Դերսու Ուզալա (ֆիլմ, 1975)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դերսու Ուզալա (այլ կիրառումներ)
«Դերսու Ուզալա» (ռուս.՝ Дерсу Узала, ճապ.՝ デルス·ウザーラ, ԱՄՆ-ում ցուցադրվել է Dersu Uzala: The Hunter անվանումով), խորհրդային ճապոնական գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 1975 թվականին Ակիրա Կուրոսավայի կողմից Վ. Կ. Արսենևի ստեղծագործության մոտիվներով[4][5]։ Ակիրա Կուրոսավայի միակ ֆիլմն է նկարահանված լայնաֆորմատ 70 մմ-անոց սովետական կինոժապավենի վրա։ Նկրահանումների վրա ծախսվել է մոտ 4 միլիոն դոլլար[6]
Երկիր | Ճապոնիա ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա |
Հիմք | Դերսու Ուզալա |
Թվական | հուլիս 1975[1], օգոստոսի 2, 1975[1], հոկտեմբերի 25, 1975[1], հունվարի 5, 1976[1], մարտի 15, 1976[1], մարտի 19, 1976[1], մարտի 31, 1976[1], հուլիսի 1, 1976[1], սեպտեմբերի 16, 1976[1], հոկտեմբերի 5, 1976[1], հոկտեմբերի 20, 1976[1], հոկտեմբերի 25, 1976[1], հոկտեմբերի 28, 1976[1], նոյեմբերի 7, 1976[1], նոյեմբերի 12, 1976[1], դեկտեմբերի 22, 1976[1], հունվարի 20, 1977[1], դեկտեմբերի 20, 1977[1], դեկտեմբերի 20, 1977[1] և մարտի 2, 1979[1] |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ակիրա Կուրոսավա |
Պրոդյուսեր | Նիկոլայ Սիզով |
Սցենարի հեղինակ | Ակիրա Կուրոսավա և Յուրի Նագիբին |
Դերակատարներ | Մաքսիմ Մունզուկ, Յուրի Սոլոմին, Սվետլանա Դանիլչենկո և Վլադիմիր Կրեմենա |
Օպերատոր | Ասակաձու Նակաի, Յուրի Գանտման[2] և Ֆեոդոր Դոբրոնրավով |
Երաժշտություն | Իսահակ Շվարց |
Պատմվածքի վայր | ԽՍՀՄ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ[3] և անհայտ[3] |
Տևողություն | 141 րոպե |
Բյուջե | 4 000 000 $ |
Սյուժեն
խմբագրելՖիլմում նկարագրվում է 1900-ականների սկզբին ռուս ճանապարհորդ և գրող Վլադիմիր Արսենևի հետաքրքիր ճանապորհորդության մասին, իսկ իրադարձությունների կենտրոնում ֆիլմի գլխավոր հերոս, տայգայում բնակվող, իմաստուն, բարի և խիզախ որսորդ Դերսու Ուզալան է, ով ուղեկցելով և օգնելով արշավախմբին դառնում է Արսենևի ընկերն ու բարեկամը, հարազատ դառնալով նաև արշավախմբի անդամներին։
Նրանց ճանապարհորդությունը ուսուրական տայգայով լի է վտանգավոր արկածներով, որն էլ կազմում է ֆիլմի սյուժեն։ Ֆիլմը Դերսու Ուզալայի աչքերով նկարագրում է մեզ շրջապատող աշխարհը, նկարագրելով մարդկային հարաբերությունների, ընկերության, անհատի մասին։
Մրցանակներ
խմբագրելՖիլմը ստացել է 7 տարբեր կինոմրցանակ, այդ թվում 1 Օսկար, լավագույն օտարերկրյա ֆիլմի համար անվանակարգում[7], Մոսկվայի միջազգային կինոփառատոնի Ոսկե մրցանակ[8]։
Դերերում
խմբագրել- Մաքսիմ Մունզուկ - Դերսու Ուզալա
- Յուրի Սոլոմին - Արսենև
- Սվետլաննա Դանիլչենոկ - Աննա, Արսենևի կինը
- Դիմա Կորշիկով - Վովո
- Սույմենկուլ Չոկմարով - Չժան Բաո
- Վլադիմիր Կրեմենա - Տուրիտիգին
- Ալեքսանդր Պյատկով - Օլենտեվ
Արտաքին հղումներ
խմբագրել- ֆիլմի և գրքի մասին կայք (ռուս.)
- Л. Аннинский.Спектр простоты // «Искусство кино», № 11, 1975
- Постеры фильма Արխիվացված 2020-03-27 Wayback Machine
- Фильм «Дерсу Узала» «Մոսֆիլմի» օնլայն կինոթատրոնում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 https://www.imdb.com/title/tt0071411/releaseinfo
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 3,0 3,1 DEFA film database
- ↑ https://bigenc.ru/geography/text/1831679 Արխիվացված 2020-06-15 Wayback Machine Большая российская энциклопедия, 2005. — С. 276
- ↑ https://xn--90ax2c.xn--p1ai/catalog/001980_000024_A9041C5C-ECDB-4BEC-A34B-D6BE6533D8AB/viewer/?page=5 «Записки Приамурского Отдела Императорского Русского Географического Общества». — Хабаровск, 1912. — Т. VIII, вып. 2. — С. 1—36
- ↑ Ярославский педагогический вестник, год=2015, номер=4
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1976
- ↑ «9th Moscow International Film Festival (1975)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.