Դիոգու Դալոտ

պորտուգալացի ֆուտբոլիստ

Դիոգու Դալոտ (պորտ.՝ Diogo Dalot, մարտի 18, 1999(1999-03-18)[1], Բրագա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Յունայթեդի կազմում։ Խաղում է եզրային պաշտպանի դիրքում[2]։

Դիոգու Դալոտ
Diogo Dalot
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն José Diogo Dalot Teixeira
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 18, 1999(1999-03-18)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Բրագա
Հասակ 183 սմ
Քաշ 76 կգ
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 20
Պատանեկան կարիերա
2008-2017 Պորտուգալիա Պորտու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-2018 Պորտուգալիա Պորտու B 23 (2)
2017-2018 Պորտուգալիա Պորտու 6 (0)
2018-ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 17 (0)
Ազգային հավաքական
2014 Պորտուգալիա Պորտուգալիա Մ15 2 (0)
2014-2015 Պորտուգալիա Պորտուգալիա Մ16 8 (0)
2015-2016 Պորտուգալիա Պորտուգալիա Մ17 19 (2)
2016-2017 Պորտուգալիա Պորտուգալիա Մ19 15 (0)
2017-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա Մ20 11 (0)
2017-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա Մ21 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 29-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 29-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Պորտու խմբագրել

Դալոտը Պորտուի ակադեմիայի սան է[3][4][5]։ Առաջին հանդիպումը Պորտու B-ի կազմում անցկացրեց 2017 թվականի հունվարի 28-ին՝ Սեգունդա Լիգայի Լեյշոյնշի դեմ խաղում[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Դալոտը իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 13-ին՝ Պորտուգալիայի գավաթի Լուզիտանուի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[7][8]։ Պորտուգալիայի առաջնությունում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2018 թվականի փետրվարի 18-ին՝ Ռիու Ավիի դեմ խաղում[9]։ Փետրվարի 25-ին՝ Պորտուգալիայի գավաթի Պորտիմոնենսիի դեմ խաղում նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 1-5 հաշվով[10]։ Չեմպիոնների Լիգայում իր դեբյուտը նշեց մարտի 6-ին՝ 1/8 եզրափակչի Լիվերպուլի դեմ խաղում[11][12]։ 2017-18 մրցաշրջանում Դալոտը անցկացրեց 8 հանդիպում Պորտուի առաջին թիմի կազմում[13]՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով ակումբին հաղթել Պորտուգալիայի առաջնությունը[14][15][16]։

Մանչեսթեր Յունայթեդ խմբագրել

2018 թվականի հունիսի 6-ին Դալոտը 5 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Յունայթեդի հետ[17][18][19]։ Ակումբը նրա համար վճարեց 19 միլիոն ֆունտ ստերլինգ[20][21]։ Իր դեբյուտը Դալոտը նշեց սեպտեմբերի 19-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Յանգ Բոյզի դեմ խաղում[22][23]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց դեկտեմբերի 1-ին՝ փոխարինելով Լյուկ Շոուին Սաութհեմպտոնի դեմ խաղում[24][25]։ 2019 թվականի հունվարի 19-ին պորտուգալացին գոլային փոխանցում տվեց Մարկուս Ռաշֆորդին Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում՝ օգնելով Մանչեսթեր Յունայթեդին հաղթել 2-1 հաշվով[26][27]։ Իր առաջին մրցաշրջանում Դալոտը անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ[28]։

Միջազգային կարիերա խմբագրել

Դալոտը ներկայացրել է Պորտուգալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[29][30]։ 2016 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի հետ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացրած 5 խաղերում դառնալով 2 գոլի հեղինակ[31] և ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում[32]։ Գոլերից մեկը նա խփեց մայիսի 21-ին՝ եզրափակչի Իսպանիայի դեմ խաղում[33]՝ օգնելով Պորտուգալիային հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[34]։ 2017 թվականի մայիսին Դալոտը Պորտուգալիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[35]՝ թիմի մեկնարկային կազմում սկսելով առաջնության բոլոր խաղերը[36], սակայն Պորտուգալիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[37]։ 2017 թվականի հուլիսին նա մասնակցեց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը[38], սակայն Պորտուգալիան եզրափակչում պարտվեց Անգլիային[39], իսկ Դալոտը ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[40]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ[41]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պորտու B 2016–17 Սեգունդա Լիգա 3 0 3 0
2017–18 20 2 20 2
Ընդհանուր 23 2 0 0 0 0 0 0 23 2
Պորտու 2017–18 Պրիմեյրա Լիգա 6 0 1 0 1 0 0 0 8 0
Մանչեսթեր Յունայթեդ 2018–19 Պրեմիեր Լիգա 16 0 2 0 4 0 1 0 23 0
2019–20 1 0 0 0 2 0 0 0 3 0
Ընդհանուր 17 0 2 0 6 0 1 0 26 0
Կարիերայի ընդհանուր 46 2 3 0 7 0 1 0 57 2

