Դեսին-Շարպյո
Դեսին-Շարպյո (ֆր.՝ Décines-Charpieu. ֆրանսերեն արտասանութամբ՝ ( ). desin ʃaʁpjø), քաղաք և համայնք Ֆրանսիայի արևելքում՝ Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասում, Լիոնի մետրոպոլիսային շրջանում։ Քաղաքը կարճ անվանում են Դեսին։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Դեսին-Շարպյո | |||
ֆր.՝ Décines-Charpieu[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Լիոնի մետրոպոլիա[2] և Arrondissement of Lyon? | ||
Մակերես | 17,01 կմ² | ||
ԲԾՄ | 188 մետր | ||
Բնակչություն | ▲29 731 մարդ (հունվարի 1, 2021)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 69150[4] | ||
Պաշտոնական կայք | decines-charpieu.fr(ֆր.) | ||
| |||
Աշխարհագրություն
խմբագրելԴեսինը գտնվում է Խոշոր ջրամբարի (Réservoir du Grand-Large) մոտ, Լիոնից 12 կմ դեպի արևելք՝ Լիոնի Սենտ-Էքզյուպերի միջազգային օդանավակայանի և TGV ճեպընթաց երկաթուղու կայարանի մերձակայքում։
Պատմություն
խմբագրել1968 թվականին Դեսինը Իզերի դեպարտամենտի կազմից դուրս է բերվել և միացվել Ռոն դեպարտամենտին։ 1969 թվականին դարձել է Լիոնի քաղաքային համայնքի (Communauté urbaine de Lyon) անդամ[5]։
Ժողովրդագրություն
խմբագրելՊատմական բնակչություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[6] and INSEE (1968-2017)[7] |
Կրթություն
խմբագրել2009 թվականին Դեսինում գործել են 9 հանրային նախակրթարաններ (maternelles)[8], 9 հանրային տարրական դպրոցներ, երկու հանրային ավագ դպրոց (Collège Georges Brassens և Collège Maryse Bastie), մեկ հանրային միջնակարգ դպրոց (Lycée d'Enseignement Polyvalent Chaplin-Becquerel)[9]:
Գործում է կաթոլիկ մասնավոր ամենօրյա դպրոցը. Ecole maternelle/primaire/Collège Jeanne d'Arc.[8], կա նաև իսլամական դպրոց (Groupe scolaire Al Kindi):
Սպորտ
խմբագրելՖրանսիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Լիգա 1-ի առաջնությանը մասնակցող և ուժեղագույններից մեկը համարվող Լիոնի «Օլիմպիկ» թիմի այսպես կոչված՝ տնային մարզադաշտը՝ Parc Olympique Lyonnais-ը, տեղակայված է Դեսին-Շարպյոյում։ Այն հյուրընկալել է նաև ֆուտբոլային մի շարք բարձրակարգ միջազգային հանդիպումներ, այդ թվում՝ Եվրո 2016-ի մի քանի մրցախաղ և կիսաեզրափակիչ հանդիպումներից մեկը, լիգայի գավաթի 2017 թ. խաղարկության եզրափակիչը, Եվրոպա-լիգայի 2018 թ. եզրափակիչը, ֆուտբոլի աշխարհի կանանց առաջնության կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը, ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի մրցաշարին մասնակցած լիոնյան թիմի տնային մրցախաղերը։ Այդ մրցասպարեզում են անցկացվել նաև ռեգբիի միության մի շարք կարևոր մրցախաղեր, ներառյալ Եվրոպայի ռեգբիի չեմպիոնների գավաթի 2016 թ. խաղարկության եզրափակիչը և մարտահրավերի գավաթի 2015/2016 մրցաշրջանի խաղարկության եզրափակիչը[10]։
Նախատեսված է առաջիկայում Parc Olympique Lyonnais-ում անցկացնել ռեգբիի աշխարհի գավաթի 2023 թ. խաղարկության, ինչպես նաև 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի տղամարդկանց և կանանց ֆուտբոլի եզրափակիչ փուլի մի շարք մրցախաղեր[11][12]։
Դեսինում գործում է նաև մեկ այլ մարզադաշտ, որը կրում է դեսինցի անվանի ֆուտբոլիստներ , հայր և որդի Ժան և Յուրի Ջորկաեֆների անունը։
Հայերը Դեսինում
խմբագրելՀայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկված բազմաթիվ հայեր ապաստան են գտել Դեսինում։ Ներկայումս հայկական սփյուռքը դեռևս բավականին ազդեցիկ է, այն աստիճան, որ քաղաքը ստացել է «Փոքրիկ Հայաստան» մականունը։ Որպես այդպիսին, այն ունի մի քանի մշակութային օջախներ և հուշահամալիրներ, որոնք կապված են Հայաստանի և հայության հետ[13]։ Դրանց թվում են՝
