Դիցաբանական ժանրը կերպարվեստում

Դիցաբանական ժանրը կերպարվեստում, կերպարվեստի ժանր, որը պատկերում է դիցաբանական սյուժեներ` տեսարաններ էպոսից, առասպելներից, հեքիաթներից, լեգենդներից։ դիցաբանություն, միֆոլոգիա, հուն․՝ mythos-ասք, ավանդազրույց, և հուն․՝ logos-խոսք, ուսմունք բառերից, բանահյուսական ավանդազրույցներ, որոնց մեջ շատ պատկերավոր արտացոլված են Հին աշխարհի ստեղծման, բնության երևույթների և մարդկանց կյանքի մասին հին ժողովուրդների պատկերացումները։ Համաշխարհային մշակույթում նշանակալի դեր ունեցան հին հույների առասպելները[1]։ Դիցաբանական ժանրը ձևավորվել է Վերածննդի դարաշրջանում, երբ հնագույն լեգենդները ամենահարուստ սյուժեներն են տվել Սանդրո Բոտիչելլի, Անդրեա Մանտենյայի, Ջորջոնեի նկարներին, Ռաֆայել Սանտիի ֆրեսկոներին։ 17-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը զգալիորեն ընդլայնվում է դիցաբանական ժանրի նկարների ներկայացումը։ Նրանք հանդիսանում են որպես բարձր գեղարվեստական արժեքներ Նիկոլա Պուսսենի, Պիտեր Պաուլ Ռուբենսի, Դիեգո Վելասկեսի, Ռեմբրանդ վան Ռեյն գեղանկարները, ստեղծում են տոնական տրամադրություն Ֆրանսուա Բուշեի, Ջովաննի Տեպոլոյի ստեղծագործություններում։ 19-րդ դարում դիցաբանական ժանրը կերպարվեստում հասնում է կատարելության Իվան Մարտոսի քանդակագործությունը, Ժակ Լուի Դավիդի, Դոմինիկ Էնգրի, Լև Իվանովի գեղանկարները։ 20-րդ դարի սիմվոլիկան և ժամանակակից ոճը նոր հետաքրքրություն են առաջացնում դիցաբանական ժանրում Մորիս Դենիի, Միխայիլ Վրուբելի։ Այն վերաիմաստավորվում է Արիստիդ Մայոլի, Էմիլ Անտուան Բուրդելի, Սերգեյ Կոնենկովի քանդակներում, Պաբլո Պիկասսոյի գրաֆիկայում[1]։ Լայնորեն զարգացել է Անտիկ, Վերածննդի, 17-րդ դարի Ֆլամանդական արվեստներում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Մ․ Երզնկյան, Ա․ Բաղդասարյան «Կերպարվեստի բառագիրք էջ 16
  2. http://www.bibliotekar.ru/slovarZhivopis/127.htm[Мифологический(չաշխատող հղում) жанр]