Ժակ Դըլիլ
Ժակ Դըլիլ (ֆր.՝ Jacques Delille, հունիսի 22, 1738[1][2][3][…], Կլերմոն Ֆերան - մայիսի 1, 1813[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի բանաստեղծ, թարգմանիչ, կլասիցիզմի ուշ շրջանի ներկայացուցիչ։
Ժակ Դըլիլ Jacques Delille | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1738[1][2][3][…] |
Ծննդավայր | Կլերմոն Ֆերան |
Վախճանվել է | մայիսի 1, 1813[1][2][3][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Պեր Լաշեզ[5][6] և Delille's tomb |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, պրոֆեսոր և գրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Collège de Lisieux? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[7] և Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա |
Աշխատավայր | Marie-Gabriel-Florent-Auguste de Choiseul-Gouffier?, Կոլեժ դե Ֆրանս և Քոլեջ դե լա Մարշ |
Jacques Delille Վիքիպահեստում |
Ժակ Դըլիլը եղել է լատիներենի ուսուցիչ, ապա պրոֆեսոր Կոլեժ դը Ֆրանսում։ Գրականություն է մուտք գործել փոքրիկ դիդակտիկ բանաստեղծություններով։ 1769 թվականին լույս է տեսնում նրա հիմնական աշխատանքը՝ Վիրգիլիոսի «Գեորգիկների» թարգմանությունը, ինչը Վոլտերը խանդավառությամբ ընդունեց։ Շուտով Ժակ Դըլիլը դառնում է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։
Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Դըլիլը ստիպված հեռանում է Անգլիա, որտեղ մնում է մինչև 1802 թվականը։ Վերադառնալով Փարիզ՝ նա վերականգնում է իր պրոֆեսորի դիրքերը։ Նրա հուղարկավությունը վերածվել է համազգային սգի։
Դըլիլի ամենահայտնի ստեղծագործություններն են՝ «Les jardins, ou l’art d’embellir les paysages» (1782), «L’Homme des champs ou les Géorgiques françaises» (1800) в «Dithyrambe sur l’immortalité de l'âme».
Ժակ Դըլիլը հայերեն
խմբագրել- Անմահութիւն հոգւոյ (պոեմ)։ «Բազմավէպ», 1851, թիվ 7, էջ 106-110։ Թարգմ.՝ ֆրանսերենից գրաբար։
Գրականություն
խմբագրել- Յակովբ Տըլիլ (բանասիրական տեղեկութիւն)։ «Բազմավէպ», 1851, թիվ 7, էջ 103-105։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118679325 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ C.-P. Arnaud Recueil de tombeaux des quatre cimetières de Paris (ֆր.) — 1817.
- ↑ Aubin P. P. d. S. Promenade aux cimetières de Paris, aux sépultures royales de Saint-Denis, et aux catacombes (ֆր.) — Paris: 1826. — P. 41.
- ↑ Académie française (ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Դըլիլ» հոդվածին։ |