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Պորտու

Միջազգային խմբագրել

Պորտուգալիա Մ17

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն. 2016[34]

Անհատական խմբագրել

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնության խորհրդանշական հավաքական. 2016[32]
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական. 2017[40]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Portugal - Diogo Dalot - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  3. «Who is Diogo Dalot? We profile Manchester United's new signing». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  4. «Scout Report: Diogo Dalot | Manchester United's New Full-Back». Outside of the Boot (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. «Who is Diogo Dalot? Everything you need to know about United's latest signing». The Independent (անգլերեն). 2018 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  6. «FC Porto B - Leixões SC, Jan 28, 2017 - Ledman Liga Pro - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  7. «Lusitano Évora GC - FC Porto, Oct 13, 2017 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  8. «FC Porto - Lusitano Évora-FC Porto». FC-PORTO (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  9. «FC Porto - Rio Ave FC, Feb 18, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  10. «Portimonense SC - FC Porto, Feb 25, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  11. «Liverpool FC - FC Porto, Mar 6, 2018 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  12. UEFA.com. «UEFA Champions League - Liverpool-Porto - Line-ups». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  13. «Diogo Dalot | Football Stats | FC Porto | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  14. talkSPORT (2018 թ․ մայիսի 7). «Porto break Benfica dominance in Portugal to win first league title since 2013 and have a massive party». talkSPORT (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  15. «International Football - Porto: Casillas wins sixth league title with Porto - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  16. 16,0 16,1 «Porto win Portuguese title». NST Online (անգլերեն). 2018 թ․ մայիսի 6. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  17. «Manchester United announces the signing of Diogo Dalot». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  18. Association, Press (2018 թ․ հունիսի 6). «Manchester United sign Porto defender Diogo Dalot on five-year contract». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  19. «Manchester United sign Diogo Dalot from Porto on five-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  20. «Diogo Dalot: Manchester United sign Porto right-back for £19m». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 6. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  21. «Manchester United announce signing of Diogo Dalot on five-year contract». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  22. «BSC Young Boys - Manchester United, Sep 19, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  23. «Dalot handles the big occasion». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  24. «Southampton FC - Manchester United, Dec 1, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  25. «Southampton 2-2 Manchester United: Jose Mourinho's side fight back for draw». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  26. «Manchester United - Brighton & Hove Albion, Jan 19, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  27. «Diogo Dalot deserves the plaudits». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  28. «Diogo Dalot | Football Stats | Manchester United | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  29. 161385360554578 (2018 թ․ մայիսի 30). «Who is Diogo Dalot? Profile on Manchester United's wonderkid target». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  30. «Scout report: Who is Diogo Dalot?». www.sportskeeda.com (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  31. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Portugal – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  32. 32,0 32,1 uefa.com (2016 թ․ հուլիսի 1). «Under-17 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  33. «Portugal U17 - Spain U17, May 21, 2016 - 2016 European Under-17 Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  34. 34,0 34,1 UEFA.com. «Portugal win second U17 EURO title on penalties». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  35. FIFA.com (2017 թ․ մայիսի 23). «Dalot targeting back-to-back golden summers». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  36. FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Portugal - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  37. FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Matches - Portugal-Uruguay - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  38. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Portugal – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  39. Ames, Nick (2017 թ․ հուլիսի 15). «England win European Under-19 Championship as youth shines again». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  40. 40,0 40,1 uefa.com (2017 թ․ օգոստոսի 1). «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  41. «Diogo Dalot». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոգու Դալոտ» հոդվածին։