Գամմա (երաժշտություն)
Musical scores are temporarily disabled.
|
Գամմա, հնչունային համակարգ, որտեղ առաջին և վերջին նոտաները համընկնում են անունով, բայց գտնվում են օկտավայի հեռավորության վրա: Տարածված տեսակների գամմաների հարակից աստիճանների միջև հեռավորությունը կարող է լինել կես տոն, տոն կամ մեկուկես տոնով: Դպրոցական պրակտիկայում, գամմա ասելով հասկանում են մի քանի օկտավա երկարությամբ վերընթաց կամ վարընթաց հնչյունաշար:
Գամմաների տեսակներԽմբագրել
Ժամանակակից երաժշտության մեջ առավել հաճախ օգտագործվում են գամմաների երկու խմբեր՝ «մաժոր» և «մինոր»։ Այդ խմբերից յուրաքանչյուրը ներառում է երեք ենթատեսակ՝ բնական, հարմոնիկ և մելոդիկ։ Ընդհանուր առմամբ, անվանումները արտահայտվում են որպես բնական մաժոր, մելոդիկ մինոր եւ այլն:
- Բնական մաժոր գամմաները կառուցվում են տոն, տոն, կիսատոն, տոն, տոն, տոն, կիսատոն սկզբունքով: Դաշնամուրի համար ամենադյուրին բնական մաժոր գամման «Դո մաժոր» (C dur), ջութակի համար՝ «Ռե մաժոր» (D dur) գամման է:
- Հարմոնիկ մաժոր գամմաները կառուցվում են տոն, տոն, կիսատոն, տոն, կիսատոն, մեկուկես տոն, կիսատոն սկզբունքով (վերընթաց և վարընթաց ուղղությամբ բնական մաժորի համեմատ նվազում վեցերորդ աստիճանը):
- Մելոդիկ մաժոր գամմաները կառուցվում են տոն, տոն, կիսատոն, տոն, տոն, տոն, կիսատոն սկզբունքով (վերընթաց ուղղությամբ համապատասխանում է բնական մաժորին) և տոն, տոն, կիսատոն, տոն, կիսատոն, տոն, տոն սկզբունքով (վարընթաց ուղղությամբ բնական մաժորի համեմատ նվազում են VI և VII աստիճանները):
- Բնական մինոր գամմաները կառուցվում են տոն, կիսատոն, տոն, տոն, կիսատոն, տոն, տոն սկզբունքով: Դաշնամուրի համար ամենադյուրին բնական մինոր գամման «լյա մինոր» (a moll) գամման է:
- Հարմոնիկ մինոր գամմաները կառուցվում են տոն, կիսատոն, տոն, տոն, կիսատոն, մեկուկեստոն, կիսատոն սկզբունքով (վերընթաց և վարընթաց ուղղությամբ բնական մինորի համեմատ բարձրանում է յոթերորդ աստիճանը):
- Մելոդիկ մինոր գամմաները կառուցվում են տոն, կիսատոն, տոն, տոն, տոն, տոն, կիսատոն սկզբունքով (վերընթաց ուղղությամբ բնական մինորի համեմատ բարձրանում են VI և VII աստիճանները) և տոն, կիսատոն, տոն, տոն, կիսատոն, տոն, տոն սկզբունքով (վարընթաց ուղղությամբ համապատասխանում է բնական մինորին):
Ե՛վ մաժոր, և՛ մինոր գամմաները բաժանվում են դիեզայինների և բեմոլայինների.
- Դիեզային գամմաներն այն գամմաներն են, որոնք բանալիի մոտ ունեն դիեզներ:
- Բեմոլային գամմաներն այն գամմաներն են, որոնք բանալիի մոտ ունեն բեմոլներ:
Գոյություն ունի գամմաների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են՝ խրոմատիկ գամմաները (կառուցվում են կիսատոներով), ամբողջ տոներով գամմա[1] (կառուցվում են ամբողջ տոներով), փոքրացված տոնայնության գամմաներ (հաջորդում է տոն + կիսատոն կամ կիսատոն + տոն) և այլն:
Գամմաների նշանակությունը կատարողի համարԽմբագրել
Գամմաները կատարողական արվեստի հիմքն են: Դաշնամուրի համար գամմաները դաշնակահարների համար հատուկ վարժություններ են: Դաշնակահարների համար բացի տեխնիկական զարգացումը, նրանք զարգացնում են նաև երաժշտա-տեսական իմացությունները պրակտիկայում: Այսինքն, աշակերտը արագ կերպով տիրապետում է բոլոր տոնայնություններին, նրան այլևս բանալիի մոտ դրված դիեզներն ու բեմոլները չեն վախեցնում, նա սկսում է արագ տարբերել մաժոր և մինոր տոնայնությունները, մելոդիկ և հարմոնիկ հնչունաշարերը: Դա աշակերտին հետագայում օգնում է արագ սովորել երկար պասաժները: Զարգացնում է երաժշտի մատերի ճկունությունը: Պարբերաբար պարապմունքներն ամրացնում են ձեռքերի մկանները: Դրանք դաշնակահարի համար նույնքան կարևով մարզումներ են, որքան մարզումներն, օրինակ, բալետի պարողների կամ մարզիկների համար:
Դաշնամուրի վրա գամմա նվագելու ժամանակ նվագում են երկու ձեռքով, օկտավայի հեռավորությամբ, վերընթաց և վարընթաց ուղղություններով: Նվագում են նաև բաժանվող գամմաներ, որի դեպքում, ինչպես սովորական գամմայի ժամանակ կատարում են վերընթաց, այնուհետև ձեռքերը բաժանվում են հակառակ ուղղությունների, որից հետո էլ իրար հետ կատարում են վարընթաց: Կատարում են նաև տերցիայի և սեկստայի հեռավորությամբ գամմաներ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ЦЕЛОТОННАЯ ГАММА» (ռուսերեն)։ Словари и энциклопедии на Академике։ Վերցված է 2019-07-19
ԳրականությունԽմբագրել
- Гамма // Музыкальная энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 1. — С. 896—897. — 1072 с.
- Соловьёв Н.Ф. (1890–1907)։ «Гамма, в музыке»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