- 1915 թ. ապրիլի 24-ի փողոց (նախկինում Rue Branly), բացվել է 1965 թվականի ապրիլի 24-ին։
- Ստեփանավանի հրապարակ, բացվել է 1997 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն հայկական այդ քաղաքի հետ Դեսինի եղբայրացման։
- Հայկական հիշողության ազգային կենտրոն. գործում է 2013 թվականից, ունի գրադարան՝ գրքերի ու փաստաթղթերի հարուստ հավաքածուով, կազմակերպում է ցուցահանդեսներ, գիտաժողովներ։
- Հայոց ցեղասպանության հուշահամալիր. առաջին քարը դրվել է 1965 թ ապրիլի 24-ին, այսինքն՝ Հայոց ցեղասպանության սկսվելուց հիսուն տարի անց, իսկ բացումը տեղի է ունցել 1972 թ. հունիսի 4-ին. այն լիոնցի քանդակագործ Ռոբերտ Դառնասի աշխատանքն է։
- Հայկական մշակույթի տուն և համայնքային կենտրոն, որտեղ գործում են երաժշտական դպրոց (ավանդական և դասական երաժշտության դասավանդմամբ), հայոց լեզվի դասընթացներ, պարբերաբար կատարվում է երեխաների ընդունելություն։
Քաղաքի տեսարժան վայրերից հիշատակության են արժանի նաև Սեն-Պիեռ եկեղեցին, Լը Տոբոգանը՝ քաղաքի մշակութային կենտրոնը (ցուցահանդեսների անցկացման վայր, մեդիա գրադարան, ներկայացումների սրահ, կինո), Մոնտաբեռլե մենհիրը՝ 1889 թվականին դասակարգված պատմական մի հուշարձան, մեգալիթ, որ գտնվում է Յոնաժ ջրանցքի և Լիոնից Կրեմիե տանող ճանապարհի միջակայքում, շաքարի հին գործարանի մոտ։
Պատիվներ
խմբագրելPM1|15034|Décines աստերոիդը այդպես է կոչվել Դեսին-Շարպյո քաղաքի պատվին։
Հայկական ազդեցիկ համայնքի շնորհիվ Դեսինն արժանացել է «Փոքրիկ Հայաստան» պատվանունին[14]։
Հայտնի վայրեր
խմբագրել- Հայ մշակույթի տուն (Դեսին Շարպյո, Ֆրանսիա)
- Հայկական հիշողության ազգային կենտրոն
- Հայոց ցեղասպանության հուշարձան (Դեսին-Շարպյո, Ֆրանսիա)
- Պատերազմի զոհերի հուշարձան
Քույր քաղաքներ
խմբագրել- Ստեփանավան, 1992, ապրիլի 11
- Մոնսումանո Տերմե, 2001, հոկտեմբերի 6
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Code officiel géographique
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Հայտնաբերեք Դեսինը». 2008 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Cassini-Ehess|11670|Décines-Charpieu
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
- ↑ 8,0 8,1 "Les écoles maternelles" (). Décines-Charpieu. November 18, 2008. Retrieved on October 2, 2016.
- ↑ "Les établissements" (). Décines-Charpieu. December 15, 2009. Retrieved on October 2, 2016.
- ↑ «Lyon to host 2016 Champions Cup and Challenge Cup finals with Edinburgh chosen for 2017» (Press release). European Professional Club Rugby. 2015 թ․ հունիսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «The 9 stadiums for 2023 RWC in France». Sport 24. 2017 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Stade de Lyon». Paris 2024. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ article|auteur=Jean-Louis Tremblais|url=https://www.lefigaro.fr/international/les-armeniens-de-france-sont-aussi-sous-la-menace-des-turcs-20201120%7Ctitre=Les(չաշխատող հղում) Arméniens de France aussi sous la menace |périodique=Le Figaro Magazine|date=20 novembre 2020|pages=56-57.
- ↑ «Focus - Il tait une fois Décines, la "petite Arménie"». France 3 Auvergne-Rhône-Alpes (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին..
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2006-05-22 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեսին-Շարպյո» հոդվածին։ |