HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դերսու Ուզալա (այլ կիրառումներ)

Դերսու Ուզալա (1849, Ussuri krai, Ռուսաստան - մարտի 13, 1908(1908-03-13), Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ), նանայացի որսորդ, ողջ կյանքը ապրել է տայգայում։ Կնոջ և երեխաների մահից հետո ապրել է բաց երկնքի տակ և միայն ձմռանը ժամանակավոր յուրտ է սարքել։ Վլադիմիր Արսենևի «Դերսու Ուզալա» և «Ուսուրական երկրամասում» վեպերի հերոսն է։

Դերսու Ուզալա
Դիմանկար
Ծնվել է1849
ԾննդավայրUssuri krai, Ռուսաստան
Մահացել էմարտի 13, 1908(1908-03-13)
Մահվան վայրԽաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող
Dersu Uzala Վիքիպահեստում
Արսենևը և Դերսու Ուզալան

ԿենսագրությունԽմբագրել

Դերսու Ուզալան ծնվել է Ուսուրական երկրամասում։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվն անհայտ է: Ջրծաղիկի համաճարակի պատճառով կործցրել է ողջ ընտանիքը։: Ուսուրի գետի հովտում թափառելով զբաղվել է մորթատու կենդանիների որսով:

1906 թվականից, որպես ուղեցույց մասնակցել է հայտնի ռուս ճանապարհորդ, գրող, հետախույզ Վլադիմիր Արսենևի գլխավորությամբ արշավախմբերի[1]:

Մահացել է ավազակային հարձակման արդյունքում, 1908 թվականի մարտի 13-ին Կորֆովսկայա երկաթուղային կայարանի մոտակայքում[2]:

ՀիշատակԽմբագրել

Վլադիմիր Արսենևի գրքի հիման վրա երկու ֆիլմ է նկարահանվել: 1961 թվականինին ռեժիսոր Աղասի Բաբայանը նկարել է Դերսու Ուզալայի մասին առաջին կինոնկարը, որտեղ Կասիմ Ժակիբաևը խաղացել է Ուզալայի դերը: Երկրորդ ֆիլմը նկարահանել է Ակիրա Կուրոսավան 1975 թվականինին: Ուզալայի կերպարը էկրանավորել է Մաքսիմ Մունցուկը: Ֆիլմը նվաճել «Ոսկե մրցանակ» և «FIPRESCI» մրցանակ Մոսկվայի 9-րդ միջազգային կինոփառատոնում[3] և 1976 թվականի «Օսկար» ՝ լավագույն օտարալեզու կինոնկարի համար[4]:

1981 թվականին հայտնաբերված Մարսի ուղեծիրը հատող աստերոիդների խմբի աստերոիդներից մեկը անվանվել է ի պատիվ Դերսու Ոզալայի[5]։


ԾանոթագրություններԽմբագրել

  1. David Prynn and G. H. Harper: Amur Tiger. G H Harper, 2004, 978-0953299034, page 11
  2. Дерсу Узала. Сквозь тайгу Издательство: Терра - Книжный клуб (1997) Н. Е. Кабанова (ed.) ISBN 9785300010973
  3. «9th Moscow International Film Festival (1975)»։ MIFF։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-16-ին։ Վերցված է 2014-06-15 
  4. «The 48th Academy Awards (1976) Nominees and Winners»։ oscars.org։ Վերցված է 2014-06-15 
  5. «IAU Minor Planet Center»։ www.minorplanetcenter.net։ Վերցված է 2020-08-02