայի, ժանտախտի և այլ համաճարակային հիվանդությունների մասին[1]։ Պոլտավայում հիմնել է բժիշկների միություն։ Գրել է բանաստեղծություններ, որոնցում արտահայտել է իր քաղաքական հայացքներն ու իղձերը («Հող, դժբախտ հող», 1849, «Լեռը բարձր Է, գագաթը հազիվ է նշմարվում», 1849 և այլն)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Արծվի Բախչինյան (2002)։ Հայազգի գործիչներ։ Երևան: Զանգակ-97։ ISBN 99930-2-415-5
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |