Դիմիտրի Բաքրաձե (վրաց.՝ დიმიტრი ზაქარიას ძე ბაქრაძე, 26 հոկտեմբերի (7 նոյեմբերի), 1826, Խաշմի, Թելավի գավառ, Վրաստանի նահանգ, Ռուսական կայսրություն (այժմ՝ Սագարեջոյի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան) - 10 (22) փետրվարի, 1890, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), վրացի և ռուս պատմաբան, հնագետ, էթնոգրաֆ, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1879 թվականից)[3]։

Դիմիտրի Բաքրաձե
վրաց.՝ დიმიტრი ბაქრაძე
Ծնվել էհոկտեմբերի 26 (նոյեմբերի 7), 1826 կամ 1826[1]
Խաշմ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 10 (22), 1890 կամ 1890[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունմարդաբան, հնագետ, պատմաբան և ազգագրագետ
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Գործունեության ոլորտպատմություն[2], հնագիտություն[2] և ազգագրություն[2]
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի հոգևոր ակադեմիա
Տիրապետում է լեզուներինվրացերեն[2] և ռուսերեն[2]
 Dimitri Bakradze Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Դիմիտրի Բաքրաձեն ծնվել է 1826 թվականի հոկտեմբերի 26-ին (նոյեմբերի 7-ին) Խաշմի գյուղում, հոգևորականի ընտանիքում[3]։

1851 թվականին ավարտել է Մոսկվայի հոգևոր ակադեմիան[3]։

1861 թվականից աշխատել է Ռուսական աշխարհագրական միության Կազանի բաժանմունքում։ Մասնակցել է Կովկասի՝ Ռուսական կայսրությանը միանալուն վերաբերող փաստաթղթերի հրապարակմանը (հրատարակությունն իրականացվել է Կովկասի հնագրագիտական հանձնաժողովի կողմից 1873-1875 թվականներին)։ 1874 թվականին առաջարկել է կազմակերպել Կովկասի հնագիտությամբ հետաքրքրվողների միություն[3]։

Դիմիտրի Բաքրաձեի աշխատությունների շարքում առանձնանում են վրացերեն հրատարակված «Վրաստանի պատմություն» (1889), «Վրաստանն ու վրացիները» (1854), ինչպես նաև ռուսերեն հրատարակված «Կովկասը քրիստոնեական հնագույն հուշարձաններում» (1875), «Հնագիտական ճանապարհորդություն Վրաստանում ու Աջարիայում» (1878), «Հոդվածներ Վրաստանի պատմության ու հնությունների մասին» (1887)[4]։

Դիմիտրի Բաքրաձեի նախաձեռնությամբ Թիֆլիսում՝ Սիոնի եկեղեցու հարևանությամբ, կազմակերպվել է «հնապահոց» (թանգարան)[4]։

Դիմիտրի Բաքրաձեն մահացել է 1890 թվականի փետրվարի 10-ին (22-ին) Թիֆլիսում[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 2. Анкилоз - Банка. - М.: Большая Российская энциклопедия, 2005. - 766 с.: ил.: карт.
  4. 4,0 4,1 4,2 Большая советская энциклопедия. Гл. ред. С. И. Вавилов, 2-е изд. Т. 4. Б - Березко. 1950. 644 стр., илл.; 54 л. илл. и карт.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտրի Բաքրաձե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 347