Դիլիժանս (ֆիլմ)
«Դիլիժանս» (անգլ.՝ Stagecoach), 1939 թվականին ռեժիսոր Ջոն Ֆորդի նկարահանած ամերիկյան ֆիլմ վեստեռն ժանրում։ Այս ֆիլմը առաջինն էր հայտնի ռեժիսորի վեստեռների ցանկում և նրա ու դերասան Ջոն Ուեյնի առաջին համատեղ աշխատանքներից մեկը։
«Դիլիժանսը» այն սակավաթիվ ամերիկյան վեստեռն ֆիլմերից էր, որ ցուցադրվել է ԽՍՀՄ-ում։ Այն ցուցադրվել է վարձույթում կրճատված տարբերակով «Ճանապարհորդությունը վտանգավոր է լինելու» անվանումով։
Սյուժե
խմբագրելՖիլմում գլխավոր իրադարձությունները ծավալվում են դիլիժանս մարդատար ծածկակառքի ճանապարհորդության ժամանակ, որը պետք է հատեր Արիզոնայի տարածքները, որտեղ ապաչիների ցեղեր էին բնակվում։
Դիլիժանսի ուղևորներն էին.
- վախկոտ և շատախոս բանկիր Հեյտվուդը
- սպիրտային խմիչքների վաճառող, ամաչկոտ բնավորությամբ Պիկոկը
- կավալերիայի սպայի կին Լյուսի Մելորին, ով հղի էր և ծննդաբերում է ուղևորության ժամանակ
- խաղամոլ և խաբեբա Հետֆիլդը, ով սակայն իրեն դրսևորում է որպես իսկական ջենտլմեն, վտանգելով սեփական կյանքը կանանցից մեկին փրկելու համար
- մասնագիտությամբ բժիշկ, հարբեցող Բունը
- «փոքրիկ» մականունով, հանցագործ, կովբոյ Ռինգոն
- թեթև վարքի տեր Դալլասը, ով փոշմանել է իր խորտակված կյանքի համար, սակայն փորձում է նոր կյանք ունենալ սիրահարվելով Ռինգոյին
- շերիֆ Կերիլ Ուիլքոքսը
Դիլիժանսին ուղեկցում էին մի խումբ զինվորներ, ովքեր սակայն ավարտելով իրենց առաքելությունը, թողնում են ուղևորներին միայնակ հաղթահարելու երկար ճանապարհը ...
Դերերում
խմբագրել- Ջոն Ուեյն - «փոքրիկ» Ռինգո
- Կլեր Տրեվոր - Դալլաս
- Էնդի Դեվայն - Բաք
- Ջոն Քերադայն - Հետֆիլդ
- Թոմաս Միտչել - բժիշկ Բուն
- Լուիզա Պլատ - Լյուսի Մելորի
- Ջորջ Բենքրոֆթ - Կերլի Ուիլկոկս
- Դոնալդ Միք - Սեմյուել Պիկոկ
- Բերտոն Չերչիլ - Հենրի Հեյտվուդ
- Թիմ Հոլտ - լեյտենանտ Բլանշար
- Թոմ Թայլեր - Լյուկ Պլամմեր
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր
խմբագրելՄրցանակներ
խմբագրելՖիլմը ներկայացվել է Օսկարի 7 անվանակարգում, ստացել 2-ը։ ստացել է
- Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - Թոմաս Միտչել
- Օսկար լավագույն երաժշտության համար - Ռիչարդ Հագեման, Ֆրենկ Հարլինգ, Ջոն Լեյպոլդ, Լեո Շակեն
ներկայացվել է
- Օսկար լավագույն ֆիլմի համար
- Օսկար լավագույն ռեժիսորի համար - Ջոն Ֆորդ
- Օսկար լավագույն օպերատորական աշխատանքի համար - Բերտ Գլենոն
- Օսկար լավագույն բեմադրող նկարչի համար - Ալեքսանդր Թոլուբով
- Օսկար լավագույն մոնտաժի համար - Օսկար լավագույն մոնտաժի համար
Վարկանիշային ցանկեր
խմբագրել1995 թվականին ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված ցանկերում զբաղեցնում է հետևյալ տեղերը.
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր -63, 1997 թ. ցանկ
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի - 9, որպես վեստեռն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=1834.html
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0031971/
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 http://www.filmaffinity.com/en/film288500.html
- ↑ 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 http://stopklatka.pl/film/dylizans
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 7,25 7,26 7,27 7,28 http://www.imdb.com/title/tt0031971/fullcredits
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 http://www.ofdb.de/film/5778,H%C3%B6llenfahrt-nach-Santa-F%C3%A9
Արտաքին հղումներ
խմբագրել- «Դիլիժանս»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- «Դիլիժանս»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիլիժանս (ֆիլմ)» հոդվածին։ |