Ջոն Քերադայն (իսկական անունը` Ռիչմոնդ Ռիդ Քերադայն, անգլ.՝ Richmond Reed Carradine, փետրվարի 5, 1906(1906-02-05)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - նոյեմբերի 27, 1988(1988-11-27)[1][2][3][…], Միլան, Իտալիա[4]), ամերիկացի կերպարային դերասան, ով խաղացել է դերեր (սովորաբար էպիզոդիկ և երկրորդական) մոտ 300 ֆիլմերում, որոնցից շատերը համարվում են հոլիվուդյան դասականներ։ Նա չորս անգամ ամուսնացած է եղել, չորս որդիներն ու թոռները դարձել են դերասան։

Ջոն Քերադայն
Ծնվել էփետրվարի 5, 1906(1906-02-05)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էնոյեմբերի 27, 1988(1988-11-27)[1][2][3][…] (82 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա[4]
ԿրթությունEpiscopal Academy?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, նկարիչ, քանդակագործ և դերասան
Ժանրերվեսթեռն և սարսափ ֆիլմ
Ծնողներհայր՝ William Reid Carradine?[5], մայր՝ Genevieve Richmond Richmond?[5]
Ամուսին(ներ)Ardanelle McCool? և Սոնյա Սորել
Երեխա(ներ)Դևիդ Քերադայն, Կիտ Քերադայն, Ռոբերտ Քերադայն և Bruce Carradine?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Ծնվել է Նյու Յորքում 1906 թվականին, մայրը մասնագիտությամբ վիրաբույժ էր՝ Ժենեվև Ունիֆրեդը, իսկ հայրը «Associated Press» հրատարակության լրագրող Ուիլյամ Ռիդ Քերադայնը[6][7].: Հայրը մահացել է թոքաբորբից երբ Ջոնը 2 տարեկան էր, մայրը երկրորդ անգամ ամուսնացել է «Philadelphia» թղթի արտադրության աշխատակցի հետ, ով հաճախ էր բռնության ենթարկում Ջոնին՝ մինչև անգամ ֆիզիկական։

Ջոնն ավարտել է Քինգսթոնի քրիստոնեական դպրոցը և հետո հաճախել Սվարթմորում Եպիսկոպոսական ակադեմիան։ Հենց այնտեղ նա մարզում էր հիշողությունը, անգիր անելով և արտասանելով հատվածներ «Episcopal Book of Common Prayer» գրքից (որպես պատիժ ուսանողների համար)։

Արդեն 11 տարեկանում Ջոնը որոշել է դերասան դառնալ։ Ջոն Քերադայնը իր բեմական դեբյուտը կատարել է 1925 թվականին Նոր Օռլեանում (դա «Կամիլի» բեմադրությունն էր), որից հետո Ջոնը որոշ ժամանակ մնաց Նոր Օռլեանի «Շեքսպիր» թատերական ընկերությունում։

1927 թվականին աշխատանքի է ընդունվում որպես բանանի բեռների ուղեկցորդ Դալլասից դեպի Տեխասից մինչև Լոս Անջելես, որտեղ նա ի վերջո կարողացավ ընդունվել տեղական թատրոն՝ վերցնելով «Պիտեր Ռիչմոնդ» կեղծանունը, որը նա վերցրեց իր հորեղբոր անունով։ Այնտեղ նա ընկերացավ դերասան Ջոն Բերիմորի հետ և սկսեց աշխատել ռեժիսոր Սեսիլ Բլաունտ դե Միլլի որպես սցենոգրաֆ և դեկորատոր։ Մի օր դե Միլլը լսեց Քերադայնի բարիտոնը և հրավիրեց Ջոնին հնչունավորել դերերը։ Իսկ որոշ ժամանակ անց արդեն Ջոն Քերադայնը սկսեց աշխատել տեսախցիկի առջեւ։

Բացի բարձրարժեք և հանրահայտ ֆիլմերից նկարահանվել է նաև տասնյակ ցածրաբյուջետային սարսափ ֆիլմերում, ուստի նա փորձել է ավելի շատ գումար վաստակել իր թատերական ընկերությունում հյուրախաղերի համար։

Քերադայնը պնդում էր, որ նկարահանվել է ավելի քան 450 ֆիլմերում, որոնցից միայն մոտ 225-ն է հաստատված։ Հաշվի առնելով հեռուստատեսային ֆիլմերը՝ դերասանի մասնակցությամբ ստեղծագործությունների թիվը հասնում է 350-ի[8]։ Բացի այդ, նա հանդես է եկել Բրոդվեյի տասնյակ պիեսներում, որոնց մեծ մասը բեմադրվել է 1940-ականներին։

Ջոն Քերադայնի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից են՝ «Ցասման ողկույզները», «Դիլիժանս», Մարի Շոտլանդացին (երեքն էլ ռեժիսոր Ջոն Ֆորդ), «Վերջին մագնատը» (ռեժ. Էլիա Կազան), «Աշխարհի շուրջը 80 օրում», «Ջոննի Կիթառա», «Մարդը, ով կրակեց Լիբերտի Վելանսին», «Փեգի Սյուն ամուսնացել է» (ռեժ. Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա

Անձնական խմբագրել

Ջոն Քերադայնը ամուսնացած է եղել 4 անգամ։ Առաջին անգամ է ամուսնացել է 1935 թվականին Արդանել ՄակԿուլ Քոսների հետ, նրանք ունեցել են 2 տղա Բրյուս և Դևիդ Քերադայն։ Ամուսնալուծվել են 1944 թվականինև նույն տարի ամուսնացել է դերասանուհի Սոնե Սորելի հետ, նրա հետ ապրել է մինչև 1957 թվականը, նրանք ունեցել են 3 երեխա՝ Քրիստոֆեր, Քիթ, Ռոբերտ։

Սորելից ամուսնալուծվելուց է 1957 թվականին և ամուսնացել է մեկ այլ դերասանուհի Դորիս Ռիչ Ջոնի հետ, ում հետ ապրել է մինչև 1964 թվականը։

4-րդ անգամ ամուսնացել է Էմիլի Սիսներոսի հետ, ում հետ ապրել է մինչև կյանքի վերջ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #122061853 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
  6. Albin Krebs. John Carradine, Actor, Dies; appeared in Numerous Roles. // New York Times, November 29, 1988.
  7. John Carradine // Filmreference.com
  8. John Carradine // IMDb
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քերադայն» հոդվածին։