Դիատոնիկա (հունարեն՝ διατονικόςձգված, տոնից տոն անցնող), դիատոնիզմ, երաժշտության մեջ՝ հնչյունային (նաև ձայնակարգային) որևէ համակարգի աստիճանների հարադրությունը նրանց բնական, անփոփոխ վիճակում (ի տարբերություն խրոմատիզմի)։ Օգտագործվում են դիատոնիկ հնչյունաշար, դիատոնիկ տոներ և կիսատոներ, ձայնակարգեր, գամմաներ, ինտերվալներ, համահնչյուններ, ակորդներ, դիատոնիկ հարմոնիա և մոդուլացում հասկացությունները։ Դիատոնիկան ընդգրկում է դասական երաժշտության հիմնական հնչյունաշարը և նրա աստիճաններից կազմված բնական ու հարմոնիկ մաժոր և մինոր ձայնակարգերը՝ բուն բնական կոչվող ձայնակարգերը, յուրաքանչյուր ժողովրդի երաժշտության յուրատեսակ, դասականից տարբերվող հիմնական հնչյունաշարերն ու ձայնակարգերը, նրանց աստիճաններով կազմվող գամմաները, ինտերվալները, համահնչյունները և այլն։


    \relative c' {
        \clef treble \time 7/4 \hide Staff.TimeSignature
        c4 d e f g a b c2
    }
C-ի դիատոնիկ գամմա

Հայ ժողովրդական երաժշտության մեջ խմբագրել

Հայ ժողովրդական երաժշտության հիմնական դիատոնիկ հնչյունաշարը կազմված է միմյանց կցված մաժոր քառալարերից, որոնց III աստիճանները բնական վիճակում հավասարաչափ տեմպերացվածից փոքր-ինչ ցածր են։ Այդ հնչյունաշարի տարբեր աստիճաններից գոյանում են հայ ժողովրդական երաժշտության դիատոնիկ ձայնակարգերը։ Դիատոնիկ հնչյունաշարի վրա հիմնվող (կամ դիատոնիկ) երաժշտությանը բնորոշ են արտահայտչամիջոցների հստակությունը, պարզությունը, ժողովրդական ինքնատիպությունը։ Սովորաբար ժողովրդական երաժշտությունը դիատոնիկ է։

Պատմություն խմբագրել

Արևմտաեվրոպական դասական երաժշտությունը Վերածննդի շրջանի խիստ դիատոնիկայից (Ժոսկեն Դեպրե, Ջովաննի Պիեռլուիջի Պալեստրինա և ուրիշներ) անցել է դեպի ձայնակարգային և հարմոնիկ միջոցների խրոմատիկ բարդացման ու հարստացման (Ռիխարդ Վագներ) փուլ։

Գրականություն խմբագրել

  • Clough, John (1979). "Aspects of Diatonic Sets", Journal of Music Theory 23:45–61.
  • Franklin, John C. (2002). "Diatonic Music in Greece: a Reassessment of its Antiquity", Mnemosyne 56.1:669–702
  • Gould, Mark (2000). "Balzano and Zweifel: Another Look at Generalised Diatonic Scales", Perspectives of New Music 38/2:88–105
  • Ellen Hickmann, Anne D. Kilmer and Ricardo Eichmann, (ed.) Studies in Music Archaeology III, 2001, VML Verlag Marie Leidorf, Germany 3-89646-640-2.
  • Johnson, Timothy (2003). Foundations of Diatonic Theory: A Mathematically Based Approach to Music Fundamentals. Key College Publishing. 1-930190-80-8.
  • Kilmer, A. D. (1971) "The Discovery of an Ancient Mesopotamian Theory of Music'". Proceedings of the American Philosophical Society 115:131–149.
  • Kilmer, Anne Draffkorn; Crocker, Richard L.; Brown, Robert R.: Sounds from Silence: Recent Discoveries in Ancient Near Eastern Music, Volume 1. 1976, Bit Enki Publications, Berkeley, California. OCLC 463314183
  • David Rothenberg (1978). "A Model for Pattern Perception with Musical Applications Part I: Pitch Structures as order-preserving maps", Mathematical Systems Theory 11:199–234
  • Катуар Г. Л. Теоретический курс гармонии. — Ч. 1. — Москва, 1924.
  • J. Vincent. The diatonic modes in modern music. — Berkley, 1951.
  • Тюлин Ю. Н. Учение о гармонии. — 3-е изд. — Москва, 1966.
  • Способин И. В. Лекции по курсу гармонии. — Москва, 1969.
  • Старостина Т. А. Ладовая систематика русской народной песни // Гармония: Проблемы науки и методики. — Сб. статей. — Вып. 1. — Ростов-на-Дону, 2002. — С. 85—105.
  • Холопов Ю. Н. Диатоника] // Большая российская энциклопедия. — Т. 8. — Москва, 2007. — С. 720—721.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիատոնիկա» հոդվածին։