Դմիտրի Ախշարումով (ռազմական գործիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դմիտրի Ախշարումով (այլ կիրառումներ)
Դմիտրի Իվանի Ախշարումով (հոկտեմբերի 11 (22), 1785, Աստրախան, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 13 (25), 1837, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), ռուսական ռազմական գործիչ և պատմաբան, ծագումով հայ։ Գեներալ–մայոր (1820)։
Դմիտրի Ախշարումով | |
---|---|
հոկտեմբերի 11 (22), 1785 - հունվարի 13 (25), 1837 (51 տարեկան) | |
Ծննդավայր | Աստրախան, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Գերեզման | Բոլշեոխտինսկոե գերեզմանատուն |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Զորամաս | 29th Chernigov Infantry Regiment?, Q4029900? և Egersky Guards Regiment? |
Մարտեր/ պատերազմներ | Չորրորդ կոալիցիայի պատերազմ[1], Ռուս-թուրքական պատերազմ[1], Հայրենական պատերազմ[1], Սմոլենսկի ճակատամարտ[1], Բորոդինոյի ճակատամարտ[1], Battle of Tarutino?, Սալոյարոսլավեցի ճակատամարտ[1], Վեցերորդ կոալիցիայի պատերազմ և Լյուտցենի ճակատամարտ[1] |
Կրթություն | Պետերբուրգի առաջին կադետական կորպուս[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Աստրախանում, ազնվականի ընտանիքում։ Ավարտել է 1-ին կադետական կորպուսը։ Մասնակցել է ռուս–ֆրանսիական (1806-1807 թթ.) և ռուս–թուրքական (1806-1812 թթ.) պատերազմներին, 1812 թվականի Հայրենական պատերազմին և ռուսական բանակի արտասահմանյան արշավանքներին (1813-1814 թթ.)։ Աչքի է ընկել Սմոլենսկի, Բորոդինոի, Սալոյարոսլավեցի և Լյուտցենի ճակատամարտերում։ Ախշարումովը 1812 թվականի Հայրենական պատերազմի առաջին պատմաբանն է։ 1813 թվականին Պետերբուրգում հրապարակել է «1812 թվականի պատերազմի պատմական ակնարկ» գիրքը, որը լրացումներով ու փոփոխություններով վերահրատարակվել է 1819 թվականին։ 1826-1837 թվականներին Ախշարումովը կազմել է Ռուսական զինվորական օրենքների առաջին հավաքածուն (հրատարակվել է 1838 թվականին)։ Մահացել է 1837 թվականի հունվարի 13-ին Պետերբուրգում։
Երկեր
խմբագրել- Описание войны 1812 г., СПБ, 1819.
Գրականություն
խմբագրել- Нерсисян М. Г., Отечественная война 1812 г. и народы Кавказа, Е., 1955
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Ахшарумов Дмитрий Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Ախշարումով (ռազմական գործիչ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 201)։ |